Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


«Եթե այս կառավարությունն ընդունակ չէ ապաշրջափակել Արցախը, կշարունակենք մեր պայքարը նաև նրա դեմ». Ավետիք Չալաբյան

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր պահանջագիր ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ գործողություններ ձեռնարկելու Արցախի ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ:

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը հիշեցրեց` դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն ապօրինի կերպով շրջափակել է Արցախն արտաքին աշխարհին միացնող միակ ճանապարհը: ««Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն անցած շաբաթ որոշակի գործողություններ է իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ: Սակայն մեր` որպես ՀՀ քաղաքացիների կարևորագույն հասցեատերը ՀՀ քաղաքական իշխանությունն է: Մեր շարժման նախաձեռնող խումբը պատրաստել է պահանջագիր, որը կհանձնենք կառավարությանը` ակնկալելով նրանից շահագրգիռ և խելամիտ վերաբերմունք, նրանք պետք է ապահովեն ՀՀ քաղաքացիների շահերը, իսկ Արցախում ապրում է ՀՀ 120 հազար քաղաքացի»,-նշեց Չալաբյանը:

 

Պահանջագրում, մասնավորաբար, նշվում է. «ՀՀ իշխանությունից պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման անմիջական հետքերով սեղմ ժամկետում պաշտոնական միջնորդություն ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` ձեռնարկելու վերջինիս կանոնադրությունից բխող հստակ կանխարգելիչ միջոցներ, մասնավորապես` կիրառելու համապատասխան պատժամիջոցներ Ադրբեջանի Հանրապետության և նրա քաղաքական ղեկավարության դեմ, զուգահեռաբար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում ներկայումս իրականացվող խաղաղապահ առաքելությունն ընդլայնելու, նրան անժամկետ միջազգային մանդատ տրամադրելու պահանջով, ինչպես նաև Արցախում ՄԱԿ-ի ներկայացուցչություն հիմնելու պահանջով, դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` առաջարկելով վերականգնել համանախագահության բանակցային գործընթացի ձևաչափը, վերահաստատել ՀՀ անկախության հռչակագրով և ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի պարտականությունները, Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտման պայմաններում ՀՀ ԶՈւ և Ոստիկանության ստորաբաժանումների միջոցով ապահովել Գորիս- Ստեփանակերտ ճանապարհի անխափան գործունեությունը, հիմք ընդունելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը` ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին, ՀՀ ԱԺ օրակարգ ներկայացնելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ»:

Լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրոդում օրերս կայացված քննարկմանը, Չալաբյանն այն շահագրգիռ է անվանում, սակայն տարակուսում, որ չի ընդունվել որևէ բանաձև: «Իսկ պատճառն այն է, որ որևէ բանաձև չի էլ ներկայացվել: Մեր պահանջագրի առաջին կետը նման բանաձև ներկայացնելու մասին է: Երբ տեսնում ենք, որ միջազգային հանրության կողմից կա որոշակի բարոյական աջակցություն, ապա եկեք դա նյութականացնենք, որը Ադրբեջանի համար պարտադիր ուժ կունենա: Այս պահին ՄԱԿ-ի ԱԽ որևէ որոշում չկա, իսկ ՄԻԵԴ-ի կողմից կիրառված է միջանկյալ գործողություն, որը շատ սահմանափակ կիրառման դիապազոն ունի»,-նշում է նա:

Չալաբյանն անդրադառնում է նաև կառավարությունից իրենց սպասելիքներին. «Մեր երկարատև փորձով համոզվել ենք, որ այս կառավարությունն ապաշնորհ է ու անկարող: Դրանով հանդերձ` համարում ենք, որ այս կառավարության առջև, որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է դնենք խնդիրներ ու պահանջներ: Եթե այս կառավարությունն ընդունակ է դրանք իրականացնել, միայն ուրախ կլինենք, եթե ընդունակ չէ ապաշրջափակել Արցախը, կշարունակենք մեր պայքարը նաև այս կառավարության դեմ: Չեմ կարծում, որ կարող ենք շատ երկար սպասել: Այն վիճակը որ հիմա ձևավորվել է Արցախում, օր օրի վատանում է, կարծում եմ` մեր գործողությունները բավականին արագ են լինելու: Եթե ՀՀ-ն հրաժարվի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, ամեն ինչ կմտնի փակուղի, և դա կբերի Արցախի վերացմանը: Եթե ՀՀ իշխանությունը համարում է, որ ձեռքերը լվացել է Արցախից և Արցախի համար պատասխանատվությունը ՌԴ-ինն է, դրա հետևանքը լինելու է Արցախի հայ բնակչության ցեղասպանությունը և տեղահանումը: Այս իշխանությունը կկրի ամբողջ պատասխանատվությունն այդպիսի ողբերգական վերջաբանի համար: Փորձելու ենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ, որպեսզի Արցախում տեղի ունենա հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանությունը, բայց մենք ընդամենը քաղաքացիական նախաձեռնություն ենք»,-եզրափակում է Չալաբյանը:

Լուսինե Առաքելյան

ՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված