Ֆրանսիան կարող է քրեական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար
Ուշադրության կենտրոնումՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանձնարարել է նոր օրինագիծ մշակել, որը քրեական պատասխանատվություն կսահմանի 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը ժխտելու համար:
Նշենք, որ 2012 թ.-ին Ֆրանսիայի խորհրդարանն արդեն քվեարկել է նման օրինագծի օգտին, սակայն հետագայում այն մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից: Օլանդը հայտարարել է, որ Եվրոպական դատարանի կամ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի կողմից ևս մեկ օրենքի մերժումը կնշանակի ռևանշիզմի հաղթանակ:
Փորձագետները մտավախություն ունեն, որ օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածությանը, ընդ որում՝ այդ երկու երկրները ՆԱՏՕ-ի անդամներ են: