Վանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս Ոսկու գինը կփոխվի՞ Խոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կա Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում 1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Վթար է․ ջուր չի լինելու


Իշխանական ԶԼՄ-ների թեզերի հիմնավոր դամփինգ.Հայկ Դերզյան

Blog
Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Երեկ պրոիշխանական Civic.am-ում հայտնվել էր մի հոդված, որի բովանդակությունը ստերի ծավալվով գերազանցում էր ՀՀ-ում ծաղիկների խանութի ամենաթանկ ծաղկեփնջի ծաղիկների թիվը:

Հոդվածում նշվում էր, որ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սխալ է, երբ ասում է, որ առաջին անգամ պատմության մեջ պաշտոնական Երևանն ու պաշտոնական Ստեփանակերտը հակասություն ունեն Արցախի ճակատագրի հետ կապված, ընդ որում, պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ այն չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երևանը դա կարծես չի ասում: Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանն ու Արցախը չեն կարող «իրար մեջ» պայմանավորվել և լուծել ԼՂ կարգավիճակի հարցը:

Մամիջանյանը խոսել է ոչ թե բանակցային գործընթացում հարցը լուծելու, այլ երկու իշխանությունների ունեցած դիրքորոշման մասին: Այս երկու տարբեր թեմաներն համեմատելը նույնն է, ինչ Հենրի Քեսինջերի «Աշխարհակարգ» գիրքը համեմատես գերագույն գլխավոր կապիտուլյանտի «Երկրի հակառակ կողմը» գրքի հետ:

Հոդվածում նշվում էր, որ պատգամավորը գիտի միջազգային հանրության հովանու ներքո ընթացող «բանակցային գործընթաց» հասկացության մասին, որի շրջանակներում էլ որոշվել և որոշվելու է, թե Արցախը որտեղ հայտնվի։ Նշվում էր, որ քաղաքականության մեջ կամենալը դեռ կարենալ չէ։

Հոդվածագրի թիկունքում գտնվող բանակցողին հիշեցնենք, որ վերջինս որպես «ժառանգություն» ստացել էր փաստաթուղթ, որով Արցախը ստանալիւ էր միջանկյալ, իսկ հետո՝ վերջնական կարգավիճակ, ինչը տապալեց գործող իշխանություն, իսկ պատերազմից հետո նոր ակնարկեց այդ մասին, նշելով, որ զոհեր կարող էին և չլինել: Ասեմ ավելին, այդ մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր Կապանում՝ 2020 թվականին տեղի ունեցած իր ասուլիսի ընթացքում:

Դրան զուգահեռ պետք է արձանագրել հոդվածի սննանկությունը: Վերջին տասնամյակներում առկա կոնֆլիկտներից և ոչ մեկ իր լուծումը չի ստացել և բանակցային գործընթացը եղել է և կա շարունակական: Եթե այդքան միանշանակ լիներ ամեն ինչ միջազգային հանրության համար, ապա հնարավոր է շատ վաղուց լուծված լիներ Հունաստան և Թուրքիայի, Սերբիայի և Կոսովոյի, Չինաստանի և Թայվանի, ՌԴ-ի և Ուկրաինայի և այսպես շարունակ:

Առհասարակ միջազգային հանրության որոշումների, հայտարարությունների, քայլերի և այլ պրոցեսների վրա ազդելու համար պետք է ունենալ դիվանագիտության, պետական ինստիտուտների լուրջ ներուժ, փորձառու թիմ և պրոֆեսիոնալ բանակցող՝ դրական առաջընթաց արձանագրելու համար, կամ ունենալ Նիկոլ Փաշինյան & ՔՊ՝ գործընթացները տապալելու, հազարավոր զոհեր ունենալու, տարածքներ կորցնելու և ինքնորոշման իրավունքից տալոնով սնունդ ստանալու և շրջափակման մեջ գոյատևելու փուլին անցնելու համար:

Իշխանական ԶԼՄ-ն մեղադրում է ընդդիմությանը այն բանի մեջ, որ մերժվել էր 1997 թվականին Արցախը՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու առաջարկը: Հիշեցնենք, որ այդ առաջարկից 14 տարի անց ներկայացվեց Կազանյան փաստաթուղթը, որը մերժվել էր Ադրբեջանի կողմից և որը հնարավորություն էր տալիս Լեռնային Ղարաբաղում անցկացնել վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում հայերը կազմել են ճնշող մեծամասնություն, այդ առաջարկը ավելի քան ձեռնտու էր Հայաստանին և Արցախին:

Հոդվածի մյուս հատվածում խոսվում է Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Ադրբեջանի զինատեսակները շատ ավելի ժամանակակից ու գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու կամ տանկերի թվի մեջ չէ։ Այստեղ հոդվածագիրը ակնարկում է ուժային լուծման թեզի մասին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը գերագույն գլխավոր շոումենը մեկ դիրքի գրավումը մեծն հաղթանակ էր հռչակել, որակել, որ թշնամուն հասցվել է բարոյահոգեբանական մեծ հարված, նշել, որ մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում և հավելել, որ ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է: Էլ չեմ խոսում վերջինիս ՊՆ նախարարի մակեդոնյան հայտարարությունների մասին:
Նման մեջբերում անելուց առաջ հոդվածագիրը լավ կլինի, եթե հարցնի իր կայքի քաղաքական ղեկավարությանը մարտունակության վերաբերյալ, չնայած այնտեղ հարցնելու բան չկա, լոպազ աղետաբերի իրար հակասող հայտարարությունների հերթական շարքն է:

Հոդվածում ասվում է, որ ՀՀԿ-ն իշխանություն եղած ժամանակ մի քանի անգամ մերժել է ԼՂ անկախության ճանաչման մասին ընդդիմության ներկայացրած նախագծերը։ Սա հերթական դատարկ և պոպուլիստական միտքն էր: Բանակցային գործընթացի ժամանակ ճանաչել անկախությունը նշանակում էր ապտակ հասցնել համանախագահներին և դառնալ ոչ կառուցողական:

Ի դեպ, ապրիլյան պատերազմի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զգուշացրել էր, որ պատերազմի շարունակական լինելու դեպքում իրենք ճանաչելու են Արցախի անկախությունը: Այդ ժամանակ իհարկե դա կունենար դիվանագիտական լուրջ լեգիտիմություն՝ հաշվի առնելով թշնամու ոչ կառուցողական լինելը:

Լավ կլինի, եթե հոդվածագիրը հիշի, որ իր ԶԼՄ-ի քաղաքական ղեկավարի կառուցողական ընկերոջ կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս չի ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղ կարծես Civic.am-ում մոռանում են: Ոչինչ, սա ձեզ որպես մեղրաջուր հիշողության վերականգնման համար:

Ի դեպ, հոդվածում կա մի հետաքրքիր հատված, որտեղ հոդվածագիրը մեջբերում է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի այն միտքը, որ 2003-ին, ավագ Ալիևին փոխարինած կրտսեր Ալիևը հայտարարել էր, որ իրենք բանակցային գործընթացը տեղափոխում են զրոյական մակարդակ: Շատ հետաքրքիր է, որ Ալիևի պես Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո հայտարարել էր, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից: Չեմ կարծում, որ Ալիևին և Նիկոլ համեմատելը բխում է հոդվածագրի շահերից, բայց դա թողնենք իրենց:

Հոդվածում նշվում է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում երբեք չլինելը կամեցող այժմյան ընդդիմությունը ոչինչ չի արել այդ լոզունգը սպասարկելու համար։ Եթե հոդվածագիրը չգիտի, ապա հիշեցնեմ, որ օրինակ Լաչինի միջանցքի փակման մասին Բրյուսելում իմացել են Արմեն Աշոտյանի շնորհիվ, այլ ոչ թե քեմալական պայմանագիր կուսակցության, կամ իր ղեկավարի կողմից: Հիշեցնեմ նաև, որ բանակցելու մանդատ ունի իշխանության անգլուխ գլուխը, այլ ոչ թե ընդդիմությունը: Ընդդիմությունը իր ունեցած բոլոր հնարավոր կապերը օգտագործում է, այնինչ գործող իշխանությունը, որի մի շարք պատգամավորներ պնդում են, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, որի ղեկավարը Շուշին դժգույն և դժբախտ է անվանում, որի կինը Արցախի շրջափակումը թողած իր վրանների դարդն է լացում, ամեն ինչ արել և անում են, որ այս դժոխքը չավարտվի: Ինչ խոսք, այդ առումով իշխանության ողջ գործիքակազմը ակտիվ աշխատում է:

Փոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըՎանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՀայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում ՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Մաhացել է Տիգրան Վարդանյանը Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Ոսկու գինը կփոխվի՞ Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե Հովհաննիսյան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Ամենադիտված