Մհեր Մկրտչյանը` հիվանդանոցում. 1993 թվական. Բացառիկ կադրեր (տեսանյութ)
TVBlog.1in.am-ը գրում է.
Արդեն 22 տարի նա մեզ հետ չէ,սակայն նա միշտ կմնա: Կմնա իր դերերով,իր ասմունքով,իր ձայնով,իր թախցոտ աչքերով,և,վերջապես իր Հանճարով՝ պարզապես Ֆրունզ լինելով: Սրանք բացառիկ կադրեր են,որոնք պահպանվել են մեր տեսադարանում: 25-ը ՄԱՐՏԻ 1993 թվական: 9 ամիս հետո նա հեռացավ մեզանից: Մութ ու ցուրտ պայմաններում նկարահանում էինք Թատրոնի միջազգային օրվան նվիրված հաղորդում:Պարզվեց,որ Մհեր Մկրտչյանը հիվանդանոցում է:Արտավազդ Եղոյանը,Կարեն Քոչարյանը և օպերատոր Սարգիս Մկրտչյանը այցելեցին նրան: Հրաժարվեց խոսելուց, առողջականը լավ չէր: Այդ օրվանից մնացին այս երկուս ու կես րոպեն,որոնք որսաց մեր թաքնված տեսախցիկը:Սակայն ուշադիր հետևելով,դուք էլ կնկատեք,թե ինչպես է Հանճարը զգում նույնիսկ պայուսակում պահած տեսախցիկը: Այս կադրերը ներկայացվում են առաջին անգամ:
Հեղինակ՝ 3-րդ Ալիք