Դիարբեքիրում իրավիճակը ծայր աստիճան լարված է
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դիարբեքիրում իրավիճակը ծայր աստիճան լարված է: Թուրքական ժամանակով ժամը 14:00-ին պարետային ժամ է մտցվել նահանգի Ֆաթիփաշա, Դաբանօղլու, Հեսիրլի, Ալիփաշա, Նեզիֆ բնակավայրերում: Սուր քաղաքում ժամը 13:25-ից մինչ այս պահը զոհվել է թուրքական բանակի 5 սպա, իսկ 8-ը ծանր վիրավորվել են: Սուրում այս պահին ընթանում են մարտեր, թուրքական բանակը իր հսկողության տակ գտնվող թաղամասերում վրանային հիվանդանոց է հիմնել: