Սանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պակիստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին Նյու Դելիում ԱՄՆ դեսպանի՝ Քաշմիրը Հնդկաստանին պատկանելու մասին խոսքերի կապակցությամբ ԱՄՆ բանակի ԱԹՍ գումարտակը կլուծարվի․ WSJ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Զինվորներին վրաերթի են ենթարկել․ կա զոհ և վիրավորներ Լույս չի լինելու Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան «Արցախը հանձնած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանը». Աբրահամյան


«Եթե փորձենք մեր սերը մեկնաբանել, այն կկորցնի իր իմաստը»․ Իննա Խոջամիրյան

Life

Իննա Խոջամիրյանին բոլորը գիտեն Շանթ հեռուստաընկեությամբ հեռարձակվող հեռուստասերիալներից, իսկ այժմ`«Սահմանին»  գերղարվեստական ֆիլմից: Բազմաթիվ երկրպագուների հետաքրքրում է ինչպիսի՞ «հերոսուհի» է Իննան իրական կյանքում: Ladynews․am-ի Հյուրասրահում դերասանուհի Իննա Խոջամիրյանն է, ով նաև Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի է:

- Բացի մասնագիտական տարբերությունից ինչո՞վ են տարբերվում հոգեբան Իննան և դերասանուհի Իննան:

- Մասնագիտություններն ինքնին շատ տարբեր են: Այլ է լինել հոգեբան, և բոլորովին այլ՝ դերասանուհի, բայց երկուսն էլ բարդ մասնագիտություններ են: Հոգեբանությունն օգնում է դերասան լինելուն, իսկ մասամբ դերասան լինելը՝ հոգեբանությանը, բայց մասնագիտությունները նմանեցնել ու տարրալուծել իրար մեջ չի կարելի: Երբ հոգեբան ես, իրավունք չունես գործի մեջ քո անձը ներդնելու. հոգեբանության մեջ առաջնահերթ կարևորվում է այն անձը, ում հետ մենք աշխատում ենք, իսկ երբ աշխատում ես որպես դերասան և տարբեր կերպարներ ես մարմնավորում դու կերպարիդ մեջ ներդնում ես քո «ես»-ի մի մասնիկը: Իհարկե, կերպարը չեմ նույնացնում դերասանի անձի հետ, բայց, այնուամենայնիվ, մենք ուրիշին ստեղծում ենք մեզնից որոշ հատկանիշներ «պոկելով» ու հավաքական կերպար ստանում: Հոգեբան Իննան և դերասանուհի Իննան երկու տարբեր անձինք են իմ մեջ, որոնք բոլորովին նման չեն: Որպես հոգեբան ես ավելի զուսպ ու քչախոս եմ, քան որպես դերասանուհի. միգուցե դա պայմանավորված է աշխատանքային առանձնահատկությունների հետ: Սակայն երկու բնագավառներն իրար են կապում իմ անսահման հետաքրքրվածությունն ու ավելին իմանալու, ճանաչելու սկզբունքը:

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ անընդհատ վերլուծության եք ենթարկում բոլորին:Նույնիսկ Ձե՞զ: Չեք վախենում Ձեզ բացահայտելուց:

- Այո, սովորություն է դարձել ամեն որոշումից կամ գործողությունից հետո վերլուծել արած քայլը, հետևաբար նաև ինձ: Մենք ի սկզբանե հակված ենք ինքներս մեզ իդեալականացնելու, յուրաքանչյուրիս մեջ եսասերն է ապրում, բայց ինչքան բացահայտում ենք ինքներս մեզ՝ բացահայտվում ենք մեր թերի կողմերը։ Իսկ երբ հստակ գիտակցում ենք մեր թերությունները, մենք նպատակաուղղվում ենք շտկելու դրանք: Իմ ինքնավերլուծությունը դեռևս ինձ չի վնասել, ընդհակառակը՝ այն խթանում է ինքնակատարելագործմանս:

600x580

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում գեղարվեստական ֆիլմում նկարահանվելիս, որոնք սերիալում նկարահանվելու ժամանակ չեն եղել:

-Թե սերիալում, թե գեղարվեստական ֆիլմում աշխատելը դժվար է: Իհարկե, սերիալում ամեն ինչ խաղ ու պար չէ, և ամեն ինչ միանգամից չի տրվում, բայց երբ աշխատում ես մի փոքր այլ հարթակի վրա՝ միանգամից զգացվում է տարբերությունը: Նախ ժամանակային առումով գեղարվեստական ֆիլմն ավելի ծանր ու ժամանակատար է: Սերիալում ժամանակի սղության պատճառով տեսարանը կարող է նկարահանվել երեք փորձից, որովհետև նմանատիպ 10-15 տեսարաններ դեռ կան նկարահանելու, իսկ գեղարվեստական ֆիլմում տեսարանը նկարահանվում է 1-3 անգամ 7-8 ժամ, այնքան, ինչքան պետք է անհրաժեշտ դրվագը ստանալու համար: Սա օգնում է դերասանական խաղի բարելավմանը, որովհետև որքան կրկնում ես գործողությունն ու որքան մանրակրկիտ են մոտենում յուրաքանչյուր տեսարանին ու քո խաղին, այդքան հմտանում և ամեն ինչ սկսում ես ավելի լավ անել: Ինչևէ, սերիալն ու գեղարվեստական ֆիլմը անիմաստ է համեմատել, դրանք բոլորովին տարբեր են ցանկացած տեսանկյունից: Գեղարվեստական ֆիլմն արվեստի գործ ստեղծելուն համահունչ մի բան է:

- Ֆիլմում մարմնավորում եք գյուղում ապրող աղջկա կերպար: Ինչո՞վ են տարբերվում սահմանին մոտ եւ քաղաքում ապրող աղջիկները:

- Եթե սկսեմ տարբերակել նրանց, կստացվի վատաբանում եմ քաղաքում ապրող աղջիկներին, բայց, ամենևին, նման միտում չունեմ: Ես ինքս մարզից եմ և կիսով չափ քաղաքացի եմ, կիսով չափ «գյուղացի»: Տարբերություններ, իհարկե, կան. նկատել եմ, որ մասնավորապես գյուղում ապրող աղջիկների մարտական ոգին ավելի բարձր է, նրանք ավելի համարձակ են, սակայն, միևնույն ժամանակ, ավելի համեստ ու պարփակ: Սահմանամերձ վայրում ապրել նույնն է, ինչ ապրել անկանխատեսելի կյանքով և անվերջ վախենալ, լինել սպասումների ու տագնապի մեջ՝ չիմանալով այս գիշերը խաղաղ կլուսանա՞ ընտանիքիդ, սիրած էակի կամ հենց քո համար, թե՞ ոչ: Իմ կերպարի շեշտը դրված չէ գյուղացի աղջկա վրա. Շուշանիկը տիպիկ հայկական, կանացի, համեստ, բարի, ազնիվ ու համարձակ աղջիկ է, որպիսին, կարծում եմ, պիտի լինի յուրաքանչյուր հայ աղջիկ՝ անկախ նրանից քաղաքում է ապրում, թե գյուղում:

600x580

- Շուշանիկի կեպարը մարմնավորելուց հետո, արդյո՞ք փոխվել է աշխարհայացքը:

- Փոխվել է անշուշտ: Իհարկե, միշտ հետաքրքրված ու մտահոգված եմ եղել հայ զինվորի կյանքով, միշտ ստիպել եմ հարազատներիս, եղբայրներիս, ծանոթներիս, ովքեր ծառայել են հայոց բանակում, պատմել ծառայության պայմանների, ընթացքի, բանակային կյանքի մասին: Դեռ դպրոցական տարիքից տարված էի ռազմագիտությամբ, դպրոցում ռազմական միջոցառումներ հաճախ էին կազմակերպվում։ Հիշում եմ նույնիսկ մի անգամ ճանաչվեցի ամենաարագը «Կալաշնիկով» ավտոմատը քանդել-հավաքելու մրցույթում: Վստահ եմ, որ բոլորը հետաքրքրվում ու մտահոգվում են հայ զինվորի կյանքով և անհանգստանում նրանց համար, սակայն երբ ամենը տեսնում ես քո աչքերով՝ զգացողությունն այլ է: Սերիալի շրջանակներում զորամասերում, դիրքերում չեմ եղել, բայց բախտ վիճակվել է մեկ օրով ականատես լինել զինվորական կյանքին. հավատացնում եմ՝ հայ զինվորները բառացիորեն հերոսներ են…

 600x580

- Հոգեբանը պետք է լինի վստահելի: Իսկ ինչպիսի՞ «հոգեբան» եք Ձեր ընկերների եւ ընտանիքի անդամների համար:

- Երբեք չեմ քննարկել այդ հարցը հարազատներիս հետ՝ արդյո՞ք լավ հոգեբան եմ, թե՞ ոչ: Ես ինքս ինձ դեռ հոգեբան չեմ համարում, ով ի զորու է օգնել այլոց, դրա համար դեռ պիտի թրծվեմ այս դաշտում: Ինքս շատ փակ մարդ եմ, և հատուկենտ մարդիկ կան, ում վստահում եմ: Այդուհանդերձ միայն այն, որ շատ ընկերներ ու հարազատներ ունեմ, ովքեր վստահում են ինձ, ամենամեծ ձեռքբերումներից է որպես հոգեբան:

- Կյանքը բեմ է, մենք դերասան: Ինչպիսի՞ «դերասան» է Իննան էկրանից այն կողմ:

- Մենք բոլորս մեր մասին գրեթե միշտ դրականն ենք խոսում, ու հիմա, եթե սկսեմ բնութագրել ինձ կստացվի գովում եմ: Բայց Իննան կյանքում բավականին հասարակ ու պարզ է: Ես շատ գնահատում եմ մարդու մեջ այդ հատկանիշները: Հույս ունեմ,որ միշտ այդպիսին կլինեմ, իսկ եթե որևէ բան փորձի «պղտորել» այդ պարզությունը, ստիպված պիտի լինեմ դադարեցնել այն:

 600x580

- Բնույթով համարձա՞կ եք:

- Այո, շատ:

- Հաճա՞խ եք երազում, թե՞ կարծում եք պետք է ապրել միայն իրականությամբ:

- Կա՞ մարդ , ով չի ապրում երազանքներով: Իհարկե, ունեմ, իրատես եմ, բայց, այնուամենայնիվ, շատ եմ սիրում երազել: Երբեք չեմ երազել տիեզերք թռչելու կամ նման ոչ իրական որևէ բանի մասին, բայց երազում եմ: Եթե երազանքներ չունենանք ձգտումներ ևս չենք ունենա: Յուրաքանչյուր երազանք, եթե այն իրատեսական բնույթ ունի, բայց անհասանելի է, կարելի է վերածել նպատակի ու իրագործել:

- Երբ ասում եք «սեր», հասկանում եք…

- Սերն այն բացառիկ զգացմունքներից է, որ նկարագրման կարիք չունի: Եթե փորձեմ այն մեկնաբանել՝ պիտի հարցին մասնագիտական տեսանկյունից մոտենամ, բայց դա չեմ ուզում: Սերն ամենագեղեցիկ զգացողությունն է, որն ամենակարևորը միշտ արդի ու անհրաժեշտ է յուրաքանչյուր տարիքում: Եթե փորձենք մեր սիրուն բացատրություն տալ ու մեկնաբանել, այն առնվազն կկորցնի իր իմաստը:

 600x580

- Զգացմունյաքի՞ն եք: Եթե այո, ապա հաճախ եք տրվում զգացմունքներին:

- Այո, շատ զգացմունքային եմ: Կարծում եմ յուրաքանչյուր կին, աղջիկ զգացմունքային է: Շատ հարցերում նախապատվությունը տալիս եմ զգացմունքներիս, բայց և շատ դեպքերում փորձում եմ հնարավորինս սառը դատել: Ամեն դեպքում հաշվեկշիռը միշտ պետք է պահպանվի:

- Վստահ եմ երկրպագուների մեծ բանակ ունեք, ազա՞տ է Ձեր սիրտը:

- Անձնականս միակ դաշտն է, որի մասին առհասարակ չեմ սիրում խոսել: Եթե էական փոփոխություն ունենամ և ցանկանամ կիսվել՝ անպայման տեղյակ կպահեմ:

- Երբ նոր էիք մուտք գործում սերիալ ի՞նչն էր Ձեզ վախեցնում:

- Ի սկզբանե վախեցել եմ այն դատողություններից, որ ոչ դերասանը չպետք է լինի այս ասպարեզում: Ես էլ կսրտնեղեի, եթե որևէ ոչ հոգեբան իմ ասպարեզում աշխատեր իմ փոխարեն: Այդ իսկ պատճառով միշտ աշխատել եմ ինձ վրա ու ինքս ինձ քննադատորեն եմ մոտեցել, ոչ միայն ինձ համար, այլև իմ ներկայությունն այս ասպարեզում արդարացնելու համար: Վախեցել եմ նաև, որ ինձ մոտ չի ստացվի լավ դրսևորել ունակություններս, միշտ շատ կարևորել եմ գործընկերներիս, հարազատներիս ու վերադասներիս կարծիքն ու դատողություններն իմ ունակությունների ու խաղի մասին: Դեռևս սուր բացասական կարծիքի չեմ հանդիպել, իսկ եթե հանդիպել եմ, ապա դրանք միայն օգնել են:

 600x580

- Անգամ հոգեբանը կարող է բարդույթներ ունենալ: Սերիալում նկարահնվելը ի՞նչ բարդույթներ օգնեց հաղթահարել:

- Բարդույթներ կոչել կոպիտ կլինի, բայց բազմազան կարծրատիպեր ունեցել եմ, որոնք սերիալը կոտրել է: Սակայն կան այնպիսիք, որոնք ոչ միայն սերիալը, այլ որևէ ուրիշ գործոն չի կարող փոխել:

- Եթե ժամանակը կանգնեցնելու հնարավորություն ունենայիք, ո՞ր ակնթարթը կցանկանայիք չվերջանար:

-Եթե կանգ առնեմ մի ակնթարթի վրա, չեմ հասցնի տեսնել ու զգալ այն գալիք ակնթաթրթները, որոնք դեռ պիտի ապրեմ: Ընդհակառակը, միշտ ցանկացել եմ իմանալ՝ ի՞նչ կլինի ինձ հետ ապագայում: Չեմ ապրում միայն ներկայով կամ միայն ապագայի մասին պատկերացումներով ու պատրանքներով, բայց անցյալում մնալն էլ իմաստ չունի: Եթե սևեռվեմ անցյալիս վառ ու ուրախ պահերի վրա ու ապրեմ դրանցով, չեմ վայելի այն երջանիկ պահերը, որոնք դեռ սպասվում են:

 600x580

- Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ կանանց և աղջիկներին:

- Մեր կարևորագույն հատկանիշը, որը գնահատվում է անկախ ժամանակներից, հանգամանքներից ու ամեն ինչից, դա կանացիությունն է: Ի վերջո, մեր վերջնանպատակը կանացի իմաստությունն է որպես մարդ, կին, մայր… Յուրաքանչյուր կին գեղեցիկ ու բացառիկ է յուրովի: Ուզում եմ հայ աղջիկների մեջ միշտ հստակ դրոշմված լինի հայ առաքինի կնոջ կերպարը:

Հարցազրույցը` Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր՝ LADYNEWS.am

Սանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանՊակիստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին Նյու Դելիում ԱՄՆ դեսպանի՝ Քաշմիրը Հնդկաստանին պատկանելու մասին խոսքերի կապակցությամբ ԱՄՆ բանակի ԱԹՍ գումարտակը կլուծարվի․ WSJ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Զինվորներին վրաերթի են ենթարկել․ կա զոհ և վիրավորներ Լույս չի լինելու Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան«Արցախը հանձնած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանը». Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրшերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զnհ, 5 վիրшվոր Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըՄայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել
Ամենադիտված