Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Վաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո 0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա


ՀՀ-ում որ թվականին կառուցված շենքերն անորակ են. որոնք չեն կարողանա դիմակայել 9 բալ երկրաշարժին

Ուշադրության կենտրոնում

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության, շենքերի պիտանելիության ու սեյսմիկ վտանգի մասին սկսում են ակտիվանալ քննարկումները գրանցվող յուրաքանչյուր ցնցումից հետո՝թե տարածաշրջանում թե մեր երկրում։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը  նորից հիշեցրեց վաղուց օրակարգում եղած կարևորի՝ Հայաստանում սեյմսիկ անվտանգության ու պաշտպանության հարցերի մասին։

Հայաստանում խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերն այսօր սեյսմիկ խոցելի վիճակում են գտնվում: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը և առանձնացրեց մի քանի պատճառներ:

Նրա խոսքով, այս խնդրի առաջին պատճառն այն է, որ այդ շենքերը նախագծվել են 8 բալի սեյսմակայունության հաշվարկով, սակայն, այժմ Հայաստանում սեյսմիկ ռիսկը գնահատվում է 9 բալ: Այսինքն, առնվազն 1 բալով թերագնահատված մակարդակում են նախագծել:

Սեյսմիկ խոցելի վիճակում գտնվելու երկրորդ պատճառը, ըստ երկրաբանական գիտությունների դոկտորի, «խրուշչովյան շենքերն են»:

«Խորհրդային միությունում Խրուշչովի՝ «ամեն ընտանիքին մեկ բնակարան» ծրագրի շրջանակներում հսկայական շինարարություն իրականացվեց՝ այդ թվում Հայաստանում:

Արդյունքում, փաստորեն,1957-ից մինչև Սպիտակի երկրաշարժը՝ 1988 թվականին կառուցված շենքերն անորակ են և սեյսմիկ խոցելի: Լավ բան էր բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովելը, բայց որակի տեսանկյունից՝ դրանք անորակ էին, որակի առումով վատություն արեցին: Հիմա մեր հանրապետության թիվ մեկ խնդիրն այդ շենքերից ձերբազատվելն է: Կա՛մ պետք է քանդենք, կա՛մ պետք է ամրակայենք՝ նոր վտանգի մակարդակին համապատասխան»,- ասում է Նազարեթյանն ու ընդգծում, որ դա մեծ գումարներ, ժամանակ ու ուժեր պահանջող գործ է: Շեշտում է, որ այժմ  Երևանում հազարավոր շենքեր կան, որոնք չեն համապատասխանում այսօրվա սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջներին:

«Երևանում ունենք մոտ 2300 շենքեր՝ 5 և ավելի հարկ ունեցող, որոնք 9-ը բալին հաստատ չեն դիմանա՝ իսկ Երևանում սեյսմիկ վտանգն 9-ը բալ է, պետք է այդ ռիսկերը նվազեցվեն»,- նշում է նա:

Սեյսմիկ բարձր խոցելիության երրորդ պատճառը, ըստ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետի, այն է, որ բազմաբնակարան շենքերի հիմնական մասը նախագծվել է թերություններով.

«Սպիտակի երկրաշարժից հետո մանրամասն ուսումնասիրեցինք Հայաստանի տարածքի բազմաբնակարան տիպարային շենքերը՝ դրանք հիմնականում 8-ն են: 8-ը տիպերից համեմատաբար լավ են մոնոլիտ շենքերը՝ միաձույլ բետոնից շենքերը, որոնք 9-ը բալին կդիմանան, Երևանում դրանք մոտ 1000-ն ենՈւնենք խոշորապանել շենքեր, որոնց թիվը Երևանում մոտ 200-ն է. դրանք ևս կդիմանան 9-ը բալին, որովհետև Գյումրիում 1988 թվականի երկրաշարժին դրանք շատ լավ դիմացան և վնասվածքներ համարյա չստացան»,- ասում է Նազարեթյանը:

Խոսելով մյուս շենքերի տիպերի մասին՝ փորձագետի դիտարկմամբ դրանք խոցելի են:

«111 սերիայի կարկասային շենքերը հիմնականում սեյսմիկ խոցելի են, դրանց 85 տոկոսը միանգամից փլուզվեց երկրաշարժի ժամանակ, 15 տոկոսն էլ այն վիճակում էին, որ ստիպված քանդեցին ու մաքրեցին:

Ունենք վեր քաշովի հարկերի մեթոդով կառուցված շենքեր, դրանք էլ խոցելի են:

Մասնագետների կարծիքով, բացի մոնոլիտ և խոշորապանել տիպերից, մնացած շենքերը սեյսմիկ տեսակետից խոցելի են: Դժբախտաբար, այդ շենքերի ամենամեծ կուտակումը Երևանում է»,- նշում է նա:

Սերգեյ Նազարեթյանն ընդգծում է, որ այսօր Գյումրին համարվում է սեյսմիկ տեսակետից ամենանպաստավոր քաղաքը: Գյումրիում սեյսմիկ ռիսկը նվազ է, որովհետև նոր կառուցված շենքերի և՛ որակը, և՛ նախագծերը, և՛ բալի հաշվարկն 9 բալի է:

Նա նշում է, որ Վանաձորի դեպքում, օրինակ՝ նորակառույց շենքերը սեյսմակայուն են, բայց այն շենքերը, հատկապես 5-9 հարկանի, որոնք դիմացան երկրաշարժին, բայց վնասվեցին, դրանք արդեն խիստ անհանգստացնող են:

Բացի խոշոր քաղաքներից, մնացած քաղաքներում պետական սեկտորի նախկին բազմաբնակարան շենքերն համեմատաբար քիչ են, հետևապես՝ պատկերն համեմատաբար ավելի լավ է:

Հարցին, թե ինչ լուծում պետք է տալ սեյսմիկ խոցելի վիճակում գտնվող շենքերի խնդրին, Սերգեյ Նազարեթյանն ասում է, որ այդտեղ լուրջ հիմնախնդիրներ կան և իշխանությունն էլ տեղյակ է:

«Խոսքը ոչ թե 1000, 2000 մարդու մասին է, այլ 100 հազարավոր մարդկանց: Ամրակայման դեպքում պետք է նրանց տարհանել այդ շենքերից, ամրացնել և նորից բնակարանները հանձնել մարդկանց: Այդ մարդիկ, մոտավորապես, 6 ամսից մինչև 1 տարի պետք է սպասեն, որ շենքն ամրացնեն: Այդ ընթացքում որտե՞ղ պետք է ապրեն:

Երկրորդը՝ ամրակայման համար մեծ գումարներ են պահանջվում՝ մեր բյուջեն չի կարող այդ ծրագիրը ֆինանսավորել:

Եվ երրորդը՝ պետք են հսկայական թվով նախապատրաստական աշխատանքներ կատարել»,- ասում է նա:

Նազարեթյանն ընդգծում է, որ մեկ դրական երևույթ կա, այն է՝ անցած տարի Երևանում մոտ 1 մլրդ դոլարի բնակարանաշինություն է իրականացվել:

Ասում է՝ սա էլ հարցի լուծում է, որովհետև նորակառույց շենքերն անհամեմատ որակով են կառուցված և 9 բալի հաշվարկով. «Ես չեմ կարող ասել, թե որ շենքն ինչպիսի որակով է կառուցվել, որովհետև դա անհնար բան է, բայց ընդհանուր պատկերը գիտեմ, որ անհամեմատ լավ է, քան՝ նախկինում»:

Ինչ վերաբերում է ամրակայման աշխատանքներին և օրինակ՝ մեկ շենքի հաշվարկով ծախսի չափին, Սերգեյ Նազարեթյանը բացատրում է, որ մի շարք նրբություններ կան: Նշում է, որ նախ պետք է շենքի տեխնիկական վիճակի  ուսումնասիրություն իրականացվի, և գրանցվի, թե որ հատվածները, որ տարրերը պետք է ամրացնել՝ դրանով է պայմանավորվում անհրաժեշտ  գումարի չափը:

«Մոտավոր հաշվարկ կա, որի արդյունքում պարզ է դարձել՝ մեկ շենքի ամրակայման և մեկ նոր շենքի կառուցման առումով գումարային տարբերությունն այնքան մեծ չէ: Մեկ շենք կառուցելու համար նախատեսված 100 տոկոս գումարի 80 տոկոսով հնարավոր է մեկ շենքի ամրակայում:

Հետո գիտեք, այդ շենքերի բնակարանները փոքր են, այսօրվա պահանջներին չեն բավարարում, ճարտարապետական տեսքն այն չէ, շենքերը ծերացել են՝ 70-80 տարվա շենքեր են, հո՞ դրանք հավերժ չեն կարող կանգուն մնալ: Պետք է դրանք քանդվեն ու նորերը կառուցվեն, եթե մի քիչ հարուստ լինենք, դա ավելի ճիշտ է»,- ասում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետն ու հավելում՝ այսինքն, այս դեպքում մենք ռիսկի մեջ ենք մնում, քանի որ «ուրիշ ճար չկա»:

Անդրադառնալով դպրոցների և բուժհաստատությունների սեյսմակայունությանը՝ Սերգեյ Նազարեթյանն ասում է, որ դրանք ևս վատ վիճակում են գտնվում, և կառավարությունն այս առումով ևս տեղյակ է խնդրին:

«Օրինակ՝ 1988 թվականին Գյումրիում երկրաշարժի ժամանակ 5 դպրոցների փլուզման հետևանքով 2000 երեխա է զոհվել: Դպրոցների վիճակը վատ էր, բայց կառավարությունն արդեն մի քանի տարի է՝ հատուկ ծրագիր է իրականացնում ու տարեկան 30-ից ավելի դպրոցների շենքեր կա՛մ ամրացնում է, կա՛մ՝ նորը կառուցում:

Հիվանդանոցների շենքերը նույնպես երկրաշարժի հետևանքով փլուզվեցին՝ վատ վիճակում էին: Այժմ, նոր կառուցվող շենքերը 9 բալի հաշվարկով են և սեյսմակայուն են»,- ասաց Սերգեյ Նազարեթյանը:

Ինչ վերաբերում է նորակառույց բազմաբնակարան շենքերի 9 բալի համապատասխանությանը՝ ոչ միայն փաստաթղթերում, այլև իրականության մեջ, ըստ Նազարեթյանի, այդ առումով երկու հանգստացնող հանգամանք կա: Առաջինը՝ նախագծողները պարտադիր 9 բալի հաշվարկով են նախագծում: Երկրորդը՝ կա շինարարության որակի տեխնիկական հսկիչի ինստիտուտ, որը պարտավոր է հսկել որակը:

Նա հիշում է՝

«Հայաստանում բարձր որակի շինարարության նշաձողը Լինսի հիմնադրամի բնակարանաշինության ժամանակ Քըրք Քրքորյանի հատկացված միջոցներով կառուցված շենքերն են: 5600 բնակարան կառուցեցին Հայաստանում՝  իդեալական որակի: Այդպիսի նշաձողը պետք է օրինակ լինի այսօրվա համար»,- ասում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:

Հիշեցնենք, որ հարևան Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցավ 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որին հետևել են տարբեր ուժգնության հետցնցումներ: Երկրաշարժի հետևանքով փլուզումներ են եղել ոչ միայն Թուրքիայում, այլև Սիրիայում:

Պաշտոնական հաշվարկների համաձայն՝ Թուրքիայում երկուշաբթի օրը փլուզվել է 6000-ից 7000 շենք:

Այս պահի դրությամբ վերջին տվյալներով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 22.000-ը:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան զոհերի թիվը հասել է 18342-ի։ Տուժել է ավելի քան 75 հազարից ավելի մարդ:

Սիրիայում, այսօրվա տվյալով, զոհվել է շուրջ 4000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը։

Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Մենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է ՀՀ-ն հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծից Իրանի համար որևէ սպшռնալիք չի ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Երևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով
Ամենադիտված