Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Նախկին ռուսաստանցի միլիարդատերը ստիպել է Բաքվին նյարդայնանալ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Նախկին ռուսաստանցի միլիարդատերը ստիպել է Բաքվին նյարդայնանալ» վերնագրով հոդվածում գրում է, որ ոչ վաղ անցյալում ռուս խոշոր գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Ղարաբաղի տարածքը լքելու պահանջին»։ «Սա իմ տունն է»,- ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ Բաքվի պահանջով պետք է լքի Արցախը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արձանագրային ասուլիսում նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը Վարդանյանին հրապարակավ անվանել էր «խորթ տարր» Ղարաբաղում և նրա գործունեությունը որակել որպես «հանցավորարկածախնդրային»։

Ըստ նրա, «Վարդանյանը խոչընդոտում է տեղի բնակչության վերաինտեգրմանը, քանի որ մինչ նրա հայտնվելը արդեն կային դրական շփումներ ու նախագծեր»։ Ի պատասխան՝ Սերգեյ Լավրովն ասել է, որ «պարոն Վարդանյանը ՌԴ-ի հետ կապ չունի, նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ, իսկ Ղարաբաղ գնալու նրա որոշման հետ մենք գործ չեն ունեցել, չունենք և չենք ցանկանում ունենալ»։ Ռուբեն Վարդանյանը, որը 2021 թվականին Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ տեղն էր զբաղեցնում, մի քանի ամիս առաջ է մեկնել Ղարաբաղ և սկսել ղեկավարել կառավարությունը։ Ըստ նրա, «հայերը դարձել են անտարբեր, նրանք իրենց լքված են զգում», և կոչ է արել «աշխարհի բոլոր հայերին վերադառնալ՝ օգնելու Արցախին»։ Պետք է ասել, որ Ռուբեն Վարդանյանն, իրոք, կրթական և բարեգործական ոլորտում իր գործունեությամբ լայն ճանաչում ունի ողջ աշխարհում։

Վարդանյանին «սխալ օլիգարխ» են անվանում ցուցադրական շքեղությունը սկզբունքորեն մերժելու, ավանդական արժեքներին հավատարիմ մնալու և, այսպես կոչված, «Դիլիջանի դպրոցից» մինչև Սկոլկովո ուսումնական կենտրոն դաստիարակչական և կրթական ուղղահայաց ստեղծելու պատճառով։ Նա ծնվել է Երևանում՝ պրոֆեսորների ընտանիքում, սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, սակայն ընդգծում է, որ իր մայրական տատիկներից մեկը Ղարաբաղի Հադրութից է։ Իսկ ընդհանրապես, նրա գերդաստանը ծագումով Արևմտյան Հայաստանից է եղել (ներկայիս Թուրքիա), և գրեթե բոլորը սպանվել են 1915 թվականի հայերի ջարդերի ժամանակ։ Ողջ է մնացել միայն նրա պապը, որը թաքնվելով ամերիկյան կացարանում՝ սթրեսի պատճառով չի կարողացել հիշել իր ազգանունը։ Նրան հարցրել են. «Ի՞նչ է քո հոր անունը»: Երեխան պատասխանել է. «Վարդան»:

Ուրեմն, ազգանունդ կլինի Վարդանյան։ Ռուբեն Վարդանյանը վերջին 20 տարվա ընթացքում փորձում է տարբեր մարդասիրական ծրագրեր կազմակերպել Հայաստանում՝ երբեք չմտնելով Երևանի բուռն քաղաքական կյանքի մեջ։ Նույնն է անում նաև նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, որը մինչ օրս վերահսկում է «Դիլիջանի դպրոցը» իր ողջ կրթական շղթայով։ Նրանց ավագ որդին՝ Դավիթը, 2016 թվականին կամավոր ծառայել է հայոց բանակում և հայտնվել հենց Ապրիլ յան պատերազմում, ինչը, Վերոնիկա Զոնաբենդի խոսքով, մեծ ցնցում է եղել իր համար որպես մայր։ Նախ՝ Դավիթն այն ժամանակ սովորում էր Լոնդոնում և կարող էր չծառայել։ Եվ երկրորդ՝ մոսկովյան շրջանի հրեա մայր ունենալու դեպքում ոչ ոք հայրենասիրության պակասի համար չէր նախատի մի երիտասարդի, որը ողջ կյանքում ապրել է Մոսկվայում։

Բայց ընտանիքում հայրենասիրական դաստիարակությունն է տիրել։ Վերոնիկա Զոնաբենդն այդպես էլ չի սովորել հայերեն խոսել, բայց իրեն համարում է «հայուհի by default» (հայուհի լռել յայն): Այդ տիպիկ «հարսնացուն հյուսիսից», ի վերջո, դարձել է հայ հայրենասիրության տիպար։ Բաքվում բազմաթիվ դավադիր խոսակցություններ են պտտվում Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելու և, դրան զուգահեռ, ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու շուրջ։ Ամենատարածվածն այն է, որ Մոսկվան նման կերպ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի գրեթե անեքսիան։ Նման խոսակցությունները հայտնվել էին դեռ ռուս խաղաղապահների առաջին մուտքից անմիջապես հետո։ Իսկ Ռուբեն Վարդանյանը շատ հարմար կերպար է, որպեսզի այս խոսակցությունները երկրորդ կյանք ստանան և կենտրոնացված ձևով դուրս գան օպերատիվ տարածք դիվանագիտական դեմարշների տեսքով։

Միևնույն ժամանակ, Բաքուն դժվար թե զգուշանա միլիարդատեր Վարդանյանի ֆինանսական հնարավորություններից։ Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ոչ մի գումար էլ չի օգնի։ Այնտեղ հիմա, որքան էլ ներդրումներ կատարես, նույնն է՝ թաղես հողում: Քանի դեռ չեն լուծվել հիմնական քաղաքական խնդիրները, այդ թվում՝ ճանապարհների հսկողությունն ու սահմանագծումը, ոչ մի փող էլ չի օգնի։ Բաքուն կարծում էր, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից որոշ ժամանակ անց Ստեփանակերտի ու Երևանի վրա մշտական ճնշումների արդյունքում հայերը ստիպված կլինեն քաղաքական ոլորտում գնալ զիջումների, ընդհուպ մինչև միացյալ վարչակազմի ստեղծումը, որն ինքնաբերաբար կհանգեցներ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության կորստի և հայկական ինքնավարության կրճատմանը մինչև այնպիսի դեկորատիվ տարրեր, ինչպիսիք են ֆոլկլորային անսամբլները և մեկ կամ երկու վերահսկվող հայալեզու թերթերը։ Եվ հիմա հայտնվել է «այդ մոսկվացին»։

Նա խոսում է հայրենասիրությունից, միասնությունից, նա նոր դեմք է, երևանյան ոչ մի սկանդալների հետ կապված չէ, հայի համար իդեալական կենսագրությամբ է, անբասիր է ընտանիքով ու պահվածքով։ Հասկանալի է, որ անգամ Երևանում քչերն են ոգևորված նրանով, էլ չասենք Բաքվի մասին, որն արագ հասկացավ իր ծրագրերին սպառնացող վտանգը և Մոսկվայի վրա ճնշում գործադրելու տարօրինակ որոշում կայացրեց։ Պարզվեց, որ դա իզուր է, նա արդեն ՌԴ քաղաքացի չէ: Ինչ վերաբերում է Բաքվի անդրադարձներին Վարդանյանի «հանցավոր-արկածախնդիր» գործունեությանը, ապա այդ գործունեությունը ավելի շուտ ինքնասպանության է նման։ Վարդանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հայերի համար Լեռնային Ղարաբաղի ներկայիս ողբերգությունը հոգեբանորեն ավելի բարդ է, քան ռուսների համար Ուկրաինայում հատուկ գործողությունը։

Եվ եթե Բաքուն Վարդանյանի կերպարում տեսել է այնպիսի սարսափելի վտանգ, որ նրա մասին խոսակցությունը հասցրել է ԱԳՆ հրապարակային հարթություն, ապա, ամենայն հավանականությամբ, այստեղ խոսքը «Ռուսաստանի կողմից Ղարաբաղի բռնակցման մասին» ֆանտոմային վախերը չեն։ Այստեղ ինչ-որ ներքին կասկածներ կան սեփական ուժերի նկատմամբ։ Կասկածներ կան «բլիթի ու մտրակի» և սողացող ասիմիլացիայի քաղաքականությամբ Լեռնային Ղարաբաղը «մարսելու» ունակության մեջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ
Ամենադիտված