ԱԺ-ից շատ բան է կախված, նույնիսկ եթե պատգամավորներից շատերը դրա մասին տեղյակ չեն
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում սոցիալական կյանքի հազարավոր մեծ ու փոքր խնդիրներ կարող են լուծվել զուտ իրավական հարթությունում, եթե ԱԺ-ն նորմալ աշխատի: Բայց այսօրվա ԱԺ-ն չի կարող նորմալ աշխատել, որովհետև պատգամավորների մեծ մասի հիմնական զբաղվածությունն ԱԺ-ում չի, այլ դրանից դուրս, այլ ոլորտներում:
Երկու տարի հետո ԱԺ հերթական ընտրություններն են, որոնցում շատ տեղ զբաղեցնելու պայքարն ավելի թեժ է լինելու, քան երեք տարի հետո նախագահի պաշտոնի համար ընտրություններում: Հատկապես եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն:
Այնպես որ ԱԺ-ից շատ բան է կախված, ու գնալով ավելի շատ բան է կախված լինելու, նույնիսկ եթե պատգամավորներից շատերը դրա մասին տեղյակ չեն: