Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրա Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»


Պեմզաշենում առկա է վենդետայի վտանգ. Սպանությունից առաջ աղջիկ երեխայի նկատմամբ սեռական բռնությունը հաստատվում է

Ուշադրության կենտրոնում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել՝ 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Քաղաքացիները, ԱԻՆ ծառայողները և ոստիկանները բացել են տան դուռը և հայտնաբերել 3 դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։

Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:

Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք դեռևս քննվում են։ Այլ մանրամասներ հայտնելուց ՔԿ-ից առ այժմ զերծ մնացին, սակայն հաստատեցին շրջանառվող տեղեկությունն առ այն, որ տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել սպանված 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։

Ի դեպ, ըստ ձերբակալվածների վարկածի, վերջիններս տուն մտել են գողություն կատարելու համար, սակայն արձանագրենք, որ գողն ու սեռական բռնարարը, մարդասպանը տարբեր նկարագրեր ունեն։ Գողության համար տուն մուտք գործած անձը դաժանաբար չի սպանում երեխաներին ու դեռ ավելին՝ սեռական բռնության ենթարկում։ Նման արարքին ամեն գող չէ, որ ունակ է դիմել։ Ակներեւ է, որ չարագործներն արդեն ընտրել են իրենց պաշտպանության մարտավարությունը։ Առավել եւս, երբ տեղեկություններ կան, որ տղամարդը տևական ժամանակ փորձել է սիրահետել նաև սպանված կնոջը։ Փաստացի, նշված ընտանիքը տևական ժամանակ եղել է նրանց ուշադրության կենտրոնում, վերջիններիս հայտնի է եղել կնոջ ամուսնու՝ արտերկրում գտնվելու հանգամանքը, բացի այդ, մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ ձերբակալված տղամարդը տևական ժամանակ կերակրել է նաեւ սպանված ընտանիքի շանը, շփվել ընտանիքի անդամների հետ։

Մոր ու երեխաների հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին։ Գյուղում, սակայն, ողբերգական դեպքն իր հետքը թողել է։ Լարվածությունից, ցասումից զատ կա մտավախություն՝ հնարավոր վենդետաների։ Այժմ ձերբակալվածների ընտանիքների անվտանգությունն են փորձում ապահովել։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Պեմզաշենում ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱնկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Սոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
Ամենադիտված