Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ


10 օրով էի եկել, բայց արդեն 10 տարի է՝ այստեղ եմ. որտեղ է ու ինչով է զբաղվում երգիչ Միստր X-ը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Armtimes.com-ը գրում է․ 2000-ականներից հայտնի ու սիրված երգիչ Միստր X-ը (Արթուր Հակոբյան) արդեն 10 տարի է՝ Հայաստանից տեղափոխվել է ԱՄՆ ու մշտական բնակություն հաստատել Նահանգներում:

Չնայած նախքան մեկնելը «խորհրդավոր արտիստը» բեմում հանել էր դիմակը, սակայն հանդիսատեսի հուշերում նա հենց դիմակով էլ տպավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի զրույցը նրա հետ՝ ստորեւ.

— Արթուր, դուք 2000-ականների ամենահիշվող արտիստներից եք, եւ սա ոչ միայն Ձեր յուրահատուկ ձայնի, տեմբրի շնորհիվ, այլեւ բեմական այն կերպարի, որով ներկայացաք հանդիսատեսին: Բեմում միշտ դիմակով էիք եւ դրան համահունչ հագուկապով, ինչ-որ առումով՝ խորհրդավոր կերպարում: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էր առաջացել այդ կերպարով հանդես գալու մտահղացումը:

 

— 2000-2001-ին սկսեցինք աշխատել երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ: Նա այդ ժամանակ իր հիմնադրած «Արձագանք» ստուդիայի ղեկավարն էր։ Միասին էինք աշխատում, եւ «Միստր X-ի» գաղափարն էլ ծնվեց մեր համատեղ աշխատանքի ընթացքում։

Նպատակը ոչ թե թաքնված, կիասքողարկված կերպարով բեմում երեւալն էր, այլ ավելի խոր մի բան էր: Գուցե ավելի ռոմանտիկ էինք, դիմակն ու անուն թաքցնել էլ դրա հետեւանքն էր։ Կարեւորություն էինք տալիս ավելի շատ ձայնին՝ թաքցնելով արտաքինն ու անունը։ Դա համարձակ մի քայլ էր, էքսպերիմենտալ մի բան, որը հաջողություն ունեցավ, որի ապացույցն էին տարբեր երկրներում ունեցած բազմաթիվ մենահամերգները։

Այդ դիմակը, իմ կերպարը, այն կատարումները, որոնք ես ներկայացնում էի, սրանք կարծես ամբողջական փաթեթ էին, քանի որ նման արտաքինով պետք էր ընտրել մի այնպիսի երաժշտություն, որն արդարացված կլիներ ձայնի ու կերպարի հետ։ 

— Հիշում եմ, որ խորհրդանշական ու բավականին հետաքրքիր էր նաեւ Ձեր՝ դիմակը հանելու պահը։ Կպատմե՞ք՝ ինչպես որոշեցիք 8 տարի նույն կերպարով հանդես գալուց հետո հանել այն ու արդեն նորովի ներկայանալ: Անսովոր չէ՞ր:

— Հանրային հեռուստաընկերությամբ մի ծրագիր կար, «Բենեֆիս» էր կոչվում, եթե չեմ սխալվում, 2008 թվականին էր: Ինչպես եղավ, որ հանեցի․ արդեն բավականին երկար ժամանակ մարդիկ սպասում էին, ես էլ 8 տարի բեմում դիմակով էի ելույթ ունեցել։

Այդ ծրագրի ավարտին՝ ուղիղ եթերում՝ կատարումս ավարտելուց հետո, հանեցի դիմակը: Բայց հանելուց հետո իմ հանդիսատեսի, երգերս սիրողների մեջ կիսվեցին կարծիքները. մի մասն ասում էր, որ ճիշտ որոշում էր հանելը, մի մասն էլ՝ հակառակը, որ սովորել էին իմ հին կերպարին ու այնքան կապվել, որ չէին ուզում ինձ առանց դիմակ տեսնել։

Ու հետաքրքիր է՝ ինձ հետ էլ է նմանատիպ բան եղել: Հիշում եմ՝ երբ փոքր էի, Սիլվեստեր Ստալոնեի դերակատարմամբ ֆիլմ էի նայում, ֆիլմում նրա անունը Ռոքի էր, ու օրերից մի օր, երբ իմացա, որ Ռոքիի իրական անունը Սիլվեստեր Ստալոնե է, այնքան էի հիասթափվել։ Ինչ-որ տեղ հեքիաթային բան է, բայց հաճախ է լինում, երբ մարդը կապվում է վիճակին, կերպարին։

— Որքա՞ն ժամանակ է՝ ԱՄՆ-ում եք, ընդմի՞շտ եք տեղափոխվել, ինչո՞վ եք զբաղվում:

— ԱՄՆ-ը տեղափոխվելս շատ պատահական եղավ: Նպատակը 2012 թվականին մենահամերգ տալն էր, սակայն, երբ եկա, բազմաթիվ առաջարկներ եղան, շրջագայություններ էին սպասվում, եւ տեխնիկապես շատ դժվար էր ամեն անգամ գնալ-գալը։ Ամեն ինչ սկսվեց՝ այդ գործնական առաջարկներն ընդունելով, մոտ 1,5-2 տարի այդպես մնացի: Հետո ստացվեց այնպես, որ պետք է շարունակեի մնալ։ Բայց հետաքրքիրն այն է, որ ընդամենը 10 օրով էի եկել. 10 օրը դարձավ 10 տարի։ Արդեն 10 տարի է՝ այստեղ եմ։

— Իսկ այժմ այդտեղ ակտիվ գործունեություն ծավալո՞ւմ եք։

— Մինչեւ 2019 թվականը՝ նոր կորոնավիրուսի ի հայտ գալը, շատ ակտիվ էի։ Բայց համավարակի պատճառով ամեն ինչ կանգ առավ․ երբեւէ չէի պատկերացնում, որ երբեւէ նման բան հնարավոր է՝ անգամ Լաս Վեգասը դատարկվեց, դադարեցվեցին բոլոր երաժշտական, շոու միջոցառումները։ Մինչեւ համավարակը բացել էի «XՕ Պիանո բար»-ը: (Իմիջիայլոց, փողոցը, որտեղ գտնվում է բարը, կոչվում է Արցախ, որն էլ ժամանակին անվանափոխվել է հայ համայնքի նախաձեռնությամբ)։ Այդ բարում ամեն օր տարբեր ազգի երաժիշտներ էին ելույթ ունենում, ամենատարբեր ժանրերի մեջ:

Համարում եմ, որ դրանով էլ շարունակում էի շոու բիզնեսի մեջ լինել, քանի որ այդ ընթացքում հաճախ են ծնվում նոր դուետներ, նոր գործեր։ Նոր էինք ուշքի գալիս համավարակից, 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվեց. այն շատ բան փոխեց: Ճիշտ է, մենք հեռու ենք, բայց հենց հայրենիքում մի բան է լինում, շատ արագ անդրադառնում է նաեւ մեզ վրա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանուն
Ամենադիտված