Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով


Գյուղը շրջապատել են՝ չորս կողմից դիրքեր են դրված

Ուշադրության կենտրոնում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո առանց այդ էլ բարդ վիճակում հայտնված Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի բնակիչները նոր խնդիրների առաջ են կանգնել։ Պատերազմից հետո ադրբեջանցիները կարողացել են նորից առաջանալ ու գյուղն արդեն չորս կողմից շրջապատված է թշնամական դիրքերով։

«Հիմա ադրբեջանցիները գյուղը շրջապատել են՝ չորս կողմից դիրքեր են դրված ու արդեն 200 մետր հեռավորության վրա։ Պատերազմը որ սկսվեց, մարդիկ կանանց ու երեխաներին տարհանեցին գյուղից, բայց տղամարդիկ բոլորն էլ գյուղում են, կանայք էլ, ովքեր ուզում են՝ գալիս-գնում են»,- «Հրապարակի» հետ զրույցում պատմել է Ներքին Հանդի բնակիչը, ով խնդրեց չհրապարակել իր անունը։

Վերջինս տեղեկացրեց, որ նախկինում լրագրողներին իրավիճակը ներկայացրած համագյուղացիներին նկատողություններ են տրվել ու հհրահանգել են սահմանափակել շփումները լրագրողների հետ։

«Վերջին պատերազմից հետո արդեն մեր սեփականաշնորհած հողերում են եկել նստել։ Աշնանային բերքը այգիներից ու հողատարածքներից չկարողացանք հավաքել՝ ամբողջը մնաց ադրբեջանցիներին։ Չթողեցին, որ մեր ցանած լոբին, լոլիկը, վարունգը հավաքենք, էլ չեմ խոսում սև սալորի, դեղձի ու արքայախնձորի հսկայական այգիների մասին՝ ամբողջը մնաց թշնամուն»,- ցավով պատմել է Ներքին Հանդի բնակիչը։

Նա ասաց նաեւ, որ պատերազմից հետո՝ հոկտեմբերի սկզբին իրենց են այցելել Մարդու իրավունքների պաշտպանը և Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, որոնք իրենց աչքերով են տեսել, թե ինչ պայմաններում են ապրում Ներքին Հանդի բնակիչներն ու հավելեց․«Հիմա սեփական աչքերով տեսան, թե ինչպես ենք ապրում թշնամու մեջ, ինչ վտանգների մեջ ենք, հիմա մեր կաշվի մեջ եղան»։

Հարձակման օրը երեխաներին գիշերը չեն կարողացել տարհանել, քանի որ կրակը չի դադարել։

«Կարող էին տեսնել մեքենայի լույսերն ու կրակ բացել այդ ուղղությամբ՝ առավոտյան նոր տարհանեցինք երեխաներին։ Ամեն ինչից զրկվեցինք՝ ապրուստից զրկվեցինք, մերը դեռ շատ մեծ այգի չէր։ Գյուղացի ունենք, ում այգին հսկայական էր՝ տասը տոննա արքայախնձոր ուներ հավաքելու՝ ամբողջ մնաց թուրքին։ Վերջերս էլ մեր գյուղացիներից երկուսի անասունները արածելով գնացել էին իրենց արտովայրեր՝ թշնամին դա էլ գողացավ ու հետ չտվեց։ Բայց ապրում ենք գյուղում, ո՞ւր թողնենք մեր տունը, ո՞ւր գնանք։ Մենք ուրիշ գնալու տեղ չունենք, մեր տունն էլ չենք ուզում տալ ուրիշին։ Ապրում ենք, մինչև տեսնենք ինչ կլինի»,-ասել է Ներքին Հանդի բնակիչը։

Պատերազմական օրերին էլ Ներքին Հանդեցին պատմում է, որ գյուղում թշնամիների անօդաչուներն են պտտվել, իսկ երբ փորձել են մեքենայով տարհանել երեխաներին՝ տեսել են իրենց մեքենայի անմիջապես վերևում պտտվող ԱԹՍ-ն ու իջել նկուղ։ Թշնամու կրակոցների արդյունքում բեկորներից վնասվել է մեր զրուցակցի տան կտուրը։

Նա պատմեց, որ պատերազմից հետո գյուղ է իջել վիրավոր ժամկետային զինծառայող ու պատմել, որ իր հետ եղել է ևս մեկ վիրավոր զինծառայող, միասին անտառների միջով երկար ճանապարհ են անցել, սակայն ընկերը՝ 18-ամյա ժամկետային զինծառայողը ճանապարհին մահացել է։ Զինվորը հստակ նշել է տեղը, որտեղ թողել է ընկերոջ մարմինը, սակայն մարմինը մինչ օրս չեն կարողանում դուրս բերել՝ թշնամին թույլ չի տալիս։

«Ամենաահավորն այն է, որ անտառում մինչև հիմա մեր զինվորի մարմինը կա, տեղը հստակ գիտենք, բայց չենք կարողանում հանել՝ թույլ չեն տալիս։ Երկու անգամ փորձել են դուրս բերել երեխայի մարմինը, նույնիսկ գյուղացիներից էլ են միացել, որովհետև տեղանքը հինգ մատի պես գիտեն, բայց այդպես էլ թույլ չեն տվել։ Խեղճ երեխայի ծնողներն էլ հույս ունեն, որ իրենց զավակը ողջ է, ընկերն էլ չի ասում, ասում է՝ թող պետությունն ասի, ես ոնց ասեմ, որ իրենց երեխան զոհվել է»,- պատմեց Ներքին Հանդեցին։

Ներքին Հանդի բնակիչների կյանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ուղղակի դժոխքի է վերածվել։ Իրենք գյուղը չեն լքելու՝ վստահ ասում է գյուղի բնակիչը և հավելում, որ իրենց տունն է, ինչքան էլ դժվար լինի՝ մնալու են, ապրելու են՝ թեկուզ թշնամին հիմա ընդամենը 200 մետր հեռավորության վրա է ու նրան զսպող չկա։

Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱնկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Սոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Ամենադիտված