Աշխարհով մեկ նավթի գինը հասել է պատմական մինիմումի
BlogՆարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Աշխարհով մեկ նավթի գինը հասել է պատմական մինիմումի, իսկ Հայաստանում բենզինն այդ ընթացքում էժանանում է ծիծաղելի 20-30 դրամով: Լրջագույն մասնագետներ կային, որ ասում էին, թե Հայաստանում բենզինի գինը չի ընկնում, որովհետև մեր բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը ցածր է: Ես, իհարկե, բենզինի մասնագետ չեմ (նրանց թիվը Հայաստանում չի անցնում մեկ տասնյակը՝ այն էլ լավագույն դեպքում, խոսքս, իհարկե, բենզինիստների մասին չէ ), բայց դե նավթը՝ ասենք կաղամբի հյութից կամ վարունգի թթվից չեմ պատկերացնում:
Հետո տարօրինակ բնավորություն ունի մեր՝ հայաստանյան բենզինը: Երբ աշխարհով մեկ նավթի գինը մեկ լումայով թանկանում է, մեզ մոտ նույն օրը՝ համահունչ, բարձրացում է նկատվում: Ասես միանգամից բերված բենզինի պարտիան վաճառվել և արդեն թանկ գներով են ներկրել, իսկ երբ էժանանում է, բենզինը կրկին վերածվում է կաղամբի թթվից ստացված հեղուկի: Հրաշք է չէ՞