«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


Արցախում դիմադրության օջախները մարելու անօգուտ ջանքերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն 5 ամիս է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Ու, ըստ այդմ, Ադրբեջանը շարունակաբար սեղմում է Արցախի շուրջ ստեղծված օղակը։ Սկզբից ի հայտ եկան, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստները», որոնք փակեցին Լաչինի միջանցքը։ Ապա Բաքուն պահանջեց, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա պետնախարարի պաշտոնից, իսկ Վարդանյանի հրաժարականից հետո Արցախի շուրջ ստեղծված վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլ վատթարացավ։ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև մի քանի հանդիպումներ կայացան, սակայն Բաքուն փորձեց այդ հանդիպումները ներկայացնել այն կոնտեքստում, թե քայլեր է ձեռնարկում Արցախի վերաինտեգրման ուղղությամբ։

Պատահական չէ, որ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումներից հետո Ադրբեջանի իշխանությունները Արցախի ներկայացուցիչներին միանգամից սկսեցին հրավիրել Բաքու՝ վերաինտեգրման շուրջ «հերթական քննարկման»: Սակայն արցախյան կողմը կտրականապես հրաժարվեց Բաքվի օրակարգով հանդիպումից՝ շարունակելով պայքարել իր իրավունքների համար։ Այնուհետ Ադրբեջանն անցավ հաջորդ քայլին ու գրավեց Արցախի համար հաղորդակցության այլընտրանքային հաղորդակցային ուղի դարձած Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում գտնվող բարձունքն ու վերահսկողության տակ վերցրեց ճանապարհը։ Իսկ ապրիլի վերջին Ադրբեջանը, լիովին ոտնահարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն, ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ։

Ու դրանից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից ուղարկված ֆեյք «բնապահպան ակտիվիստներն» անմիջապես հեռացան։ Ադրբեջանի քայլերի արդյունքում Արցախն այսօր տոտալ շրջափակման մեջ է, ու Բաքուն հույս ունի, թե դրանով կարող է կոտրել արցախցիների ոգին, որի արդյունքում ինչ-որ մի պահից կարող է սկսվել Արցախի վերաինտեգրման գործընթացը։ Բայց արցախցին ոչ միայն շարունակում է դիմակայել փորձություններին, այլև առավել վճռական է տրամադրված իր պայքարի հարցում և որևէ կերպ չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Ավելին, չնայած ՀՀ իշխանությունները ձգտում են օգտագործել Արցախի իշխանությունների վրա իրենց ունեցած լծակները և Արցախում մարել դիմադրության բոլոր օջախները, որպեսզի հասնեն իրենց պլանների իրականացմանը, այն է՝ վերջնականապես ազատվել Արցախյան հիմնահարցից, այդուամենայնիվ, Արցախում դեռևս հայրենասեր ուժեր կան, որոնք տրամադրված են պայքարը շարունակելուն։

Այդ ուժերը, որոնց մեջ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները, դիմադրության նոր օջախներ ձևավորելու նախաձեռնություններով են հանդես գալիս։ Եվ խորհրդանշական էր, որ մայիսի 9-ին Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվեց հանրահավաք, որի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Ադրբեջանը ցանկանում է պառակտել Արցախը, ուստի պետք է վճռական լինել պայքարի շարունակականության հարցում։ Պառակտումը հատկապես ներկայիս պայմաններում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Արցախի համար։ ՀՀ իշխանությունները պառակտում սերմանելու ու իրենց նպատակներին հասնելու համար կարող են բորբոքել նաև որոշ գործիչների անձնական ամբիցիաները։

Օրինակ՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանը ևս մտադիր է առաջիկայում հանրահավաք հրավիրել, սակայն դրա հիմնական օրակարգը լինելու է իրեն պետնախարար նշանակելու հարցը, քանի որ ներկայացվում է այնպես, թե միայն ինքը կարող է Արցախը դուրս բերել ներկայիս վիճակից։ Պարզ է, որ ՀՀ իշխանությունները և նրանց աջակցությամբ նաև Արցախի իշխանությունները նման քայլերի են դիմում, քանի որ որևէ ազդեցության լծակ չունեն նոր ձևավորվող դիմադրության օջախների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg
Ամենադիտված