Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Դա քրեորեն պատժելի արարք է ու մենք դիմելու ենք համապատասխան մարմիններին. Պրոդյուսերը պարզաբանում է «Աջ, թե ձախ» հաղորդման շուրջ ծավալվող խոսակցությունները

Aysor.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ համացանցը հեղեղված է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աջ, թե ձախ» հաղորդման շուրջ ծավալվող խոսակցություններով: Այդ խոսակցությունների նախապայման հանդիսացավ օրեր առաջ YouTube-ում հայտնված վերոնշյալ հաղորդման չմոնտաժված ու չհրապարակված տարբերակը՝ Անատի Սաքանյանի մասնակցությամբ: Անմիջապես պարզ է դառնում, որ ի սկզբանե հաղորդման հաղորդավարուհի էր ընտրվել ոչ թե երգչուհի Սյուզի Շահբազյանը, այլ Անատի Սաքանյանը:

Aysor.am-ը հաղորդման պրոդյուսեր Արկադի Շուշանյանից նախ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված եղել Անատի Սաքանյանի փոխարինումը Սյուզի Շահբազյանով: Ի դեպ, դերասանուհին հարցազրույցներից մեկում վստահեցրել է, թե առաջին եթերաշրջանի մյուս նկարահանումներին չի մասնակցել զուտ այն պատճառով, որ արտերկրում է եղել: «Եթե նա ասել է, որ իր մասնակցությամբ նկարահանումները չեն շարունակվել իր՝ երկրից բացակայելու պատճառով, ապա բոլորս պարտավոր ենք հավատալ ու հարգել նրա տեսակետը»,-առանց ավելորդ մեկնաբանությունների նշեց պրոդյուսերը:

Դերասանուհին նաև շեշտել էր, որ «Աջ, թե ձախ» ծրագրի անձնակազմի կողմից հրավերը մինչ օրս ուժի մեջ է ու եթե ժամանակը ների և կարողանա համատեղել, ապա երկրորդ եթերաշրջանում հնարավոր է հաղորդավարուհին ինքը լինի: «Ցանկացած մարդ ունի ազատ խոսքի, ցանկության իրավունք: Օրինակ, ես ցանկանում եմ դառնալ ԱՄՆ-ի նախագահ, բայց դա միայն իմ ցանկությունն է ու ես իրավունք ունեմ այդ մասին բարձրաձայնել… Եթե այս պահին նույնիկ մենք՝ ստեղծագործական կազմը չի որոշել, թե ովքեր են երկրորդ եթերաշրջանում լինելու հաղորդավարները, ապա ուրիշներն ինչպե՞ս կարող են այդ մասին իմանալ»,-զարմանք հայտնեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հիմնական մեղավորին՝ Անատի Սաքանյանի մասնակցությամբ տարածված հաղորդման չմոնտաժված տարբերակի տարածողին, Ա. Շուշանյանը պատասխանեց. «Այստեղ խախտվել են մեր հեղինակային իրավունքները, ոչ ոք իրավունք չուներ ոտնահարել այն: Ես դա, մեղմ ասած, անշնորքություն եմ համարում: Ավելին, չէր կարելի այն տարածել ու սխալ ինֆորմացիա ներկայացնել: Դա քրեորեն պատժելի արարք է ու մենք դիմելու ենք համապատասխան մարմիններին, ովքեր օրենքի շրջանակներում հետամուտ կլինեն ու կգտնեն: Թեև այդ նյութը մեր պահոցում էր մնալու՝ որպես մեր հաղորդման առաջին նմուշ, բայց միևնույն է, դրա վրա մարդիկ են աշխատել, չարչարվել, իսկ որոշ մարդիկ կամ մարդ իրեն իրավունք է վերապահում այն հանրայնացնել»:

Թե ով կարող է լինել տեսանյութի տարածողը՝ կասկածներ չկան: «Ես ինձ իրավունք չեմ վերապահում կասկածել այս կամ այն մարդուն: Վստահում եմ բոլորին, շատ լավատես ու բարին ցանկացող մարդ եմ: Եվ հետո, գործի մարդիկ ենք ու նախընտրում ենք ավելի շատ գործել, քան խոսել: Թիմի ներսում, համախոհների շրջանակում երբևիցե չի եղել մեկը, ով այս կամ այն արարքով կասկածի տեղիք տա: Շատ լավ աշխատանքային թիմ, հաղորդավարներ ունենք, ովքեր առաջին ենթերաշրջանում հրաշալի ներկայացան: Չգիտեմ՝ ում կողմից, բայց հուսանք, որ այս ամենը թյուրիմացաբար է եղել»:

Ինչևէ, հաղորդման պատասխանատուները մեծահոգություն կցուցաբերեն և կներեն մեղավորին, եթե նա հայտնվի ու խոստովանի իր մեղքը: 

Որոշակի խոսակցություններ են շրջանառվում նաև, որ հնարավոր է՝ որոշ հանգամանքներից ելնելով, հաղորդաշարն ընդհանրապես փակվի: «Ես չգիտեմ, թե որտեղի՞ց է նման ինֆորմացիա տարածվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, հաղորդումը փակվելու միտում չունի: Ընդհակառակը, գնալով ավելի զարգացնում, հետաքրքիր ենք դարձնում: Կարծում եմ, շուտով՝ նոր եթերաշրջանում, մեր հեռուստադիտողը ավելի գունեղ ու գեղեցիկ, դրական հաղորդաշար կտեսնի»,-վստահեցրեց պրոդյուսերը:

Արդյոք նոր եթերաշրջանում Սյուզի Շահբազյանն ու Դավիթ Թադևոսյանը կշարունակեն հաղորդավարի կարգավիճակում հանդես գալ հարցին Aysor.am-ի զրուցակիցը պատասխանեց. «Հաղորդման ձևաչափը հնարավորություն է տալիս բավականին ճկուն մեթոդներով աշխատել՝ հաղորդավար փոխել, հյուրեր ունենալ: Առհասարակ, մենք միշտ կարևորում ենք հեռուստադիտողի կարծիքը, հաշվի ենք նստում բոլոր առողջ քննադատությունների, կառուցողական մտքերի հետ, որպեսզի հաղորդումը ավելի սիրված և ընկալելի լինի: Ինչ վերաբերում է հաղորդավարների փոփոխությանը, ապա դեռևս վերջնական որոշում չենք կայացրել: Հնարավոր է, հաղորդավարները չփոխվեն, թեպետ այս պահին երկու տարբերակն էլ քննարկվում են: Միայն մեկ բան է պարզ. ինչ էլ անենք՝ անելու ենք ի շահ հաղորդման, առանց ամբիցիաների ու քմահաճույքյերի: Սա բավականին սիրված, վարկանիշային հաղորդաշար է ու չենք պատրաստվում այն փչացնել»: 

Քանի որ հաղորդումը ոչ թե Արմենիա հեռուստաընկերության, այլ «Շելբի» ընկերության արտադրանքն է, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այն այս անգամ վստահվի մեկ այլ հեռուստաընկերության: «Ո՛չ, հեռուստաընկերության փոփոխություն հաստատ չի լինելու»,-եզրափակեց Արկադի Շուշանյանը:

Լավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում
Ամենադիտված