Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Առաջին ժամադրություն. կանանց տարածված սխալները

ՍԽԱԼ 1. Հաճախակի եք խոսում ձեր արժանիքների ու ձեր մասին։ Տղամարդիկ ավելի պարզ են, քան կանայք, նրանք լավ գիտենք, որ լավ ապրանքը գովազդի կարիք չունի։ Չափից ավելի գովեստները կարող են հակակրանք առաջացնել տղամարդու մեջ։ Եվ մի՛ մոռացեք, որ բոլոր տղամարդիկ բնությունից օժտված են առաջնորդի հատկություններով։ Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, սիրում են, երբ խոսակցությունն իրենց շուրջն է պտտվում, իսկ կանայք, որոնք զրույցի հենց սկզբից իրենց գովքն են անում, ձանձրացնում են տղամարդկանց։

ՍԽԱԼ 2. Հաճախակի եք խոսում սեփական թերությունների մասին։ Չէ, ի՞նչ ես ասում, ես ամենևին էլ այդքան գեղեցիկ չեմ, պարզապես այսօր սանրվածքս է գեղեցիկ։ Այո, պատրաստվել եմ... Իրականում մազերով փակում եմ մեծ ականջներս... Ամեն անգամ կորցնում եմ փողս ու բնակարանիս բանալիները։ Իհարկե, անկեղծ ու ճիշտ խոսելը հոյակապ հատկություն է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ։ Ինքնանվաստացան ի՞նչ կարիք կա։ Ինչո՞ւ եք խանգարում տղամարդուն, որը ցանկանում է ձեր մեջ գեղեցկուհի տեսնել՝ արժանի սիրո և հիացմունքի։ Երբեք մի՛ վիճարկեք ձեր հասցեին ասված հաճոյախոսությունները։ Յուրաքանչյուր հաճոյախոսության լավագույն պատասխանը քնքուշ ժպիտն է և մեղմ շնորհակալական ժեստը։

ՍԽԱԼ 3. Շպարվելիս վառ գույն եք օգտագործում, մինչդեռ տղամարդիկ դա ընդունում են որպես կանանց հուսահատության արտահայտություն։ Խեղճ կին, ինչքա՛ն շատ է ուզում դուր գալ ինձ,– մտածում են նրանք ու անմիջապես տուն հրավիրում, չէ որ ձեզ պես պչրուհուն պետք է ինչ-որ բանով ուրախացնել։ Եթե չեք կարողանում հաճելի ու չափավոր շպարվել, դիմեք ծանոթներից որևէ մեկի օգնությանը, որը շատ ավելի հմուտ է այդ գործում։ Համաձայնեք, առաջին տպավորության համար արժե ջանքեր թափել։

ՍԽԱԼ 4. Խոսում եք ձեր խնդիրներից, դժգոհում կյանքից, մինչդեռ տղամարդիկ չեն հանդուրժում դժգոհ կանանց։ Կյանքում վերելքներն ու վայրէջքներն անխուսափելի են, իսկ մրցակիցները մշտապես պայքարում են մեր տեղը գրավելու համար։ Տունը տղամարդու համար ամենահանգիստ վայրը պետք է լինի։ Իսկ եթե վերադառնալով՝ տան անդորրի փոխարեն գտնում է մի կնոջ, որն անդադար բողոքում է, թե ինչքան դժվար է ապրել, ժամանակի ընթացքում սկսում է աշխատանքից հետո տուն չշտապել։ Մեծ է պարտվելու հավանականությունը, եթե փորձում եք տղամարդու սիրտը գրավել ձեր հանդեպ խղճահարություն առաջացնելու միջոցով։

ՍԽԱԼ 5. Հեքիաթ թանկարժեք իրերի մասին։ Եթե անգամ մեծահարուստի հետ եք հանդիպում ու նախատեսում եք նրա շնորհիվ նոր Մազերատիի ղեկին նստել, մի քանի թանկարժեք մուշտակ ունենալ և այնքան երազած Փարիզի ուղեգիր ձեռք բերել, չարժե առաջին իսկ հանդիպման ժամանակ պատմել նրան ձեր ծրագրերի մասին։ Տղամարդիկ հոտառությամբ որսում են կանանց մտադրություններն ու փախչում են դրանցից, ինչպես հրդեհից։ Նրանց համար, ինչպես և կանանց, շատ կարևոր է իմանալ, որ ձեզ ոչ թե իր դրամապանակն է հետաքրքրում, այլ ինքը՝ այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն առնական ու անկրկնելի։ Այսպիսի միջոցներով սեփական վարկը տղամարդու աչքին բարձրացնել ցանկացող կանայք հաճախ հակառակ արդյունքի են հասնում, նրա կինը դառնալու հավանականությունն անմիջապես նվազում է։ Տղամարդիկ փնտրում են այն կանանց, որոնց կողքին լինելը մենակ ապրելուց ավելի լավ կլինի։ Խոսքը նաև նյութական ոլորտին է վերաբերում։ Եթե նա սկսի ձեզ ընկալել իբրև վամպիր, որի կյանքի նպատակը կողակցից ամբողջ վաստակածը յուրացնելն է, ապա կգերադասի ոչ թե գեղեցիկ կնոջ ընկերակցությունը, այլ միայնակ տղամարդու կյանքը։

ՍԽԱԼ 6. Քննարկում եք ամուսնությունը։ Ապագայի ծրագրեր կազմելը հիանալի է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ, քանի դեռ չեք հասցրել նայել միմյանց աչքերի մեջ ու հասկանալ՝ արդյոք ձեզ նման կողակից պե՞տք է, թե՞ ոչ։ Ավելին՝ չպետք է պլանավորել, թե քանի երեխա եք ունենալու, ապրելու եք ամուսնու ծնողների հետ, թե ոչ, տանը շուն պահելու եք, թե ոչ։ Տղամարդիկ նման խոսակցություններն ընկալում են իբրև իրենց շատ արագ ցանցը գցելու փորձեր։ Վախենում են, մեկը մյուսի հետևից սկսում են վառել ծխախոտի գլանակներ կամ, որ ավելի սարսափելի է, փախչում են՝ առանց հրաժեշտ տալու։ 

Աղբյուր` erkusov.com

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել
Ամենադիտված