Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շարժական բրիգադներ է գործարկում Արցախում՝ բժշկական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար

Արցախի Հանրապետության Մարտունի, Մարտակերտ և Ասկերան շրջանների գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կստանան օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի երեք շրջանների գյուղական բնակավայրերում առողջության առաջնային պահպանման շարժական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամը և «Santé Arménie» միավորումը: Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների գործարկման միջոցով գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնել:

Համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ նախապես ձեռք բերված համաձայնության` բժշկական շարժական բրիգադն աշխատանքը սկսելու է Մարտունու շրջանից: Առողջապահության նախարարության կողմից ներկայացված ժամանակացույցով` բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մեքենան մայիսի 3-ից սկսած կշրջի համայնքներում և անհրաժեշտ ծառայություններ կմատուցի բնակիչներին:

Ծրագրում ընդգրկված ընտանեկան բժիշկները 2023 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում հատուկ մասնագիտական վերապատրաստում են անցել: Շրջայցի ընթացքում մասնավորապես մատուցելու են թերապևտիկ ծառայություններ, իրականացնելու են ընդհանուր սկրինինգ հետազոտություններ, առավել տարածված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերում, կառավարում և դրանց վերահսկում: Բացի այդ, շարժական բրիգադներում ներդրված ժամանակակից սարքավորումների շնորհիվ հնարավոր է լինելու հավելյալ բժշկական ծառայություններ մատուցել բնակչությանը, այդ թվում՝ լաբորատոր հետազոտություններ:  

«Այս ծրագրի իրականացումը շատ կարևոր է Արցախի հատկապես շրջանների ու հեռավոր համայնքների բնակչության համար: Հիմա, երբ շրջափակման հետևանքով ավելի է բարդացել վառելիքի ձեռք բերման հարցը և Ստեփանակերտ հասնելն ավելի է դժվարացել, այսպիսի բրիգադի գործարկումը շատ լուրջ սոցիալական խնդիր է լուծում: Մեքենան հագեցած է որակյալ սարքավորումներով և ի վիճակի է բարձրորակ ծառայություններ մատուցել: Մենք երախտապարտ ենք թե Արցախի առողջապահության նախարարությանը, թե մեր գործընկերներ՝ «ՀԵՆԱՐ» հիմնադրամին և «Santé Arménie»-ին այս նախաձեռնության իրականացման և Արցախի բնակիչների կողքին գտնվելու համար»,-ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը։

««ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը՝ առողջության առաջնային օղակի պահպանման բարեփոխումներն են: Համոզված ենք, որ ծրագրի շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները կստանան առավել որակյալ բուժօգնություն, ինչի շնորհիվ զգալիորեն կլավանա վերջիններիս կյանքի որակը», – ասել է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Աբովյանը։

«Նախագծի նպատակն է, որ անվտանգության տեսանկյունից ծանր պայմաններում ապրող խոցելի բնակչությունը ստիպված չլինի պարբերաբար այցելել քաղաք, այլ ունենա վերապատրաստված բժշկի կողմից ճիշտ բուժում ստանալու հնարավորություն», – նշել է «Santé Arménie» նախաձեռնության անդամ, բժիշկ Տաթևիկ Բազինյանը։

Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է շարժական բրիգադները լիովին ինտեգրել Արցախի առողջապահական համակարգում, և Առողջապահության նախարարության հետ համաֆինանսավորմամբ շարունակել բրիգադների գործունեությունը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն

Ո՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԿամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված