Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Կատարին կարծես հաջողվում է փակուղի տանել «Ժնև 3-ը»
BlogԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Կատարին կարծես հաջողվում է փակուղի տանել «Ժնև 3-ը». նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դը Միստուրան հայտարարել է՝ սիրիական պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները մինչև փետրվարի 25-ը հետաձգելու մասին:
Համենայն դեպս, սիրիական մարտադաշտում վերջին օրերին տեղ գտած գործընթացները, որոնք լիովին հակասում են վերոնշյալ «հակաասադյան երկրների» շահերին՝ էականորեն հարվածելով սիրիական հակամարտության ողջ ընթացքում նրանց կողմից ստեղծված անուղղակի ազդեցության գոտիներին: