Մտանք համաշխարհային պատերազմի պաշտոնական փուլ. Հոխիկյան
Ուշադրության կենտրոնումՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Լրագրող Նաիիրի Հոխիկյանը տելեգրամյան իր էջում գրել է.
«Ռուսաստանը փոքր մասերի բաժանելու Արևմուտքի ծրագրերի մասին Պուտինի երեկվա հայտարարությունից հետո կարող ենք հասկանալ, որ մտանք համաշխարհային պատերազմի պաշտոնական փուլ, որը կավարտվի երկու լուծումներից մեկով.
1. Ուկրաինան կմասնատվի, և Ռուսաստանը կվերահաստատի իր գերտերության կարգավիճակը։
2. Ուկրաինայում կձախողվի Ռուսաստանը, ինչը կնշանակի իրականում Ռուսաստանի մասնատում»։