Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով


Դպրոցի տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու վերաբերյալ նախագիծ է ներկայացվել

Ուշադրության կենտրոնում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Կարգի ընդունման  անհրաժեշտությունը  պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, որով սահմանվել է ուսումնական հաստատությունների տնօրենների իրավասությունների շրջանակը: Համաձայն օրենքի 12-րդ հոդվածի` պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: 

Ըստ առաջարկվող նախագծի հիմնավորման՝ գործող կարգով հանրակրթական դպրոցի տնօրենի ընտրության համար հիմք են հանդիսացել հավաստագրի առկայությունը և կառավարման խորհրդի կողմից անցկացված ընտրությունը:  Տնօրենների ընտրության կարգը ներդրվել է 2010 թվականին՝ որպես տնօրեն դառնալ ցանկացողների համար որոշակի որակական նվազագույն պահանջների սահմանման և վերջիններիս նախնական ընտրության գործիք: Կարգի շուրջ 12 տարվա գործարկման արդյունքում կառավարման արդյունավետության և կրթության որակի բարելավման առումով էական արդյունք չի արձանագրվել: 

Գործող կարգավորումներով հավաստագրված անձը տնօրենի ընտրության, նշանակման գործընթացին մասնակցելիս ներկայացնում է իր կազմած զարգացման ծրագիրը (երբեմն դրանք նաև կրկնություններ և արտատպումներ են լինում): Տնօրենի պաշտոնի հավակնորդը կառավարման խորհրդի որոշմամբ ընտրվում է հաստատության տնօրեն, սակայն շատ դեպքերում երկրորդական պլան են մղվում կարևոր բաղադրիչները, որոնցից են, օրինակ, կառավարչական հմտությունների արդյունավետության արդյունքում արձանագրված ցուցանիշները (նախորդ զարգացման ծրագրի կատարումը, կրթության որակի բարձրացմանը միտված ցուցանիշները և այլն): 

Նոր նախագծով առաջարկվում է տնօրենի պաշտոնավարման շարունակականությունն ապահովել զարգացման ծրագրի կատարողական ցուցանիշների հիման վրա՝ հրաժարվելով ներկայում հավաստագրման վկայականի առկայության հիմքով և դպրոցի խորհրդի որոշմամբ մրցույթի անցկացումից:

Նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում տնօրենին տրվելու է պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն, որը հիմք կհանդիսանա նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու  հինգ տարով: Հաջորդաբար մեկ ամսվա ընթացքում, տնօրենը խորհրդին կներկայացնի ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր առաջարկած ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:

Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:

Ատեստավորման իրականացում

Ատեստավորվող տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերը գնահատվում են՝ ըստ զարգացման ծրագրի բաղադրիչների.

  • հաստատության գործունեությունը.
  • իրավիճակի վերլուծությունը. ուժեղ և թույլ կողմերը.
  • նպատակների և խնդիրների սահմանումը.
  • սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույցը.
  • պատասխանատուները. 
  • արդյունքների գնահատման չափանիշները. 
  • ռիսկերը.
  • գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները և նյութատեխնիկական պարագաները։

Բաղադրիչների գնահատման համար սահմանվում է չորս վարկանիշ.

«Արդյունավետ» – 9-10 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հետևողականորեն իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները, արձանագրել սահմանված վերջնարդյունքների կատարումը և դրանց առնվազն 20 տոկոսի դեպքում ապահովել գերազանցող ցուցանիշներ: Արդյունավետ վարկանիշը նշանակում է, որ կատարումը գերազանց է, տնօրենն այս բաղադրիչով լավագույնն է:

 

«Զարգացնող» – 7-8 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հիմնականում իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները: «Զարգացնող» վարկանիշը նշանակում է, որ կատարողականը գոհացուցիչ է, սակայն ոլորտների առավելագույնը 20 տոկոսը կատարելագործման կարիք ունի:

«Բավարար» – 4-6 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առնվազն 60 տոկոսը, սակայն կա արդյունքների էական բարելավման կարիք: Տնօրենին կարող է առաջարկվել բարելավել մասնագիտական կարողությունները` մասնակցելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ նախարարության կողմից երաշխավորված տնօրենի մասնագիտական զարգացման դասընթացներին: Նրան կարող է առաջարկվել նաև իրականացնել նախարարության կողմից մշակված բովանդակությամբ և ժամանակացույցով բարելավման ծրագիր:

«Ոչ արդյունավետ» – 0-3 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առավելագույնը 59 տոկոսը: Ցուցաբերած այս կատարումը պահանջում է միջամտություն: Ոչ արդյունավետ վարկանիշը ցույց է տալիս, որ զարգացման ծրագրով սահմանված գործառույթների կատարողականն անբավարար է, և աշխատանքում պահանջում է զգալի բարելավում: Ոչ արդյունավետ վարկանիշը կարող է հիմք հանդիսանալ տնօրենին չատեստավորելու համար։

Շահագրգիռ կառույցները և մանկավարժները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 8-ը:

Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱնկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Սոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Ամենադիտված