Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


Ցանկացած պահի կա հարձակման վտանգ. Գեղամասարի նախկին համայնքապետ

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հասարակության շրջանում զգալի լարվածություն ու անորոշություն կա, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ թշնամին ցանկացած պահի կարող է հարձակվել։ Այդ վտանգը կար ու Տեղի դեպքերից հետո այն ավելի է մեծացել։ Հասարակության հետ աշխատել է պետք, որպեսզի իմանա, թե ինչ է անելու հնարավոր էսկալացիայի դեպքում, այլապես խուճապ կտարածվի, ինչն էլ անդառնալի հետևանքներ կունենա։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման հնարավորությանը, որի մասին նաև ԱԽ քարտուղարն է երեկ հայտարարել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնել է  Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

 

«Եթե թշնամին հարձակվի, մարդիկ առաջինը մտածելու են իրենց ընտանիքները հանելու մասին, քանի որ լիովին գիտակցում են, որ պաշտպանունակ չենք։ Բնակչությունը սեպտեմբերի 13 է տեսել... Դա միանշանակ, շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու. թշնամին անմիջապես օգտվելու է առաջացած խուճապից։ Որպեսզի դրանից խուսափենք, ոչ թե ուղղակի պետք է հայտարարվի, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի, այլ ժողովրդին նախապատրաստել, իրազեկել, թե ինչ զարգացումներ են հնարավոր այդ դեպքում ու ինչ պետք է անի ինքը։ Այստեղ առանցքային նշանակություն ունի կազմակերպված դիմակայությունը»,-ասել  է Ավետյանը։


Գեղամասարի նախկին համայնքապետը, ով ունի նաև կազմակերպչական մեծ փորձ, շեշտում է՝ քիչ չկան համարձակ, կռվող տղաներ, բայց ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նրանք ոչինչ չեն կարողանա անել, քանի որ չգիտեն՝ ինչ անել։

 

«Եթե ավտոմատով կռվելն արդյունավետ լիներ, թեկուզ այդպես կանեիք, բայց, հասկանու՞մ եք, ներկայումս պատերազմում որոշիչը հրետանին ու անօդաչուներն են։ Դու տանդ նստած, թշնամուն չես տեսնում, բայց «սնարյադը» գալիս, ընկնում է տանդ վրա ու տրաքացնում։ Ու Աստված գիտի, թե ով կփրվի, ով՝ չէ։ Ըստ այդմ՝ բանակը լրջորեն պետք է պատրաստվի դիմակայության՝ հեռահար հարվածներով հակառակորդին համարժեք պատասխանելու համար, հասարակությունն էլ օգնի, լրացնի նրան։ Այսինքն՝ համակարգված լուրջ աշխատանք պետք է տարվի, իսկ դա առանձին անհատներով չի լինի, պետությունը պետք է կազմակերպի, հրահանգավորի, թե ով որտեղ ինչ է անելու էսկալացիայի դեպքում»,-նշել է մեր զրուցակիցը։

 

Հաճախակի հնչող հայտարարությունները, թե, իբր, զենք չունենք, ինչպես նաև սեփական մեղքը նախկին իշխանությունների վրա բարդելու մոլուցքը, ըստ Ավետյանի, հեքիաթներ են, որոնցով երկրի ներկա ղեկավարությունը փորձում է սեփական բաղթողումներն ու սխալները կոծկել ու արդարանալ։

 

«Առաջ թասիբ կար, համախմբվածություն կար...Հիմա չկա ոչ մեկը, ոչ մյուսը։ Եթե Վարդենիսը թշնամին գրավի, Երևանում ապրողներից շատերի «վեջը չի լինելու», նույն կերպ՝ եթե Տավուշը գրավեն, Վարդենիսում ապրողների «վեջը չի լինելու»... Մեր ամենամեծ թուլությունը, ողբերգությունը դա է։ Մարդիկ չեն գիտակցում, որ, եթե Արցախը կորցնենք, ապա հայկական պետությունը, պետականությունն անմիջապես կորցնելու ենք... Դրա համար եմ ասում, որ հաշվարկել է պետք թշնամու քայլերն ու լրջորեն նախապատրաստվել հակահարվածի։

 

Ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարությունը քաջատեղյակ է, թե ինչ է սպասվում։ Կա՛մ այս ամենը պլանավորված էր ու ըստ պլանի առաջ է գնում, դրա համար էլ ոչինչ չեն անում իշխանությունները, կա՛մ էլ այնքան թույլ ու անկարող են զգում իրենց, որ չեն կարողանում դեմն առնել։ Երկու դեպքում էլ շատ վատ վիճակում ենք, բայց ես հակված եմ առաջին տարբերակին...»,-ասում է Ավետյանն ու հավելում, որ ՀՀ ներկա իշխանությունների հանդեպ ունեցած անվստահությամբ հանդերձ՝ էլի պատրաստ է համախմբվել նրանց շուրջ, եթե վերջիններս գործի անցնեն ու սկսեն լուրջ քայլերով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը։

 

Ավետյանը ցավով փաստում է՝ ներկա դրությամբ ոչ մի լուրջ քայլ չի արվում նշված ուղղություններով. դրա վառ ապացույցն էլ երեք օր ՀՀ տարածքում ազատորեն շրջած ադրբեջանցի զինծառայողի հայտնաբերումն էր քաղաքացիների և ոչ թե պատկան մարմինների կողմից...

Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներումԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԼիբանանը կոչ է արել Միացյալ Նահանգներին արագացնել Իսրայելի դուրսբերումը հանրապետությունիցԳյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհՄասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ովԱյս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում․ Ռոնալդու«Ռոսատոմն» առաջարկում է միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել ՀայաստանումԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times
Ամենադիտված