Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն


Երևանում քննարկել են ԱՊՀ երկրների էներգահամակարգերի տեխնիկական վերազինման հարցը

Հասարակություն

Երևանում մայիսի 26-ին տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստը: Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաև այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատվիրակությունները նիստից առաջ այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին:
ԱՊՀ էներգետիկները Երևանում քննարկել են մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման հարցերը, ինչպես նաև էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու, փոխօգնության հետ կապված հարցերը: ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ողջունել է էներգետիկներին Երևանում ու մաղթել բեղմնավոր աշխատանք:
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին հյուրընկալության և միջոցառումը հիանալի կազմակերպելու համար: Մեր նախորդ հանդիպումից հետո շարունակվել է նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքը, որի խնդիրը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումն է: Այս նիստի ընթացքում մենք կքննարկենք 2014-2015թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում ԱՊՀ պետությունների էներգահամակարգերի աշխատանքի արդյունքները և կնախանշենք հետագա գործողությունների պլանը: Կքննարկենք նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկական օբյեկտն երում վթարների մասին տեղեկատվության փոխանակման և մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի նախագծերը: Վստահ եմ, որ հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երևանի անկրկնելի մթնոլորտը լրացուցիչ ազդակ կհանդիսանա արդյունավետ աշխատանքի և բովանդակալից քննարկումների համար»,-ասել է Ալեքսանդր Նովակը:
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստի մասնակիցներին ՀՀ կառավարության անունից ողջունել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Անկասկած, երկրի էներգետիկների կողմից իրականացվել է մեծ ծավալի աշխատանք՝ ցանցային տնտեսության մոդեռնիզացման, նոր գեներացնող հզորությունների ներդրման առումով, ինչպես ջերմային կայաններում, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Կցանկանայի առանձնահատուկ կարևորել վերջերս Ազգային ժողովում վավերացված Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլ ոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության հետ: Մեզ համար շատ կարևոր է նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկ խորհրդի 47-րդ նստաշրջանի օրակարգով նախատեսված՝ հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ շուկաների տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման հարցի քննարկումը»,-ասել է Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստի մասնակիցներին մաղթել է հաջող ու արդյունավետ աշխատանք: «Նախ կցանկանայի տեղեկացնել նախորդ նստաշրջանից հետո Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների մասին»,- ասել է Երվանդ Զախարյանը: Նախարարը խոսել է, մասնավորապես, ատոմային էներգետիկայի բնագավառում իրականացված աշխատանքների մասին և նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև արդեն ստորագրվել են երկու համաձայն ագրեր, որոնք նպատակաուղղված են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու աշխատանքների իրականացմանը:

Դրանից բացի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ KfW բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի էներգահամակարգի ենթակառուցվածքների ու գծերի արդիականացման և նորերի կառուցման համար: Երվանդ Զախարյանն այդ ծրագրերից առանձնացրել է 220 կՎ «Հաղթանակ» և «Աշնակ», 110 կՎ «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների, ինչպես նաև «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ծրագրերը: Հայաստանի էներգահամակարգի համար նախարարը կարևոր է հա մարել է նաև SCADA կառավարման և կապի համակարգի երկրորդ փուլի ներդրման աշխատանքները:

Տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից Երվանդ Զախարյանը կարևորել է Իրան-Հայաստան և Հայաստան–Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորում կատարված աշխատանքների մասին ու նշել, որ 2015թ. մարտին ստորագրվել է նաև Ներդրման համաձայնագիր, որը թույլ կտա էներգախնայողության ոլորտում իրականացնել ծրագրեր Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության E5P հիմնադրամի միջոցներով:

Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով, 2014-2015 թվականների աշուն-ձմեռ ժամանակաշրջանն անցել է ընդհանուր առմամբ առանց լուրջ խնդիրների: «Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկայի զարգացումը, ինչպես նաև այդ շուկային ինտեգրումը ռազմավարական կարևոր խնդիր է Հայաստանի համար: Այդ նպատակին են միտված մեր հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններով 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերը»,-ասել է Երվանդ Զախարյանը:

«Եզրափակելով ուզում եմ նշել, որ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը քայլեր է ձեռնարկել բարելավելու էներգետիկ արդյունավետությունը, մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև համակարգում ներդրումների արդյունավետությունը»,-ամփոփել է նախարարը:

ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորմանը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում մասնակից երկրների էներգահամակարգերի ինտեգրման սկզբունքների և ուղղությունների մշակմանը (այդ թվում` կոլեկտիվ էլեկտրաէներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների մշակում), ինչպես նաև ԱՊՀ էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի նպատակով տեխնիկական կանոնակագրերի մշակմանը:

ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհուրդը ստեղծվել է 1992թ. ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին միջկառավարական համաձայնագրով: Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992 թվականից:

Ինչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 26-ից մարտի 3-ըСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերըՆոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված