Մարդը պատասխանատվություն ա ստանձնել, եթե չեք օգնում` գոնե մի հարվածեք. Վարազդատ Հարությունյան
BlogՎարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շրջափակման ու էքզիստենցիալ վտանգի տակ գտնվող Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի (իմ ունեցած բոլոր վերապահումներով հանդերձ, որոնց մասին խոսել եմ հրապարակայնորեն ու շատերի մոտ) վերաբերյալ առանց որևէ հստակ ապացույցի սրա-նրա (ռուսի կամ անգլիացու) գործակալ լինելու մեջ մեղադրանքները վնասակար են ու չեն տեղավորվում մեր այսօրեական շահերի մեջ:
Այդ միլիոնատերը միակն է այն մի քանի տասնյակ հայ միլիոնատերերից և մի քանի հարյուր հայ վերլուծա-փորձագետա-ստատուսաբաններից, որն ամեն ինչ թողել է ու հիմա 7/24 ռեժիմով աշխատում է Արցախում ու Արցախի համար:
Վերջ տվե´ք: Մարդը պատասխանատվություն ա ստանձնել, եթե չեք օգնում` գոնե մի հարվածեք: