75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է


Անօդաչուների պատերազմ. մենք պատրա՞ստ ենք. armeniasputnik

Հասարակություն

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորն են ծանոթ այն բավական հետաքրքիր տեսությանը, ըստ որի, տարբեր ազգեր, հասարակության տարբեր շերտեր և նույնիսկ առանձին մարդիկ միանգամայն տարբեր ժամանակային հատվածներում են գտնվում։

Ասենք, հարևանս արդեն վաղուց ղեկավարվում է 21-րդ դարի սկզբունքներով և զբաղվում է արհեստական ինտելեկտով, մինչդեռ ես դեռ շարունակում եմ ապրել Լև Տոլստոյի կամ առնվազն Ուիլյամ Ֆոլքների ժամանակների պատկերացումներով։ Ու երբ լսում եմ հերթական տափակ մեղադրանքը՝ բա դու ինչո՞ւ սահմանային մեր դիրքերում չես, հասկանում եմ, որ մարդիկ պարզապես մնացել են նախապատերազմյան ժամանակաշրջանում։ Չէ՞ որ վերջին պատերազմի ընթացքում տեսանք, թե ինչպիսի վճռորոշ դեր են խաղում անօդաչու թռչող սարքերը և առնվազն միմյանց պիտի նախատեինք՝ բա դու ինչո՞ւ քո լուման չես ներդրել հայկական դրոնների ստեղծման գործում, կամ գոնե՝ բա դու ինչո՞ւ չես ցանկանում գնալ հատուկ դասընթացների և դառնալ անօդաչուների օպերատոր։

Օրերս նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Իլոն Մասկը, փաստեց. «Մարդկության պատմության նոր փուլ է սկսվել՝ դրոնների պատերազմների դարաշրջանը»։ Իհարկե, արդարացում միշտ էլ կգտնենք՝ դրոնների զանգվածային արտադրություն չենք կազմակերպում, որովհետեւ փող չունենք, դրսից էլ չենք գնում, քանզի որոշ պետություններ զենքի ձեռքբերման հարցում մեզ խոչընդոտում են։ Ա՜յ քեզ բան։ Բայց ախր հայտնի է, որ այլ պետություններում այդ ամենը, ընդհակառակը, միայն խթանում է դրոնների մշակումը։ Գոնե հարևան Իրանին նայեք։ Սկսեց անօդաչուներ պատրաստել, որովհետեւ ավանդական ռազմական ինքնաթիռներ չէր կարողանում գնել միջազգային պատժամիջոցների պատճառով։ Եվ այդ անօդաչուները, մանավանդ «կամիկաձեները», բավական էժան են հենց նրա համար, որ Իրանը հսկայական ծախսեր անելու հնարավորություն չունի։

Սիրում ենք օր ու գիշեր խոսել հայ-իրանական բարեկամական կապերի մասին, իսկ գոնե փորձե՞լ ենք ուսումնասիրել, թե ինչպես պատժամիջոցներից տարիներ շարունակ տառապող մեր հարևան երկիրը ոչ միայն կարողացավ դրոնների զանգվածային արտադրություն կազմակերպել, այլև վաճառքի հանել դրանք դրսում։ Եվրոպական լրատվամիջոցներից մեկի վկայությամբ, այժմ իրանական դրոնների համար հերթի է կանգնած առնվազն 12 երկիր։

Այո՛, շատ ճիշտ եք, Shahed-136 տիպի իրանական «կամիկաձեները» բավական պարզունակ են և, ինչպես մասնագետներից մեկն է փաստել, դրանց միակ նպատակն է օդ բարձրանալ, հասնել նախօրոք նշված կետին և պայթել։ Բայց դրանք ունեն նաև մի շարք կարևոր առավելություններ՝ պատրաստված են այնպիսի նյութերից, որոնք ի զորու չեն հայտնաբերել ռադիոլոկացիոն կայանները, արձակելը շատ հեշտ է՝ դրա համար կարելի է օգտագործել նույնիսկ հասարակ բեռնատարը, և ամենագլխավորը՝ էժան են, այսինքն` հենց օդ բարձրացան ու խփվեցին հակառակորդի հրթիռով, դա, միևնույն է՝ փոքրիկ հաղթանակ է, որովհետև հակառակորդը առնվազն մի հրթիռ կորցրեց, որը մի քանի անգամ ավելի թանկ է դրոնի արժեքից։

Ավելին, պարզագույն դրոնները սովորաբար արձակվում են, այսպես ասած, «երամներով»։ Եվ եթե նույնիսկ 10-ից 8-ը վայր գցեց հակառակորդը, մեկն էլ ճանապարհից շեղվեց՝ այն միակը, որը հասավ նպատակակետին, այնպիսի վնաս հասցրեց, որը գերազանցում է բոլոր 10 «կամիկաձեների» արժեքը։ Լոնդոնյան «Գարդիան» թերթը փաստում է՝ Ուկրաինայի երկնքում վերջերս հայտնված դրոնների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 14 միլիոն դոլար, իսկ դրանք վայր գցելու համար Ուկրաինայի զինուժը ծախսել է ուղիղ երկու անգամ ավելի՝ 28 միլիոն դոլար։

Եվ վերջապես։ Ինչո՞ւ ենք միայն մեկ ուղղությամբ մտածում՝ եթե մեր հակառակորդը դրոն ունի, մենք էլ անպայման պիտի ունենանք։ Միգուցե արժե բոլորովին այլ կերպ ձևակերպել մեր նպատակը՝ եթե հակառակորդը դրոն ունի, մենք էլ պիտի ունենանք այդ դրոնը չեզոքացնելու հնարավորություն։ Մանավանդ որ ողջ աշխարհն է այսօր դրա մասին մտածում և արդեն բազմաթիվ միջոցներ է մշակել։ Խոսքը հակաօդային պաշտպանության ավանդական համակարգերի մասին չէ, այլ այնպիսի էլեկտրոնային սարքերի, որոնք պարզապես խափանում են դրոնի աշխատանքը, խզում են նրա կապը օպերատորի հետ, նույնիսկ ունակ են հենց թռիչքի պահին վերածրագրավորել հակառակորդի անօդաչուն այնպես, որ այն վայրէջք կատարի քո ուզած վայրում։

Չեմ համարձակվի միանշանակ ասել՝ գոնե պատերազմից հետո մենք աշխատանքներ տանո՞ւմ ենք այս ուղղությամբ, թե՞ բարձրաստիճան զինվորականներն առաջվա պես խորհուրդ են տալիս երկրի ղեկավարությանը հսկայական գումարներ հատկացնել մի երեք կործանիչ գնելու համար։ Չեմ համարձակվի, որովհետեւ բացարձակ գաղափար չունեմ, թե որոշումներ կայացնողների շրջանում ո՞ր մտածողությունն է գերակայում։ Չէ՞ որ այնուամենայնիվ ռացիոնալ հատիկ կա այն տեսությունում, ըստ որի, այսօր մեզ շրջապատում են մարդիկ, որոնք իրականում տարբեր ժամանակահատվածներում են ապրում։

   armeniasputnik
Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱնկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Սոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ
Ամենադիտված