Շիրակի մարզում վթարից մшhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են ՀՊԼ. «Ուրարտու»-ն հաղթեց «Վանը»-ին՝ կրկին բարձրանալով առաջին հորիզոնական «Հայաստանն իմ հայրենիքն է, իմ արմատների մի մասն է». ջութակահար Արա Մալիկյանն անհամբերությամբ է սպասում երևանյան համերգին Թրամփը հստակ ուղեցույց է տվել՝ Իրանի հետ բանակցությունների վարման վերաբերյալ․ Վենս Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 10-ին Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով Ուկրաինացի զինծառայnղները Մերձավոր Արևելքում խnցել են իրանական «Շաhեդ»-ներ. Զելենսկի Զազրելի իրականությունն ու ատելության մթնոլորտը բացառապես այս Կառավարության մեղքն է. Թովմաս Առաքելյան Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Հրավառության խանութի պայթյունի հետևանքով վիրավnրների թիվը հասել է 10-ի (տեսանյութ)


«Եկող տարի 2022-ից միգուցե ավելի վատ վիճակում ենք լինելու». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մի քանի տարում թե՛ տնտեսական, թե՛ մնացած այլ ոլորտներում որևէ ուրախալի ցուցանիշ չունենք: Այս իշխանությունները նման ցուցանիշներ չեն արձանագրել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն՝ անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների լավատեսական հայտարարություններին, կանխատեսումներին ու պնդումներին:

«Միգուցե ուրախանում են, որ ամեն ինչ վա՞տ է: Կարծում եմ՝ ամոթալի է ուրախանալ զբոսաշրջիկների ցուցանիշի վրա, որովհետև այդ աճը չի գրանցվել առողջապահական, մշակութային կամ ժամանցային զբոսաշրջության հաշվին: ՌԴ-ում պատերազմի մասնակցելուց խուսափողների ներգաղթի հաշվին է այդ աճն արձանագրվել: Պետք է լուրջ գնահատել այն, թե սա իսկապես ուրախանալու առի՞թ է, թե ոչ:Մի կողմից՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների առումով, այո, պոտենցիալ ախատուժ է գալիս ՀՀ տնտեսական շուկա: Բայց մյուս կողմից հատկապես Երևանում և երևանամերձ հատվածում կենտրոնացող այդ մարդկանց սպառումն ազդեցություն է թողնում գնաճի վրա:

Այսինքն, նրանք եկել են որոշակի վաստակով և ունեն որոշակի ֆինանսական միջոցներ, որոնք սպառում են ՀՀ-ում: Այդ ֆոնին մենք գնաճ ենք ունենում: Գնաճը, բնականաբար, տարածվում է ամբողջ ՀՀ տարածքով, իսկ ՀՀ մշտական բնակչությունը եկամուտների աճ չի ունենում, բայց զուգահեռ ունենում է ծախսերի աճ: Հետևաբար, այդ ֆոնին բնական է, որ մենք Հայաստանի մշտական բնակչության աղքատացում ենք ունենում, ինչն անվիճելի փաստ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, աղքատության աճը ստեղծված տնտեսական արդյունքի հետ համադրելի չէ: «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո այդ մարդիկ հետ են գնալու, բացի այդ, մենք ունենք հսկայական հատված, որը Հայաստանն ընդամենը դիտարկում է որպես ժամանակավոր կացարան: Եվ նրանց հետ վերադառնալու դեպքում մեր տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվելու:Տնտեսությունը, պայմանավորված պահային պահանջարկով, կարող է շատ արագ ադապտացվել:

Տնտեսության ճյուղերը կարող են ուղղվել ժամանակավոր սպառմանը: Չի բացառվում, որ մարդիկ վարկային միջոցներ ներգրավեն նոր ռեստորաններ, հյուրանոցային համալիրներ հիմնելու, նոր շենքեր կառուցելու համար: Ու քանի որ անկանխատեսելի է, թե այս ներհոսքից հետո երբ արտահոսք կսկսվի, այդ դեպքում շատ հնարավոր է, որ կիսատ մնան սկսած ուղղությունները, և հետագայում չկարողանան այդ վարկերը սպասարկել, ու տնտեսությունն ընդհանրապես կոլապսի առաջ կանգնի: Կարճաժամկետ առումով, մեծ հաշվով, ակնհայտ է, որ բացասական հետևանքներ ունենք, իսկ դրականի՝ ընդամենը ակնկալիք ունենք և չգիտենք՝ այն կիրականանա՞, թե՞ չէ: Բացի այդ, չգիտենք, թե այդ ակնկալիքը վնասի հետ համեմատ ինչ ազդեցություն է թողնում: Երկարաժամկետում միանշանակ վատ է լինելու»,-ասաց Աուդիտորների պալատի նախագահը:

Ն.Սարգսյանի խոսքով, տնտեսության մեջ խաբուսիկ աճեր կան.

«Առևտրի աճը այս ներգաղթի աճի ֆոնին անհամեմատելի է: Առևտուրը, մանավանդ մանրածախ ոլորտը պետք է ավելի շատ աճ գրանցեր: Եթե մարդիկ եկել են սպառում իրականացնելու, բնական է, չէ՞, որ ամեն օր ռեստորանում կամ սրճարանում չեն սնվում: Ունենք առևտրի աճ մեծածախ ոլորտում, երբ ՀՀ-ն շատ դեպքերում տրանզիտի դեր է կատարում: Այսինքն, շատ դեպքերում Արևմուտքից ներմուծվում, արտահանվում է Ռուսաստան կամ հակառակ ուղղությամբ: Վիճակագրական ցուցանիշներով, այո, աճ ունենք, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն արժեք է ստեղծում կամ ՀՀ ներկրումներն ու արտահանումներն ավելացել են:

Ընդ որում, դա իրականացվում է շատ չնչին հավելագների միջոցով, որոնցից կարող ենք կոպեկներ հաշվել, և դրանք շատ չնչին աճ են արձանագրում:Ավելին, երբ բյուջեի գերակատարման պլանավորումն ուսումնասիրում ենք, մոտավորապես 70 մլրդ-ով պլանավորածից ավելի կատարում է կանխատեսվում, բայց այստեղ ևս կառավարության կեղծիքը բացահայտվում է. ակնհայտ է դառնում, որ գնաճի հաշվին է այդքան հարկերի ավելի հավաքագրում տեղի ունեցել: Հարց՝ իսկ տնտեսության աճի հաշվին ինչո՞ւ հարկերի հավաքագրում չկա: Տարբերակ Ա՝ շարունակում են ստել, տարբերակ Բ՝ ներմուծում- վերարտահանումներ են տեղի ունենում չնչին հավելագնով, որտեղից հարկ չի գեներացվում պետական բյուջե»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ունենք նաև պարենային ճգնաժամի առաջ կանգնելու խնդիր. «Հացահատիկները կամ այլ մշակաբույսերը, մսամթերքը արդյոք կբավարարեն ՀՀ ներքին սպառման պահանջարկը: Այս առումով խիստ կասկածներ ունեմ, որովհետև գյուղատնտեսության մեջ անընդհատ անկումներ ունենք, և գյուղատնտեսական ծրագրերի զարգացում կամ դրանց արդյունավետություն մենք որևէ կերպ չենք տեսնում: Այս ամենին կառավարությունը պետք է այլ կերպ արձագանքի: Իհարկե, այս կառավարությունն ունակ չէ դրական արձագանքել: Եթե պայմանականորեն ընդունենք, որ կառավարությունը կլինի ունակ ու կսիրի ՀՀ-ն, առաջինը պետք է պարենային անվտանգության հարցը լուծի: ՀՀ-ն պետք է գա ինքնաբավության մակարդակի: Շատ արագ պետք է գնահատվի նաև ցանկալի գյուղատնտեսական արտադրանքի քանակը ներքին սպառման պահանջարկի բավարարման համար, և կառավարության միջոցները պետք է ուղղվեն դրանց զարգացմանը»:

Իսկ առաջնայինը, ըստ Ն. Սարգսյանի, պետք է ռազմարդյունաբերության վրա ուշադրություն դարձնել և ոչ թե չնչին չափով նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակ բարձրացնել: «Կողմ եմ ցանկացած տեսակի աշխատավարձի բարձրացմանը՝ լինի պետական, թե մասնավոր: Այն պետք է լինի, որովհետև ՀՀ կառավարության գործողությունների առանցքը պետք է մարդը լինի: Բայց եթե այդ քայլերով՝ 2000, 3000 դրամ բարձրացումներով խաբկանք են ստեղծում, ու այդ մարդկանց 1-2 տարի հետո պարենային, անվտանգային ճգնաժամի կամ գոյության սպառնալիքի առաջ են կանգնեցնում, դուրս է գալիս, որ կառավարությունը այս իրավիճակին ևս չի տիրապետում: Մեկ շաբաթ առաջ ներկայացրին բյուջեի նախագիծը, որն ուներ նույն կառուցվածքը, ինչպիսին նախկինում էր: Մինչդեռ արմատապես փոխված բյուջե պետք է ունենայինք: Այս նախագիծը ցույց տվեց, որ 2023-ին 2022-ից միգուցե ավելի վատ վիճակում ենք լինելու»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՄենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն ՄանվելյանՄենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին. Ալեքսան ԱլեքսանյանՓաշինյա՛ն, նայի՛ր, մենք քեզ ճանապարհելու ենք․ փոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՆարեկ Կարապետյանը` շրջապատված բազմաթիվ աջակիցներով, եկավ հանրահավաքի վայր«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց աղոթքով (ուղիղ)Էջմիածնում հնչած կրակոցների դեպքով 1 անձ ձերբակալվել էՍամվել Կարապետյանի աջակիցները Ուժեղ Հայաստան բացականչելով գնում են հանրահավաք Ազատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթը. Ուժեղ ՀայաստանԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթըԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներԵրեկ Ազգային Ժողովում հյուրընկալել էի գյումրեցի աշակերտների. Հայկ Մամիջանյան ԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Պատմական օր մեր երեխաների ապագայի համար. Ուժեղ Հայաստան «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Հրազդան քաղաքումՈրպես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միայն մահեր է բերել. Գոհար ՂումաշյանԶոհ, վիրավորներ․ Փաշինյանի մահաբեր ընթացքը պետք է կանգնեցնել. Անուշ ՄիրզոյանՁեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է. Արթուր ՄիքայելյանՓոփոխություները սկսվում են. Սամվել Կարապետյանը հանդես կգա հանրային ուղերձով. տեսանյութ Տնտեսական ինքնասպանություն, թե՞ սթափ հաշվարկ. ի՞նչ է սպասվում հայ աշխատավորին. Էդմեն ՄարուքյանՆիկոլը ոչ թե խաղաղություն է բերելու այլ նոր ցեղասպանություն.Արշակ ԿարապետյանConverse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից Դասագրքերը փոխում են, պատմությունն ու արժեքները՝ աղավաղում․ Ատոմ ՄխիթարյանՄոսկվայում ջերմ ողջունում է Պուտինին, Երևանում՝ խոսում ռուսական սպառնալիքներից․ Մենուա Սողոմոնյան14 միլիոն եվրո է ներդրվել երկու հիբրիդային արևային մարտկոցային պարկերում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ. Ալիկ ԱլեքսանյանՓոփոխությունը սկսվում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջինի ելույթից. ՈւղիղՎերականգնվում է «Գանձասար» ճամբարը, այն ԶՊՄԿ սոցիալական խոշոր ներդրումային ծրագրերից էՈղբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»
Ամենադիտված