Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


Ոչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկվանից շատերդ եք հասցրել տեսնել գերեվարված հայ զինվորների գնդակահարության սահմռկեցուցիչ կադրերը։ Երեկվա ամբողջ օրը ես գտնվում էի լեռներում, և իմ աչքերի առաջ էր այդ տեսարանը, այն մի շարք խորքային շերտեր ունի իր մեջ, որոնց մասին կուզեի ձեզ հետ ստորև կիսվել․

ա) հայերն ու ազերիները երբեք բարեկամներ չեն եղել, և դարերով ապրելով նույն հողի վրա, շարունակաբար գտնվել են հակամարտ վիճակում, պարբերաբար այդ հակամարտությունները պայթել և վերածվել են մեծ պատերազմների։ Սակայն այն, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարիներին, Իլհամ Ալիեվի իշխանության գալուց հետո, անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Ալիևը ծնել, սնել և դաստիարակել է մարդակեր բարբարոսների մի ողջ սերունդ, որի նպատակը ոչ միայն հայերին հաղթելն էր, այլ նրանց հոգեպես և ֆիզիկապես նվաստացնելը, սարսափահար անելը և սեփական հայրենիքից անվերադարձ տեղահանելը, դրան են միտված ահաբեկչության այս բոլոր մարդատյաց ակտերը։

բ) նույն ժամանակ, մեր երկրում աճել է ծույլ, անողնաշար և անսկզբունք մարդկանց մի շերտ, որը նույնիսկ այս ամենը տեսնելուց հետո, շարունակում է հավատալ, որ այս թշնամու հետ հնարավոր է խաղաղություն, եթե մենք իրենց պահանջները բավարարենք։ Սակայն իրենց պահանջը մեր ամբողջական ոչնչացումն է որպես տեսակ, կամ իրենց ենթակայության տակ ստրակական գոյություն քաշ տալը։

Ով հրապուրվում է այդպիսի հեռանկարով, թող շարունակի հավատալ Փաշինյանին և նրա խոստացած ապագային։ Ով սակայն փոքր ինչ առողջ տրամաբանություն և ինքնապաշտպանության բնազդ ունի, և ընդունակ է վերլուծել վերջին 4 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան, պետք է գիտակցի, որ միայն ռազմականացնելով մեր երկիրը և կոշտ հակահարված տալով այս բարբարոս գազաններին, հնարավոր կլինի փակել նրանց ախորժակը, և նորից ստիպել մեզ հարգել ու հաշվի նստել մեր մարդկային իրավունքների հետ։

գ) Այսօր Իլհամ Ալիևի հայկական գործընկեր Նիկոլ Փաշինյանը շտապում է օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել նրա հետ, իր խոսքերով, Հայաստանի 29800 քկմ տարածքը փրկելու համար։ Ոչ մի խաղաղության պայմանագիր սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը։

Այդ դեպքում Ադրբեջանը, օգտվելով յուրաքանչյուր պատեհ առիթից, կուլ կտա Հայաստանը մաս-մաս, ինչպես արել է մինչև հիմա, սկսելով Ջրականից և Հադրութից, այնուհետև Շուշի, Քարվաճառ, Բերձոր, հիմա սպառնալով Ջերմուկին և Վարդենիսին։ Քանի այս երկու գործընկերները իշխում են, յուրաքանչյուրը իրենց մայրաքաղաքներում, հայ ժողովուրդը չի տեսնելու խաղաղ օր, նրա որդիները շարունակելու են զոհվել թուրքական և իսրայելյան ԱԹՍ-երի հարվածներից, իսկ մեր երկրի տարածքները դիրք առ դիրք, սար առ սար, գյուղ առ գյուղ կրճատվելու են, ինչպես դա եղել է ողջ այս 4 տարիների ընթացքում, մեր բոլորի շփոթահար հայացքի առաջ։

Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր երկիրը, ապրել ազատ, դաստիարակել այստեղ մեր երեխաներին, իրական ապագայի հեռանկար բացել նրանց առաջ, մենք պետք է ազատվենք այս երկու «քաղաքակիր» գործընկերներից։ Սկզբից իշխանությունից հեռացնենք Փաշինյանին, որպեսզի կարողանանք մոբիլիզացնել մեր ազգի ջլատված ուժերը և միասնաբար պաշտպանել մեր երկիրը, իսկ հետո արդեն, այդ ուժերը ժողովելուց հետո, հասու միջոցներով ձեռնամուխ լինենք թշնամու մարդատյաց պարագլխին և նրա բուծած ֆաշիստական ոհմակը իշխանությունից հեռացնելուն՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի խաղաղության հեռանկար բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Աստված պահապան հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայ մարդուն, մեր երկրին և ազգին»։

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված