Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ


«Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում». Երբ տնօրինում ու պահպանում ես մշակութային ժառանգությունդ

Մշակույթ

Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որը  նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները:

Ցուցադրությանն աջակցել և իրենց պահոցներից վերջերս վերականգնված նյութեր են տրամադրել հայաստանյան ութ պատմամշակութային հաստատություններ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ,  «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան։

Նմուշների տեսականին նյութի առումով բավականին լայն է՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն: Լայն է նաև ժամանակային և աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման և պեղման աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:

Ցուցահանդեսի բացմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ ցուցադրության գաղափարը ծագել է հենց վերականգնողների մոտ, բայց այն աջակցություն է ստացել ԿԳՄՍ նախարարության կողմից՝ դրամաշնորհ է հատկացվել այս նպատակի համար։

«Ծրագրի ղեկավարն է Գայանե Էլիազյանը, որը Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչն է, երկար տարիներ պատվով կատարել է այս գործը։ Հասել է նրան, որ այսօր Մատենադարանի վերականգնման բաժինը ինչ-որ տեղ տարածաշրջանային կարևոր կենտրոն է։ Շատ արժեքավոր մարդիկ են վերականգնողները։ Լավ ռեստավրատոր լինելու համար մարդը պետք է լինի և գիտնական, ունենա ճաշակ, այսինքն՝ արվեստի հետ առնչություն, ունենա ձեռքի շնորհք՝ այսինքն արհեստավոր լինի։ Ռեստավրացիան արհեստի, արվեստի և գիտության միացություն է, որը շատ քիչ մարդիկ կարող են անել։ Այս առումով նրանց աշխատանքն արժանի է գնահատականի։ Կարծում եմ՝ հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի նրանց աշխատանքը»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը։

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի խոսքով, թեև ցուցադրության խորագիրն է «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում», բայց, կարծում է, պետք է աշխատանքային կարգախոսը լինի՝ մենք կան և պետք է լինենք, որովհետև վերականգնողներն այն օղակն են, որ կապում են անցյալն ապագայի հետ։

«Մեր ցուցահանդեսը շատ փոքր է, թեև ցուցադրելու բավականին շատ նյութ ունենք։ Սա առաջին փորձն է։ Ունի նաև խորհուրդ, այս ցուցադրությունով մենք փորձում ենք հանրությանը ցույց տալ այն երկխոսությունը, որ տեղի է ունենում վերականգնողի ու վերականգնվող նյութի հետ։

Մարդիկ գալիս են թանգարան, տեսնում են միայն արդեն պատրաստի նմուշ, բայց դրան հասնելու համար երկար, հետաքրքիր, բարդ ճանապարհ են կատարում  վերականգնողները»,- ասաց Գայանե Էլիազյանը՝ ընդգծելով, որ պետք է փորձել միասնական ուժերով պահել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին, ովքեր թողնում են աշխատանքը, ոլորտը, քանի որ իրենց սոցիալական խնդիրները լուծված չեն, բացակայում է նյութատեխնիկական բազան։

Ցուցահանդեսի համադրող Արա Հայթայանն ասաց, որ ցուցահանդեսում գրեթե  5000 տարվա մշակութային կտրվածք է ներկայացված, երբեն միտումնավոր փորձել են զուգահեռներ տանել տարբեր դարաշրջանների միջև՝ տեսնելու, թե որոնք են այն ընդհանուր գծերը, որոնք կարող են Մեծամորը միացնել վաղ միջնադարի հետ, վաղ միջնադարը ուշ միջնադարին և մինչև Սարյան։ Նրա խոսքով, մասնագետների համար հիանալի հնարավորություն է վերլուծական համեմատություն անել տարբեր դարաշրջանների հայ արվեստի, գեղագիտությունների  միջև։

Արա Հայթայանն ասաց, որ բավականին սահմանափակ տարածքում, և տարածք, որը նախատեսված չի եղել նման նմուշների համար, այլ հիմնականում ձեռագիր ժառանգության, իրենց թիմով կարողացել են լուծել բարդագույն խնդիրներ ու հանրությանը ներկայացնել այս ցուցահանդեսը։ Նա առաջարկեց հոկտեմբերի 18-ը նշվել որպես վերականգնողի օր։

«Սա իմ անձնական առաջարկն է»,- ասաց նա։

Ցուցահանդեսում ներկայացված է 60 ցուցանմուշ, մեծ մասը վերաբերում է վաղ բրոնզե դարաշրջանին՝ ըստ թանգարանների տրամադրած նյութի ու տարածքի ընձեռած հնարավորության։ 

«Մենք գիտենք, որ դարաշրջանները պարզից գնում են դեպի բարդ, պարզ ձևերից գնում են դեպի ոճավորում, բայց արվեստի բնույթն այնպիսին է, որ հետո վերադառնում ենք պարզ ձևը։ Օրինակ, երբ Էրեբունին պեղվեց, պղնձե ափսեներ հայտնաբերվեցին, դրանց միջի զարդանախշն ընտրվեցին որպես Երևանի խորհրդանիշ, այսինքն 20-րդ դարում քաղաքը որպես իր համար խորհրդանիշ վերցրեց Ք.Ա. 8-րդ դարում մշակված գեղմը։ Կամ՝ այսօր կանայք կրում են Սիսիանի ժայռապատկերներով զարդեր։ Մի բան, որը չէինք պատկերացնի 100 տարի առաջ։ Այսինքն գեղագիտությունը միշտ պտտվում է, իր տեղում չի մնում, անընդհատ դրա հետ աշխատում ենք և միշտ ակտուալ է»,- ասաց Ա. Հայթայանը։

Նա ընդգծեց, որ մեր մշակութային ժառանգությունը, այս ցուցահանդեսը պետք է գրագետ ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում. «Աշխարհում պետք է խոսվի մեր թողած ժառանգության, մեր ազգի մասին, դա լինի ոչ թե հատվածական՝ 5-10 տարին մեկ այլ անընդհատ, քանի որ սա մեզ համար միայն գեղագիտության խնդիր չէ, կյանքի խնդիր է, այսինքն ապացուցել, որ մենք այս լեռնաշխարհում մենք հարատև ապրում ենք և ստեղծագործում ենք։

Հենց մեր ժողովրդին էլ ապացուցելու կարիք կա. եթե ասենք մեր ժողովուրդը ճանաչում է իր մշակութային տարբեր շերտերը, այդպես չէ, նախ մենք պետք է ճանաչենք ու հասկանանք, թե ինչ է սա ներկայացնում իրենից»,- ասաց Հայթայանը։

Նրա խոսքով, մարդկությունը ինչ ստեղծում է,  արդեն մի քանի տարի անց վերականգնման կարիք ունի, այդ իսկ պատճառով անընդհատ նոր վերականգնողական խմբեր, դպրոցներ, մասնագիտացումներ պետք է ունենալ, որպեսզի այն ժառանգությունը, որը տնօրինում ես, պահպանես։

Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանն ասաց, որ վերականգնում է ձեռագրեր, ու իր համար գերագույն հաճույք է աշխատել ձեռագրերի հետ։
«Այս ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշերի շրջանակը բավականին լայն է։ Փորձել ենք մի հարկի տակ մի ցուցահանդեսով ներկայացնել այդ ամենը՝ հաճախ սինթեզելով դարաշրջանները, համատեղելով,  խառնելով խաչմերուկները, քանի որ հիմքում վերականգնված իրն է և ինչ պատմություն է անցել»,- ասաց Արթուրը։

Ցուցահանդեսին ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով, շատ կարևոր ցուցահանդես է, պետք է ավելի շուտ արվեր։

«Ինչպես մեր երկիրը, մեր կյանքը կարիք ունի վերանորոգման, վերականգնման, այնպես էլ  մեր պատմամշակութային ժառանգությունը միշտ կարիք ունի վերանորոգման, վերականգնման։ Այս առումով այս նախաձեռնությունը, որը կյանքի կոչվեց հենց վերականգնողների ջանքերով, չափազանց ողջունելի է։ Վստահ եմ՝ պետական համապատասխան կառույցներն այս չափազանց կարևոր գործին մեծ ուշադրություն կդարձնեն, կօգնեն, որ ոլորտը կատարելապես իրականացնի իր աշխատանքը»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2012 թվականից ի վեր Ամենյան Հայոց Վեհափառ Հայրապետի անմիջական տնօրինությամբ սկսվել է վերանորոգման աշխատանքը, այսօր ունեն գործվածքի, կտավի վերականգնողներ, ապագայում կունենան մետաղի վերականգնող և Սուրբ Էջմիածնի թանգարաններում ձևավորվեց ռեստավրացիոն բաժին։

«Բոլոր ժամանակերում մեր պատմական ճշմարտությունը, ինքնության նմուշները աշխարհին ներկայացնելու հրամայական ունենք։ Հատկապես մեր օրերում այս տեղեկատվական քաոսի մեջ, երբ մեր հարևաններն ամեն կերպ ոչնչացում են մեր պատմամշակութային ժառանգությունը և եղծում են իրական պատմությունը, մեր մշակութային արժեքների վերականգնումը և պատշաճ  տեղեկատվական նյութերով աշխարհին ներկայացնելն օրհասական է, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր պատմական անցյալին, մեր պատմությանը և այդ պատմության տված զորությամբ կարողանանք մեր ներկան կերտել և ապահովել մեր գալիքը»,- ասաց նա։

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2023 թ. հունիսի 9-ը։ Այս ամիսների ընթացքում նախատեսվում է տարբեր տարիքային խմբերի համար կազմակերպել հանդիպումներ վերականգնողների հետ զրույցների և աշխատարանի ձևով:

Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ
Ամենադիտված