Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան - Շառլ Միշել - Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների մասին

 
 
2023թ․ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան - Շառլ Միշել - Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների մասին Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ նշված էր․ «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաև հաստատել են այն, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86 600 քառ․ կմ․ «Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»»։
 
Հարկ ենք համարում արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականությունն ամբողջությամբ հակասում է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի նախընտրական ու կառավարության հնգամյա ծրագրերին։ Հիշեցնենք, որ ՔՊ նախընտրական ծրագրում նշված է․ «Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է»։
 
Կառավարության ծրագրում Արցախի հիմնահարցի վերաբերյալ ներկայացվել են բոլորովին այլ խոստումներ: Հնգամյա ծրագրում նշված է. «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
 
Փաստացի, Փաշինյանը պատրաստ է իր քայլերով և խաղաղության մասին թյուր պատկերացումներով նոր փորձությունների առաջ կանգնեցնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը: Փաշինյանը և նրա քաղաքական թիմը 2021 թ. արտահերթ ընտրություններում ՀՀ քաղաքացուց քվե են ստացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու ծրագրով: Նրանք իրավունք չունեն այդ քվեն օգտագործել այլ նպատակներով:
 
Արցախը հանձնելով ՀՀ-ն փրկելու մանիպուլյատիվ քարոզչությունը որևէ քննության չի դիմանում։ Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ սուվերեն տարածքում է և չնայած միջազգային կոչերին՝ որևէ քայլ հետ չի գնացել։ Ավելին, Ալիևի որդեգրած ագրեսիվ ու հայատյաց քաղաքականության պարագայում արցախահայության ճակատագիրը հարցականի տակ դնելն ուղղակի հանցագործություն է։ Ավելի քան հստակ է, որ նման հայտարարությունների դեպքում Ադրբեջանն ավելի վտանգավոր քայլերի կարող է գնալ Արցախում։
 
Այս հայտարարությունները դառնալու են գործիք Ադրբեջանի ձեռքին Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտման կամ բռնի տեղահանման քաղաքականությունն ավարտին հասցնելու համար։ Ընդ որում, պաշտոնական Երևանը բազմիցս արձանագրել է այդ վտանգի գոյության մասին, բայց չգիտես ինչու իր գործողություններով միմիայն մեծացնում է ռիսկերը։
 
Կարևոր է նաև հասկանալ, որ Փաշինյանը իր որդեգրած քաղաքականությամբ շատ հաճախ հարցականի տակ է դնում ՀՀ պետականության հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրն ու ՀՀ Սահմանադրությունը:
Անկախության հռչակագրում հստակ ամրագրված է մեր պետության հանձնառությունը Արցախի հարցում. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»: Սա անփոփոխ դրույթ է, ուստի ցանկացած ղեկավար պետք է հասկանա, որ իր հայտարարությունները չեն կարող հակասության մեջ մտնել մեր պետականության հիմնավոր փաստաթղթերի հետ:
 
Իշխող ուժը և նրա ղեկավարը պետք է հրապարակային ընդունեն, որ չեն կարողանում իրագործել իրենց նախընտրական ծրագիրը ու Կառավարության հնգամյա ծրագիրը, ինչի համար իրենք ստացել են ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն: Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս նման չհաշվարկված քայլեր անել, քանի որ դրանց հետևանքները շատ ծանր են լինում Արցախի Հանրապետության քաղաքացիների, ՀՀ քաղաքացիների անվտանգության ու ՀՀ պետության տարածքային ամբողջականության համար:
 
Ի վերջո, Փաշինյանի վարած քաղաքականությունը ու ստանձնած պարտավորությունները հակառակորդ երկիրն ընկալում է որպես թուլության ու զիջողականության պատրաստակամություն, ինչի հետևանքով միմիայն մեծանում է ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ տարածքների դեմ ագրեսիվ դրսևորումների հավանականությունը:
 
Վերջին օրերի զարգացումները, սահմանային լարված վիճակն ու Ադրբեջանի չդադարող սադրանքները դրա վառ ապացույցն են:
 
«Ապրելու երկիր» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում Արցախի հիմնահարցը պետք է լինի առաջնահերթություն և հանդիսանա հայ-ադրբեջանական հարաբերությունների թիվ մեկ օրակարգը՝ որպես մնացած խնդիրների կարգավորման հնարավորություն։

 
Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԿամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԳիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված