Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին


22-ամյա հերոս Հայկ Խաչատրյանին հուղարկավորեցին իր ծննդյան օրը

Ուշադրության կենտրոնում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում այսօր  ցավով ու հպարտությամբ  հրաժեշտ տվեցին 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված  հերոս 22-ամյա Հայկ Խաչատրյանին։ Հայկը ծառայում էր Ճամբարակի զորամասում, իսկ մարտական գործողություններին մասնակցել է Վերին Շորժայի հատվածում։ Հայոց բանակում ծառայության էր անցել 2021 թվականի հուլիսից։

Հայկից վերջին զանգը սեպտեմբերի 14 էր եղել։ Ընկերոջ հետ էր խոսել, ասել էր` զբաղված է` հետո կզանգի։ Բայց սպասված զանգն այդպես էլ չէր հնչել։ 22 օր շարունակ հայրը` Մասիս Խաչատչյանը, որդու որոնումները չէր դադարեցրել։ Եղել էր Վարդենիսում ու Գորիսում, դիմել Պաշտպանության նախարարություն։ Բոլոր տեղերից տարբեր վարկածներ էր լսել․ ամենահավանականը` գերության մեջ է։

«Իրենց ընտանիքը մեծ հույս ուներ, որ Հայկը գոնե գերիների մեջ կլինի, գոնե այդպես կգտնեն իրեն։ Բոլոր հնարավոր ձևերով փնտրում էին, նույնիսկ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում գերիներից մեկին նմանեցրել էին իրենց որդուն, դիմել համապատասխան մարմիններին։ Հատկապես մայրը մի տեսակ համոզմունք ուներ․ որդին կենդանի է, կվերադառնա»,- Infoport.am-ին պատմել են հարևանները։

Կորստի ցավն ավելի անտանելի է դառնում, քանի որ Հայկին հուղարկավորեցին հենց իր ծննդյան օրը։ «Էսօր զանգելու էինք, ասեինք, ծննունդդ շնորհավոր, բարով հետ գաս, բայց․․․»,- արցունքն աչքերին ասում է հարազատներից մեկը։

Համագյուղացիները հերոսի մասին երկար են խոսում, տարբեր պատմություններ պատմում, մանկությունը հիշում․ չէ՞ որ իրենց աչքի առաջ էր մեծացել։  Հայկը բարի աշխատասեր, համեստ տղա էր՝ ընտանիքին ու հարազատներին նվիրված՝ նույնքան համեստ ու աշխատասեր ծնողների զավակ։ Ընտանիքի ավագն էր՝ քրոջ ու եղբոր հույսն ու օրինակը։ Հատկապես շատ են պատմում Հայկի և նրա պապիկի ջերմ կապի մասին։ Գյուղում բոլորն են հիշում՝ պապ ու թոռ միշտ միասին էին։

 «Աչքերիս առաջ իր մանկական հայացքն է ՝ պարզ , մաքուր , թախծոտ աչքերով, միշտ մի տեսակ խառնված էր, շտապում  էր։ Բոլորիս համար ինքը փոքրիկ Հայկ էր, միշտ իր Կամո պապիկի հետ։ Մի անգամ դպրոցում պետք է պատվաստվեինք, երբ հերթը հասավ Հայկին` նա կտրուկ ասաց` չի պատվաստվելու։ Սկսեցինք համոզել, որ պետք է, առողջության համար է, բայց Հայկը անդրդվելի էր։ Էդ ժամանակ միակ մարդը, որ կարող էր Հայկին համոզել իր Կամո պապիկն էր։ Գնացիք, կանչեցինք։ Հայկը պատվաստվեց` Կամո պապիկի գրկում նստած։»,- հիշում է համադասարանցին՝ Սուսաննա Հովհաննիսյանը։

Հայկը ինքնամփոփ, ամոթխած տղա էր, իր մտահոգություններ ու հոգսերն իր մեջ պահող, բայց միշտ պատրաստ էր կիսել ուրիշների հոգսերն ու ցավերը, օգնության հասնել, երբ դրա կարիքը լիներ։ «Մեծ տարիքում, երբ արդեն բոլորիս մոտ հաստատուն էր դառնում բնավորությունը, Հայկի մոտ մի առանձնահատուկ գիծ էի նկատել։ Երբեմն կարող էր շատ կտրուկ լինել, բայց դա միայն դիմացինին սթափեցնելու, ճիշտ ճանապարհ ցույց տալու համար էր։ Շատ մաքուր սիրտ ուներ, նուրբ հոգի, երբեք չտրտնջացող, երբեք չհանձնվող։ Հաստատ գիտեմ՝ քաջաբար է կռվել՝ առանց մի վայրկյան իր մասին մտածելու»,- ասում է դասընկերուհին։

«Հայկը պապիկին շատ էր սիրում, ու շատ էր կապված։ Երբ դպրոցում  անունները կարդալիս ասում էի՝ Խաչատրյան Հայկ Մասիսի, նեղանում էր, ասում էր՝ Մասիսի՛ չէ, Կամոյի՛, ես Կամոյի տղան եմ․․․ Պապ ու թոռ իրար համար մի աշխարհ էին,- հիշում է Հայկի առաջին ուսուցչուհին՝ Անիչկա Խաչատրյանը,- Երբ զինվորական ծառայությունից արձակուրդ էր եկել, պատահաբար տեսա, փոխվել էր, հասունացել, շատ ուրախացա՝ նուրբ ու նիհարիկ Հայկս իսկական տղամարդ էր դարձել»,- ասում է նա։

Սպանդարյան համայնքում օրեր առաջ էին հողին հանձնել մեկ այլ հերոսի՝ Նարեկ Սահակյանին, ում մասին ավելի վաղ պատմել էինք:

Երկու զոհ մի փոքրիկ գյուղում, երկու տան մարած ճրագ։ Երկու չապրած կյանքեր, չասված բառեր, կիսատ սերեր։  Խառնվել է կյանքի բնականոն օրենքը։ Հերոսները բարձրանում են դեպի երկինք, իսկ ապրողները հայացքները դեպի երկինք պարզած գոյատևում են՝ այդպես էլ չիմանալով ո՞ղջ են, թե՞ մեռած։ Հավերժ փառք ու խոնարհում  Ձեզ, մեր հերոսներ։ Դուք հավերժ կապրեք մեր մեջ․․․

Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱնկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Սոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ)
Ամենադիտված