ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում «Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր


Մենք պետք է ամենալուրջ հետևություններն անենք մեզ համար և պատրաստվենք դիմագրավելու այն իրական սպառնալիքներին, որոնք գալիս են Թուրքիայից. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեկ շաբաթ է անցել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից։ Արդեն հիմա, երբ զոհերի թիվը պաշտոնապես անցել է 30,000-ը միայն Թուրքիայում, և օր օրի շարունակում է աճել, պարզ են դառնում այս աղետի վիթխարի մասշտաբները՝
 
- միայն Թուրքիայում, 13-15 միլիոն մարդ է ապրում այն շրջաններում, որոնք առավել տուժել են այս աղետից, նրանց մեծ մասը անմիջականորեն տուժել են երկրաշարժից,
- երկրաշարժի արդյունքում ավերվել է մոտ 8000 շինություն, հազարավոր այլ շինություններ, թեև դեռ կանգուն են, պետք է քանդվեն, քանի որ այլևս օգտագործման պիտանի չեն,
- երկրաշարժի պատճառած նյութական վնասը գնահատվում է մոտ 150-200 մլրդ ԱՄՆ դոլարի կարգի, սա համադրելի է Թուրքիայի ողջ պետական բյուջեի հետ,
- երկրաշարժից տուժած շրջաններում արդեն զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, մի շարք երկրներ ստիպված են եղել արդեն էվակուացնել իրենց փրկարար ջոկատները,
- այս ամենի արդյունքում Թուրքիայի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարված, այն կարող է հետո էլ շարունակվել, իսկ երկրում այս տարի նախատեսված ընտրությունները կարող են արդյունքում հետաձգվել։
 
Այս ամենը վկայում է նրա մասին, որ Թուրքիան բախվել է իր պատմության մեջ դեռևս նմանը չունեցող, աննախադեպ մասշտաբների աղետի, և ստիպված է լինելու կենտրոնանալ նրա հետևանքները վերացնելու վրա, ընդ որում դեռ երկար տարիներ։ Առնվազն խելամիտ կլիներ, որ Թուրքիայի կառավարությունը այս պայմաններում, ակնկալելեվ աշխարհի մարդասիրական վերաբերմունքը, սկսեր վերանայել իր գործելաոճը այն հարևանների նկատմամբ, որոնք առավել տուժել են նրա ագրեսիվ գործողություններից անցած տասնամյակների ընթացքում՝ կլինի դա Հայաստանը, Սիրիան, Կիպրոսը, Հունաստանը թե Իրաքը։
 
Հայաստանի իշխանությունները, օրինակ, ձեռք են մեկնել Թուրքիային, թեև բնավ պարտավոր չէին, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է վերջին տասնամյակներին Հայաստանի նկատմամբ՝ Ցեղասպանության մերժում, Հայաստանի շրջափակում, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի անմիջական մասնակցություն և փաստացի ղեկավարում, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների անվերապահ խրախուսում, և այլն։ Այս պայմաններում առնվազն պարկեշտ կլիներ, որ Թուրքիան գնահատեր Հայաստանյան իշխանությունների ևս "աննախադեպ" ժեստը, և առնվազն վերացներ Հայաստանի ամոթալի շրջափակումը, կամ ազդեր Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի արդեն երկու ամիս տևող խայտառակ շրջափակումը։
 
Մենք, հայերս, երբեմն չափից դուրս բարի և ներողամիտ ենք, և նույնիսկ պատմական թշնամու հետ տեղի ունեցած ողբերգությանը արձագանքում ենք առավել մարդասիրական կերպով։ Բայց մենք պարտավոր չենք դա անել մեր սեփական կյանքի և արժանապատվության հաշվին, և պարտավոր ենք նաև առնվազն փոխադարձություն պահանջել դիմացիններից։
 
Եթե Թուրքիան նույնիսկ այս պայմաններում շարունակի իր թշնամական գործելոճը Հայաստանի նկատմամբ, չբացի Հայաստանին կապող ճանապարհները և երկաթուղին, կամ էլ Ադրբեջանը շարունակի շրջափակված պահել Արցախը, ապա "խաղաղության օրակարգի" մասին ողջ խոսակցություննները ընդամենը պարապ ճամարտակություն էին, կոչված մեզ շեղելու իրականությունից, և քողարկելու մեր հարևանների իրական մտադրությունները։ Մենք պետք է համապատասխանաբար ամենալուրջ հետևությունները անենք մեզ համար, և պատրաստվենք դիմագրավելու այն իրական սպառնալիքներին, որոնք գալիս են Թուրքիայից, եթե այն, ի հեճուկս իր աննախադեպ ծանր վիճակին, շարունակի իր շովինիստական և հայատյաց քաղաքականությունը։

ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Ամենադիտված