Հայաստանում նախարարներին կից կոլեգիաների ստեղծումը այլևս չի կրի պարտադիր բնույթ
ՔաղաքականությունՀայաստանի նախարարներին կից կոլեգիաների ստեղծումը այլևս չի կրի պարտադիր բնույթ. այն կձևավորվի հայեցողական հիմունքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարությունը հաստատեց տվյալ որոշման նախագիծը, որը նեկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ ստեղծված հասարարակական խորհուրդների հանգամանքով պայմանավորված կվերացվի կից կոլեգիաներում հասարակական ոլորտի ներկայացուցիչների ընդգրկման անհրաժեշտությունը:
«Կառավարության սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականի կատարման ապահովմամբ: Վերջինի համաձայն՝ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ առաջիկայում նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ, ինչին զուգահեռ մի շարք նախարարներ նպատակահարմար չեն գտնում իրենց կից կոլեգիաների հետագա գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյանը: