Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրա Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»


Փաշինյանը ստում է, «տնտեսական բումը» մանիպուլյացիա է, օտարերկրացիների սպառումով է տնտեսությունն աճել

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, միշտ ստում է, սա պետք է արձանագրել․ տնտեսական աճ ունենք, բայց դա կառավարության աշխատանքի արդյունքը չէ։ Այս մասին 24News-ին ասաց «Աուդիտորների պալատ» հասարակական կազմակերպության նախագահ, Պրոֆեսիոնալ հաշվապահների եվրոպական դպրոցի դասախոս, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի տնտեսությունը բում է ապրում՝ ընդգծելով, որ 2022-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը 14,1 տոկոս է կազմել։ «Այս տեմպը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի 2022 թվականի արդյունքներով հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը»,– ասել էր Փաշինյանը։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքերով, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստան եկած, ժամանակավոր բնակություն հաստատած մոտ 200 հազար օտարերկրացիների սպառման արդյունքում է տնտեսական աճն արձանագրվել։

«Ընդորում, շատ կարևոր են մակրոտնտեսական մյուս ցուցանիշները՝ գործազրկության մակարդակ, աղքատության ցուցանիշ, այդ ցուցանիշների վրա է պետք ուշադրություն դարձնել։ Առկա տնտեսական աճն ավելի է խորացնում աղքատությունը, քանի որ 200 հազար վճարունակ անձինք եկել են Հայաստան, Երևանում սպառում են իրականացնում, մնացած այլ պայմաններին զուգահեռ՝ դա ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա», - ընդգծեց նա։

Նոյեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել էր, որ «տարեվերջին կունենանք 10% գնաճ՝ նույնիսկ զսպման մեխանիզմներով»։ Ըստ Գալստյանի՝ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10․5%, այս տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել ու կազմել է 9․9%, բնականոն գնաճը՝ 10․5%։

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասաց, որ ԿԲ նախագահը ճիշտ է, սպասելի է գնաճը։ «Ընդ որում, գնաճը որ համընդհանուր հաշվարկային ներկայացնում են 10%, առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների դեպքում ավելին է․ միգուցե 20-30% գնաճ ունենանք այդ շրջանակներում։ Պատկերացրեք՝ այդ 200 հազար անձանց սպառման ֆոնին տեղի է ունենում գնաճ, իսկ մշտական բնակչության մոտ, ում եկամուտները չեն ավելանում ընդհանրապես, տեղի է ունենում ծախսերի ավելացում, հետևաբար՝ ավելի աղքատացում։

Ու այստեղ հարց է առաջանում՝ ուղղված Ն․ Փաշինյանին՝ «Այդ «տնտեսական բումը» ՀՀ քաղաքացու վրա ի՞նչ ազդեցություն թողեց, դրակա՞ն, թե՞ բացասական»։ Բնականաբար, բացասական ազդեցություն է թողնում, աղքատությունը խորանում է, գործազրկության մակարդակը չի նվազում։ Այնպես որ, «տնտեսական բում» և այլն իշխանությունների սովորական արտասանվող, մանիպուլյատիվ հայտարարություններն են», - նշեց Սարգսյանը։

Իսկ թե ի՞նչն է բերել տնտեսությունն այս վիճակին, ապա Աուդիտորների պալատի նախագահն ասաց, որ կառավարությունը ոչինչ չի արել․ «Երբ որ բացում եք վիճակագրական տվյալները, այնտեղ մինչև 27-30% ծառայությունների ոլորտի աճն է, ընդ որում, հյուրանոցային և հանրային սննդի ծառայությունները»։

«Ու մեկ այլ ցուցանիշ էլ ասեմ, որը հիմնավորում է կառավարության ղեկավարիի կեղծիքը․ մանրածախ առևտուրն աճել է ընդամենը 2%-ով։ Եթե այսպիսի պայմաններում մանրածախ առևտուրն աճում է ընդամենը 2%-ով, ընդ որում 200 հազար անձի սպառման պարագայում, նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները սպառումը կրճատել են, որովհետև աղքատացել են, չեն կարողանում ապրանք գնել։

Նրանց սպառման կրճատման ֆոնին ավելացել է Ռուսաստանից Հայաստան ներգաղթածների սպառումը, արդյունքում սալդոն (դրամական մուտքերի և ծախսերի տարբերություն) դրական է եղել։ Բայց սա ուղիղ ցուցիչ է հիմնավորելու, որ կառավարությունը ոչինչ չի արել բարելավման ուղղությամբ, ամեն ինչ արել է ՀՀ բնակչին աղքատացնելու ուղղությամբ», - եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Սերգեյ Առաքելյան

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱնկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Սոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով
Ամենադիտված