Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Թագավորական հիվանդություններ

Բացահայտեք, թե ինչպիսի հիվանդություններով էին տառապում պետությունների հայտնի ղեկավարները, և ինչն էր դրանց պատճառը:

Ըստ էության

Հին ժամանակներում, երբ աշխարհում ծաղկում էին միապետությունները, պետության տարածքը համարձակորեն կարելի էր համարել թագավորական ընտանիքի սեփականություն: Պետական բոլոր բարիքներն իրենց ձեռքերում պահպանելու համար թագավորներն ամուսնանում էին իրենց տոհմի ներկայացուցիչների հետ:

Գենետիկա գիտության մասին այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, ուստի, բազմաթիվ թագավորներ տառապում էին ժառանգական հիվանդություններով: Դրանք բարեկամների միջև ամուսնությունների հետևանք էին, որոնք արյունապղծության և գենետիկ անոմալիաների պատճառ էին դարձել: Բացի դրանից, որոշ թագավորների կյանքը վատթարանում էր իրենց յուրահատուկ կենսակերպի հետևանքով:

Փարավոնների հիվանդությունները


Հին Եգիպտոսում ինցեստը (արյունակից բարեկամների միջև սեռական կապը) բավականին տարածված երևույթ էր: Փարավոնները ամուսնանում էին իրենց քույրերի հետ՝ դրանով իսկ քայքայելով ապագա սերունդների առողջությունը: Նման ամուսնության զոհ էր նաև Թութանհամոն փարավոնը:

Ուշագրավ է այն փաստը, որ Թութանհամոնը միշտ պատկերվում էր գահին նստած: Պարզվում է, երիտասարդ փարավոնը լուրջ խնդիրներ ուներ առողջության հետ: Թութանհամոնը մանկուց չեր կարողանում կանգնել ոտքերին: Որոշ գիտնականներ կարծում են, որ դրա պատճառը վարակիչ հիվանդությունն էր, որն ախտահարել էր ոտքերի ոսկրերը: Սակայն գենետիկ հետազոտության շնորհիվ հաջողվեց պարզել, որ Թութանհամոնը Էխնաթոն փարավոնի և նրա քրոջ որդին էր:

Հայտնի եգիպտաբան Զախի Հավասը կարծում է, որ Թութանհամոնը տառապում էր մի շարք գենետիկ հիվանդություններով, ինչի արդյունքում առաջացել էին հենաշարժական ապարատի կառուցվածքի շեղումներ: Փարավոնը ապրել է ընդամենը 19 տարի:

Ինչո՞ւ Հենրիխ VIII-ի կանայք չէին կարողանում ծննդաբերել

Հենրիխ VIII-ի երկու կանայք՝ Եկատերինա Առագոնացին և Աննա Բոլեյնը, մշտապես վիժում էին: Գենետիկ-գիտնականները կարծում են, որ դրանց պատճառը միապետի հիվանդությունն էր՝ Մաք-Լեոդի համախտանիշը: Այդ հիվանդությունը ախտահարում է միայն 40-ին մոտ տղամարդկանց: Մաք-Լեոդի համախտանիշի բնորոշ ախտանշաններն են սրտի հիվանդությունները, հենաշարժական ապարատի խանգարումները, հոգեկան խանգարումները, ինչպես նաև էնդոկրին համակարգի խանգարումները:

Հայտնի է, որ 50 տարեկանում Հենրիխ VIII-ը կշռում էր 180 կիլոգրամ: Միապետը գանգատվում էր մկանային թուլությունից, դեպրեսիայից, իսկ որոշ տվյալների համաձայն, Հենրիխ VIII նաև սիֆիլիսով էր հիվանդ:

Հոդատապ՝ թագավորական հիվանդություն


Հոդատապը (պոդագրա) կարելի է համարել հնագույն հիվանդություն, որը նկրագարել էր դեռ Հիպոկրատը: Հունարենից թարգմանաբար այն նշանակում է "ոտքը թակարդում": Այս հիվանդությամբ տառապում էին հիմնականում թագավորները և ազնվականները: Պատճառն այն կենսակերպն էր, որ վարում էր այն ժամանակների հասարակության "սերուցքը":

Հիվանդության ախտանշանները բավականին ցավոտ են: Ժամանակ առ ժամանակ հիվանդը դժվարանում է շարժվել հոդերում սաստիկ ցավերի պատճառով: Սա տեղի է ունենում հոդերում միզաթթվի աղերի կուտակման հետևանքով, որոնք խանգարում են հոդերի նորմալ աշխատանքին:

Հոդատապը զարգանում է մսի և ալկոհոլի (մանավանդ գարեջրի) չափազանց մեծ քանակների օգտագործման, ինչպես նաև նստակյաց ապրելակերպի հետևանքով: Պետք է նշել, որ այն ժամանակ ազնվականները չէին առանձնանում լավ ֆիզիկական վիճակով, նաև գործնականում ամեն օր նրանք օգտագործում էին միս: Հենց այս պատճառով է, որ հոդատապը համարվում "թագավորական հիվանդություն":

Հոդատապը հիմնականում ախտահարում էր տղամարդկանց: Նրանք այս հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն ունեն: Բացի դրանից, կանայք ավելի զուսպ էին սնվում, և չէին չարաշահում ալկոհոլը:

Հաբսբուրգների կայսրության անկումը

Հաբսբուրգների դինաստիան իշխում էր ահռելի մեծ տարածքներում, այնպես որ 16-րդ դարում նույնիսկ ասում էին, որ իրենց հողերում երբեք արևը մայր չի մտնում: Հաբսբուրգները կառավարում էին Ավստրիայում, Հունգարիայում, սուրբ Հռոմեական Կայսրությունում, Խորվաթիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Իտալիայում: Սակայն, ընդամենը երեք սերունդ անց, գրեթե բոլոր Հաբսբուրգները դարձան բարեկամներ՝ ինչպես հայրական, այնպես էլ մայրական գծով:

Հաբսբուրգների դինաստիայի վերջին միապետ Կարլ II-ը լուրջ խանգարումներ ուներ հիպոֆիզում, ինչի հետևանքով նրա մոտ կային մի շարք ուղեկցող հիվանդություններ՝ երիկամային հիվանդություն, իմպոտենցիա, անոթային խանգարումներ: Չդադարող հիվանդությունների պատճառով Կարլ II-ը մահացավ 39 տարեկան հասակում, իսկ նրա հետ նաև ավարտվեց լեգենդար դինաստիայի կառավարումը: Հաբսբուրգների տոհմի բազմաթիվ ներկայացուցիչների բնորոշ առանձնահատկություններից էր մեծ ծնոտը: Ավելի ուշ գիտնականներն այսպիսի գենետիկ անոմալիան անվանեցին "հաբսբուրգյան շուրթ":

Վիկտորիանյան դարաշրջանի անեծքը

Վիկտորիա թագուհին սարսափելի գենետիկ հիվանդության՝ հեմոֆիլիայի կրողն էր: Հեմոֆիլիայով հիվանդների մոտ խանգարված է արյան մակարդելիությունը: Մարդը կարող է մահանալ նույնիսկ աննշան քերծվածքից՝ կորցնելով արյան մեծ քանակություն: Այս հիվանդությամբ տառապում են միայն տղամարդիկ, իսկ կանայք կարող են միայն հեմոֆիլիայի գենի կրողներ լինել:

Վիկտորիան 9 երեխա ուներ՝ 5 դուստր և 4 որդի, որոնք ամուսնացան տարբեր տոհմերի ներկայացուցիչների հետ: Այսպիսով, հեմոֆիլիան հասավ բազմաթիվ թագավորական ընտանիքներ: Չխուսափեց դրանից նաև Ռոմանովների դինաստիան: Հայտնի է, որ Ալեքսեյը՝ Նիկոլայ II-ի որդին, նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ:

Doctors.am

Ի՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը
Ամենադիտված