Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ ԱԺ-ում ՀՀ վարչապետի ապրիլի 18-ի ելույթի կապակցությամբ

Ռուսաստանի հայերի միությունն իր խորը մտահոգությունն է  արտահայտում Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության վերաբերյալ: Գտնում ենք, որ ապրիլի 18-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա ներկայացրեց Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի կարգավորման և կայունացման մասին իր դիրքորոշումը, ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի ներկայիս իշխանությունների անզորությունը՝ կատարել իր ուղիղ պարտականությունը՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:

Միաժամանակ մենք արտահայտում ենք մեր անհամաձայնությունը արցախցիների ճակատագրի մասին ՀՀ վարչապետի կողմից հնչեցված տեսլականին, ով համարում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեպում իրագործելի չէ:

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը երբևէ չի եղել և չի կարող լինել գործարքի կամ սակարկության առարկա, այն չի կարող ապահովվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և դրա կազմում Արցախի գոյության գնով:

Բաքվի ռեժիմի հետ նման հարմարվողականությունը, որն առաջին անգամ չէ, որ միջազգային նորմերի խախտմամբ դիմում է ուժի կիրառմանը՝ զրկելու արցախցիներին իրենց ազգային գոյությունից, զուտ գրգռում է Ալիևի ախրժակը, այդ թվում՝ Հայաստանի տարածքի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարի՝ Փաշինյանի հետ գրեթե զուգահեռ, արցախցիներին ուղղված ագրեսիվ և վերջնագրային պահանջները կասկած չեն հարուցում, որ Լեռնային Ղարաբաղի համար նախապատրաստված է Արբեջանական ԽՍՀ կազմում երբեմնի հայկական Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճակատագիրը, որտեղ Ադրբեջանն իրականացրեց հայերի էթնիկ զտումներ, ավերվեցին և գետնին հավասարեցվեցին ոչ միայ հայկական պատմական հուշարձանները, այլև մեր նախնիների շիրիմները:

Հայաստանի վարչապետի ներկայացրած ծրագիրը հարցականի տակ է դնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ ներկա դրությամբ այնտեղ ապրող հայերի կյանքի ու անվտանգության միակ երաշխավորի, ներկայության իմաստը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դա բերելու է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության սուվերենության նվազեցմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի, որ նույնն է՝ ամբողջ հայության, միջազգային հեղինակության էլ ավելի խաթարմանը:

Ռուսաստանի հայերի միությունը համարում է, որ արցախցիների համար Ժողովուրդների ինքնորշման իրավունքն այլընտրանք չունի, ինչպես դա ամրագրվել է  միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ կողմից:

Ետպատերազմյան իրավիճակը Հայաստանին պարտադրում է նախաձեռնել բոլոր հնարավոր միջոցները՝ բարձրացնելու երկրի պաշտպանունակության և անվտանգությանը մակարդակը, որը Հայաստանի և Արցախի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է: Քաղաքական մանիպուլյացիաների և սպեկուլյացիաների միջոցով այդ կարևորագուն նպատակներին հասնելու փորձերն ապարդյուն են և արժանի են հասարակական դատապարտման: Հասարակական արհամարհանքի և դատապարտման են արժանի նաև բիզնես էլիտաների այն ներկայացուցիչները, ովքեր թաքնված, ցինիզմով սպասում են «փաշինյանաալիևյան գործարքի» ավարտին, որպեսզի հետագայում, մեր ժողովրդի հազատության և անկախության համար տասնյակ հազարավոր զոհերին մոռացության տալով, սկսեն կառուցել իբր բարգավաճող Հայաստան, կարծես՝ ոչինչ էլ չի պատահել:

Համարում ենք, որ Հայկական պետության և պետականության հեռանկարի հարցը պետք է դառնա բոլոր համահայկական կազմակերպությունների և ինստիտուտների առաջնային օրակարգային հարցը: Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է իր ներդրումն անել այդ գործընթացում, որը ողջ հայության համար օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԿամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԳիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ
Ամենադիտված