ԼՂՀ Խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդակցություններ են սկսվել
BlogՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փետրվարի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվություններ սկսելու հարցը:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ` քաղաքական քննարկումների եւ խորհրդատվությունների ձեւաչափը բաց է Արցախի մյուս կուսակցությունների համար: