Եկեք զենքի կրումը օրինականցնենք
BlogՄիքայել Յալանուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատկերացրեք... Մտնում ես Սիթի, առաջին հարկում գնում ես «սգուշչոնկան» ու «տուշոնկան», հետո բարձրանում ես երկրորդ հարկ, սոցքարտդ ցույց ես տալիս և 45 տրամաչափի Մագնումը գրպանումդ հեռանում։ Եվ կյանքը դառնում է գեղեցիկ, պաշտպանված ու ապահով։
... Ասում են՝ սկզբում շատ արյուն կհոսի (սկզբի տևողությունը հայտնի չէ), բայց հետո, կամաց-կամաց, ողջ մնացածների սերունդները կսովորեն, որ չի կարելի դիմացինի վրա ատրճանակ ուղղել, քանի որ դիմացինն էլ կարող է ատրճանակ ունենալ տաբատի ետևի գրպանում։ Իսկ եթե հանկարծ որևէ մեկը, այնուամենայնիվ, ատրճանակը պահի մեկ ուրիշի վրա, ապա արդյունքում կհաղթի նա, ով ավելի ճարպիկ է ու արագաշարժ։
Այսինքն՝ կգործի բնության օրենքը՝ ուժեղները կհաղթեն, իսկ թույլերը՝ կոչնչանան։ Նորմալ ա։
Արդյունքում՝ ովքեր որ ողջ կմնան, կլինեն առողջ և պաշտպանված։