Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Ռուբեն Վարդանյանի պայքարի ութ ուղղությունները

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ոչ միայն մնալու է Արցախում, այլև իր կողմից հիմնադրված՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության միջոցով նոր և ավելի լայն ծրագրեր է սկսում Արցախում։

Նախկին պետնախարարի նպատակը շարունակում է մնալ անփոփոխ. «ամեն ինչ անել՝ ունենալու անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ»։ «Շատերի համար պայքարը պատերազմ է, պայքարը զոհեր են: Իմ ընկալմամբ պայքարն այն է, երբ դու ճիշտ ես գնահատում քո ուժեղ ու թույլ կողմերը, գիտես՝ ինչ պետք է անել այդ թույլ կողմերից բխող վտանգը նվազագույնի հասցնելու, իսկ ուժեղ կողմերն ամրապնդելու, դրանք առավելություն դարձնելու ու ճիշտ օգտագործելու համար: Իմ համար պայքարը դա է՝ ամեն առավոտ արթնանալով, ինքդ քեզ հարց տալ՝ ի՞նչ ես արել այդ ուղղությամբ»,- ասել է Վարդանյանը:

Նա առանձնացրել է պայքարի ութ ուղղություն, որոնց շուրջ էլ իրականացվելու են ծրագրերը: Դրանք են, մասնավորապես, Սուբյեկտայնության ամրապնդումը, Անվտանգության ու պաշտպանական, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգի ստեղծումը, Կենսունակ տնտեսական համակարգի ստեղծումը, Հիբրիդային պատերազմի դիմակայումը, Որակյալ ու մրցունակ կրթական համակարգը. «Մեր առջև կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում: Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար»,- նշել է Վարդանյանը:

Անցած տարվա նոյեմբերին հիմնադրված «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախի աջակցությանն ուղղված ավելի քան 4 մլն դոլարի ծրագրեր են իրականացվել հիմնականում երկու՝ ռազմավարական բնույթի նախաձեռնությունների և հանրային նշանակության ծրագրերի ուղղությամբ: Երկրորդ խմբի ծրագրերն ուղղված են եղել ճգնաժամի պայմաններում Արցախի բնակչության առաջնահերթ խնդիրների լուծմանը:

Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև Արցախին վերաբերող «կարմիր գծերի» պահպանման անհրաժեշտության մասին, որոնք չհատելը, ըստ նրա, չափազանց կարևոր է լինելու Արցախը՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական պահպանելու առումով. «Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել «կարմիր գծերը»: Մենք հետևողական ենք լինելու այդ «կարմիր գծերի» պաշտպանության հարցում, քանի որ անթույլատրելի է դրանց որևէ խախտում»։

Արցախի պետնախարարի ընթացիկ գործունեությունը վկայում է, որ նույնիսկ նրա դեմ լայն արշավի պայմաններում, երբ ՀՀ և Արցախի ողջ պետական համակարգն ամեն ջանք գործադրել է Ռուբեն Վարդանյանին վնասելու, նրա վարկանիշը նվազեցնելու, հասարակական-քաղաքական գործիչն անմռունչ շարունակում է հայրենանվեր ծրագրերի իրականացումը՝ հանուն Արցախի և Հայաստանի։ 

Իրինա Տիգրանյան

«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ
Ամենադիտված