Վանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս Ոսկու գինը կփոխվի՞ Խոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կա Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում 1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Վթար է․ ջուր չի լինելու


Արդյոք Ադրբեջանի միակ ցանկությունն ու պահանջը Ռուբեն Վարդանյանի հրաժարակա՞նն է․ Տիգրան Աբրահամյան

Blog

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարավոր բացման հարցը վերջին օրերին արծարծվում է Արցախի պետնախարարի հնարավոր հրաժարականի համատեքստում։

Ըստ այդ տրամաբանության՝ և՛ ՀՀ իշխանությունը, և՛ Ադրբեջանից եկող ազդակները ցույց են տալիս, որ պետնախարարի հրաժարականը հնարավորություն կստեղծի միջանցքի բացման համար։

Մի կողմ դնելով ՀՀ իշխանության, առավել ևս՝ Ադրբեջանի ցանկությունները, իրավիճակը փորձենք դիտարկել փաստական տեսանկյունից։

Արդյո՞ք Ադրբեջանի միակ ցանկությունն ու պահանջը Ռուբեն Վարդանյանի հրաժարականն է և արդո՞ք նրա գնալով առկա և ուրվագծվող խնդիրները կլուծվեն։

Հիշեցնեմ, որ միջանցքը փակելուց հետո պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը կյանքի ուղին բացելու համար պահանջում էր կասեցնել «Կաշենի» հանքի շահագործումը, միջանցքի որևէ հատվածում ադրբեջանցի գործուղել, ով վերահսկողություն կիրականացնի ՀՀ-ից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, տեղադրել անհրաժեշտ սարքավորումներ, երկկողմանի շարժը վերահսկելու համար։

Մեկ այլ պահանջ, որը շրջանառվում է, կապված է ՊԲ ծանր տեխնիկայի դուրս բերման հետ, որը 44-օրյա պատերազմից հետո, փոքր ծավալով, մի քանի փուլով իրականացվել է։

Այսինքն՝ միջանցքի հնարավոր բացման հետ կապված Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում, ենթադրվում է, այդ թվում՝ պետնախարարի հրաժարականի թեման։

Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ նույնիսկ այս պահանջների կատարումից հետո միջանցքը կբացվի՝ ոչ։

Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ եթե նույնիսկ ադրբեջանական պահանջները կատարվեն, միջանցքը բացվի, ապա նույնպիսի խնդիր չի առաջանա, օրինակ՝ 1-2 ամիս հետո։ Կամ օրինակ՝ գազի, էլեկտրաէներգիայի խնդիր այլևս չի լինի։ Իհարկե, ոչ։

Ընտրությունն Արցախին է, իրենք են ծանր իրավիճակում և դժվար է նրանց դերի ու բեռի տակ մտնելով, նրանց լուծում կամ «ճիշտ» թելադրել, ամեն դեպքում ստեղծված իրավիճակին պետք է նայել սթափ, մտածված, հաշվարկված, հակառակ դեպքում, Ադրբեջանը նախապայմանների այնպիսի ցանկ կբացի, որից հետո դիմադրության ռեսուրս այլևս չի լինի։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկն արվել էր օգոստոս/սեպտեմբերին, նշանակումը՝ նոյեմբերին, նշանակողն ու շահագրգիռ կողմերը երկար ժամանակ ունեին մտածելու, ծանր ու թեթև անելու և այդ ամենից հետո արել են նշանակում։

Չափազանց անլուրջ է այդ նշանակումից 2 ամիս անց սկսել հետին թվով պատճառներ, ռիսկեր քննարկել։ Դրա մասին պետք է շուտ մտածեիք։

Գնացքը գնացել է, այլևս այլ իրավիճակ է և խնդիրների հնարավոր լուծումները պետք է դիտարկել առկա իրողությունների տրամաբանությունից»։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըՎանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՀայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում ՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Մաhացել է Տիգրան Վարդանյանը Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Ոսկու գինը կփոխվի՞ Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե Հովհաննիսյան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններ
Ամենադիտված