Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


Տիկի՛ն դատախազ կասեցրեք դատարանի որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին. Թանդիլյան

Տիկի՛ն դատախազ, վճռական հորդորով դիմում եմ Ձեզ՝ կասեցրեք դատարանի կողմից ընդունված որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին: Այս մասին ասվում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հայտարարությունում:

Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Հայաստանի Հանրապության Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Տիկին Վարդապետյան, դիմում եմ Ձեզ՝ առաջին հերթին որպես կին, ապա որպես այս պահին բոլորիս հուզող ծայրահեղ ցավոտ իրադարձության վրա ազդեցություն ունեցող պաշտոնյա:

Տիկին Վարդապետյան, իրավական պետություն կառուցելիս և օրենքները կիրառելիս՝ մենք չենք կարող հաշվի չնստել առկա իրողությունների հետ՝ մասնավորապես, որ պատերազմից հետո հազարավոր որդեկորույս մայրերի վիշտը որևէ ձևով ունակ չենք մեղմել ու փարատել, նրանց ցասումը չի պարպվում և զայրույթի պահին, հուզական վիճակում արված արարքը քննելիս կարիք կար, որ այս բոլոր իրողությունները հաշվի առնվեին։

Սակայն, իր ամենաթանկը՝ զավակին, մեր երկրին, մեր բոլորիս ապրելու համար տված մոր նկատմամբ դա չի արվել։ Մինչդատական վարույթում ընտրվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցներից ամենախիստը՝ կալանքը։

Սա ողջամիտ կասկած է հարուցում, որ գործի նկատմամբ կա քաղաքական ազդեցություն։

Մարդուն ազատությունից զրկելը՝ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ո՞րն էր քննության համար անհաղթահարելի այն խոչընդոտը, այն ծայրահեղ անհրաժեշտությունը, որի պատճառով պետք էր բացառել Գայանե Հակոբյանի ազատության մեջ մնալը։

Այս հարցի պատախանը տրված չէ, կարծում եմ՝ ողջամիտ պատասխան չկա էլ: Հաշվի առնելով, որ այս միջադեպի մասնակիցներից մեկը վարչապետի որդին է, մյուսը՝ հայրենիքի համար կյանքը տված զինվորի մայրը, ակնհայտ էր, որ միջադեպի նկատմամբ մեծ է լինելու բոլորիս ուշադրությունը, հետևաբար, պե՛տք է հիմնավորվի, թե ո՞րն է նման խիստ միջոցի կիրառման պատճառը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ: Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք արձանագրել, որ սույն քրեական վարույթի նկատմամբ Դուք կարող եք ազդեցություն ունենալ․ Դատարանի կողմից կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը կարող է փոխվել կամ վերացվել ցանկացած պահի։

Տիկի՛ն դատախազ, վճռական հորդորով դիմում եմ Ձեզ՝ կասեցրեք դատարանի կողմից ընդունված որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին։ Ձեր պաշտոնը տալիս է այդ լիազորությունը, իսկ ձեր կանացի պատվախնդրությունը պետք է Ձեզ պարտադրի․ կասեցրեք թշնամական երկրների հրճվանքն առ այն, թե Հայաստանում որևէ մեկի մտքով անցնում է որդեկորույս մայրերի հանդեպ ունենալ այլ վերաբերմունք, քան խոնարհումը։

 

Հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ մարտիկի մոր նկատմամբ կալանք կիրառելը, երբ կան այլընտրանքային միջոցներ, ոչ այլ ինչ է, քան ավելի մեծ հանցագործություն, որն անխուսափելիորեն բերելու է նոր պառակտումների։ Մենք արդեն իսկ քաղում ենք հանրությանը պառակտած, ագրեսիվ, առաջնահերթությունները խառնող երևույթների թունավոր պտուղները։ Մենք իրավունք չունենք թույլ տալ թիրախավորելու որդի կորցրած ընտանիքներին, կասկածի տակ դնելու պետության վերաբերմունքը հայրենիքի պաշտպանի և պաշտպան դաստիարակած ծնողի նկատմամբ։

Նմանատիպ անհեռատես քայլերով միայն կոտրում ենք հայրենիքի ողնաշարը, սասանում պետության հիմքերը, դավաճանում մեր տեսակին ու դառնում անընդունակ դիմագրավելու բոլորիս սպառնացող մեծ ու փոքր վտանգներին։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան

Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԿամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԳիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել
Ամենադիտված