Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Իրանից Հորմուզի հետ կապված «նվեր» է ստացել. Թրամփ Թմրանյութի դեպքով ձերբակալված պայմանագրային զինծառայողը փորձել է փախուստի դիմել Մեքենա hրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավnրվել է Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Բաղայի Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն hազարավոր նոր զինվnրներ կուղարկի Մերձավոր Արևելք. Reuters Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի


Ճի՞շտ է, որ իմ ամուսնուն տանջամահ անելով սպանել են․ Լինդա Էուլջեքջյան

Ուշադրության կենտրոնում

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Բաքվում քսան տարվա ազատազրկման դատապարտված հայ գերուն՝ Վիգեն Էուլջեքջյանին Բաքվի բանտում տանջամահ անելով սպանել են, սակայն պաշտոնական հաստատում այդ տարածվող լուրերին դեռևս չի եղել։ Մենք կապվեցինք նրա կնոջ՝ Լինդա Էուլջեքջյանի հետ։ Նա ասաց․ «Խնդրում եմ, ասացեք ինձ, դա ճի՞շտ է, որ իմ ամուսնուն տանջամահ անելով սպանել են Բաքվի բանտում»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Տիկին Էուլջեքջյանը պատմեց, որ իրեն անընդհատ լուրեր են հասնում այդ մասին, սակայն ոչ մեկից չի կարողանում հստակ տեղեկություն ստանալ՝ «Կարմիր Խաչի» գրասենյակն էլ հանգստյան օրերին Լիբանանում փակ են։

«Վերջին անգամ հունվարի 27-ին եմ խոսել Վիգենի հետ հեռախոսով։ Նա չէր կարողանում հանգիստ խոսել, քանի որ ադրբեջանցիները հսկում էին, որպեսզի նա ավելորդ ոչ մի բառ չասի։ Վիգենն արտասվում էր, ասում էր, որ ուժեղ լինեմ, ու փորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իրեն հանեմ այնտեղից։ Նա ասում էր, որ շատ քիչ է սնվում, որ իր առողջական վիճակը շատ վատ է, որ ոչ ոքի չվստահեմ և ամենուր բարձրաձայնեմ, որ Վիգենը վարձկան չէ, ահաբեկիչ չէ։ Վիգենը ուզում էր ինձ էլի ինչ-որ բան ասել, սակայն ադրբեջանցիները սկսեցին գոռալ ու անջատեցին հեռախոսը»,- ասաց Լինդա Էուլջեքջյանը։

Վերջինս պատմեց, որ Վիգենի կալանավորվելուց հետո փորձել են ինքնուրույն քայլեր ձեռնարկել, փաստաբան են վարձել։ Սակայն Լիբանանի արտգործնախարարությունում փաստաբանին ու կնոջը խորհուրդ չեն տվել մեկնել Ադրբեջան, քանի որ չեն կարողացել երաշխավորել նրա անվտանգությունը։ 

Ընտանիքը միայն իր միջոցներով է հոգում Վիգենի փաստաբանի ծախսերը։ «Դիմել ենք, թե Լիբանանի կառավարությանը, թե հայկական համայնքի ղեկավարներին, սակայն որևէ օգնություն չենք ստացել։ Դժվար է նման հարցում միայնակ պայքարելը։ Առանձին հայեր են օգնության ձեռք մեկնել, բայց անհրաժեշտ է, որ փաստաբանը ճամփորդի Թուրքիա, այնտեղ թուրք փաստաբան գտնի, ում հետ կկարողանա համագործակցել ու Բաքվի դատարանում փորձել Վիգենի գործում որոշակի փոփոխության հասնել։ Նա վարձկան չէ, ու երբեք վարձկան չի եղել, բայց այդ ամենն  իրագործելու համար օգնության կարիք ունենք»,- նշեց Լինդա Էուլջեքջյանը։

Բաքվում քսան տարվա ազատազրկման ենթարկված Վիգենի կինը պատմում է, որ ամուսնուն տեսած նախկին գերիներից մեկն իրեն պատմել է, որ Վիգենի ձեռքը դեֆորմացված է եղել, ոսկորները երևում էին, քանի որ նրան կտտանքների են ենթարկել ու ստիպել ասել, թե իբր 2500 ԱՄՆ դոլարի դիմաց եկել է պայքարելու Արցախում, ինչի հիման վրա էլ նրան դատապարտել են քսան տարվա ազատազրկման։

«Նման բան չկա, Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան էր Վիգենը սիրում Հայաստանը, դեռ շատ երիտասարդ էր, երբ երազում էր Հայաստանում ապրելու մասին։ Հայաստան գնալն ու այնտեղ հաստատվելը Վիգենի կյանքի ամենամեծ երազանքն է եղել։ Իր այդ երազանքն իրականացրեց ու տեսեք ինչ եղավ»,-ասաց տիկին Էուլջեքջյանը։
Վերջինս տեղեկացրեց նաև, որ իր հետ սկսել են կապվել հայկական լրատվամիջոցները հարցազրույցներ վերցնել, 3 ամիս առաջ, երբ հայկական հեռուստաալիքներից մեկին հարցազրույց էր տվել, իր տանը արյուն էր հայտնաբերել։

«Տուն վերադառնալուց հետո արյուն տեսանք տան մեջ, բայց մեզանից ոչ ոք վնասված չէր։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանի դեսպանատունը իմ տանը մոտ է գտնվում ու հանկարծ նման բան է պատահում այն բանից հետո, երբ ես հարցազրույց եմ տալիս հայկական հեռուստաալիքներին ու հայտարարում, որ իմ ամուսինը վարձկան չէ, հանցագործ չէ, ահաբեկիչ չէ։ Դիմեցի ոստիկանություն, սակայն ոստիկանությունը Լիբանանում այս ճգնաժամի պատճառով չափազանց վատ է աշխատում, ինձ պարզապես ասացին, եթե որևէ մեկին կասկածում ես՝ կոնկրետ անուն նշիր՝ գնանք ձերբակալենք»,- ասաց Վիգենի կինը։

Տիկին Էուլջեքջյանը անհանգստացած է իր երեխաների անվտանգությամբ և սրտնեղում է, որ իրենք ամբողջովին մենակ են մնացել իրենց դժբախտության հետ։ Նա հավելեց, որ Վիգենն իր համար հերոս է, ամենաուժեղ մարդը, ում երբևէ հանդիպել է։ 

Լինդա Էուլջեքջյանը խնդրեց իր ամուսնու մասին ցանկացած տեղեկություն ունեցողի կապ հաստատել իր հետ, քանի որ այս խնդրի հետ ինքը միայնակ է մնացել։ Նշեց նաեւ, որ իրեն հասանելի դարձած վկայության մեջ ասվում էր նաև, որ ադրբեջանցի զինվորականները կտտանքների են ենթարկել Վիգենին, որպեսզի վերջինս հայտարարի, որ ինքը վարձկան է ու եկել է Արցախ՝ պայքարելու 2500 ԱՄՆ դոլարով։ Բացի այդ, ադրբեջանցի զինվորականները նշել էին, որ ամենևին կապ չունի, թե Վիգենի հրացանի կրակոցից որևէ ադրբեջանցի զինվոր զոհվել է, թե վիրավորվել, միայն այն փաստը, որ այդ հրացանն իրենց դեմ է ուղղված եղել՝ հերիք է, որ վերջինս դատապարտվի երկար ու տաժանակիր ազատազրկման։ Որպես հիմք է օգտագործվել նաև Վիգենի հեռախոսում հայտնաբերված լուսանկարը, որտեղ նա հրացանով է պատկերված։

Ստորև ներկայացնում ենք Վիգեն Էուլջեքջյանից կնոջը՝ Լինդային ուղարկած վերջին նամակը, որը հրապարակելու թույլտվություն մեզ տվել է անձամբ տիկին Լինդան։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Իրանից Հորմուզի հետ կապված «նվեր» է ստացել. Թրամփ Թմրանյութի դեպքով ձերբակալված պայմանագրային զինծառայողը փորձել է փախուստի դիմել Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ ՍավգուլյանՄեքենա hրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավnրվել է Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Բաղայի Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ինԱկնկալվում է, որ ԱՄՆ-ն hազարավոր նոր զինվnրներ կուղարկի Մերձավոր Արևելք. Reuters «Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Վլադիմիր Վարդանյանն ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Փհենյանը միշտ լինելու է Մոսկվայի հետ. Կիմ Չեն Ըն Իրանի դեմ գnրծողության սկզբից ի վեր մոտ 290 ԱՄՆ զինվորական է վիրավnրվել Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Գազ չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում․ Տիգրան Աբրահամյան Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գnրծողություններն Իրանի դեմ ԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York Times ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին․ «Ազատություն» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 25-ի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱյսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելուՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԴեմքի վրա վտանգավոր հիվանդության նշաններ, որոնք պետք է ձեզ զգուշացնենԱրտառոց դեպք Իտալիայում. որակազրկված մարզիչը մարզադաշտ է մտել՝ ձևանալով քահանաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավորՊատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանԿոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրությունՖիլիպիններում վառելիքի պակասի պատճառով արտակարգ դրություն է սահմանվելԼյարդի քաղցկեղի առաջին 10 նշանները․ ինչպես հայտնաբերել հիվանդությունըԵթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ամենադիտված