Նախանձոտ մարդն առանց տանջողի տանջվում է
BlogԱրամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախանձոտ մարդն առանց տանջողի տանջվում է, երբ լսում է ուրիշի հաջողությունների մասին: Թեև կրակը երբեմն մոխրով է ծածկվում, սակայն չի դադարում կրակ լինելուց, այլ խառնվելիս արձակում է իր կայծերը: Նախանձոտ մարդը, թեև երբեմն բարեսրտության քողի տակ ծածկում է իր ժանտահոտությունը, սակայն ներսում՝ հոգու մեջ, պահում է նախանձի բոցը, քանզի երբ լսում կամ տեսնում է մեկի հաջողությունները, իսկույն մախանքից գրգռվելով շանթահարվում է և անշիջանելի հրով վառվելով՝ տոչորվում!!!