Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում ընդունել է Գրքի տոնին նվիրված մրցույթի մասնակիցներին
BlogԱյս խորհրդանշական՝ Մայրենի լեզվի օրը Ազգային ժողովի իմ աշխատասենյակում ընդունեցի Գրքի տոնին նվիրված մրցույթի մասնակիցներին։
Խոստացված գրքերը Կոմիտաս Վարդապետին նվիրված Հայ եկեղեցու պատմության հատընտիր նմուշներից էին:
«Մայրենի լեզվի անաղարտության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս
պարտականությունը։ Հույս ունեմ, որ գիրքը ոչ միայն կպահեք որպես հուշ, այլև կընթերցեք»,- նշեցի իմ խոսքում։
Հյուրերին ծանոթացրի խորհրդարանի աշխատանքներին, կազմակերպեցի շրջայց ԱԺ շենքում, այցելեցինք թանգարան։