Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


Բանկի աշխատակիցը հանցավոր սխեմայով բազմաթիվ հաճախորդներից ընդհանուր շուրջ 10 միլիոն դրամ է հափշտակել

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բացահայտվել է Լոռու մարզում բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև յուրացում կատարելու դեպքը:

2021թ. փետրվարին տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի` Ստեփանավան համայնքում տեղակայված մասնաճյուղի սպասարկող մասնագետը 2016-2021թ. ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր լիազորությունները, բանկի մի շարք ավանդատուներից ու վարկառուներից դրամով և ԱՄՆ դոլարով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ բանկին պատճառված վնասի չափը:

Ըստ այդմ՝ բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետը, 2016թ. օգոստոսից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակահատավածում բանկի մի շարք հաճախորդների անվամբ, ծրագրային եղանակով, մասնաճյուղի աշխատանքային համակարգիչներով շարունակաբար ձևակերպել է կեղծ գործարքներ և դրանց հիման վրա, ելքագրելով ու կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.675.840 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես՝ հիշյալ աշխատակիցը, կազմելով և օգտագործելով գործարքների վերաբերյալ՝ հաճախորդի ստորագրության կեղծմամբ հանձնարարագրեր և անդորրագրեր, նաև իր հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով, առանց ավանդատուների գիտության և ներկայության, կեղծ գործարքների ձևակերպմամբ, խզել է բանկի հաճախորդներ ավանդատուների ավանդների պայմանագրերը՝ նրանց ավանդային հաշիվներից ելքագրելով գումարներ, ավանդային հաշվից ավանդի նավազեցման կեղծ գործարքի ձևակերպմամբ ելքագրել է գումարներ՝ այդ կերպ կատարելով հափշտակություններ:

Պարզվել է նաև, որ նշված աշխատակիցը, առանց բանկի հաճախորդի գիտության, համապատասխան ծրագրում փոփոխել է վերջինիս անհատական տվյալները՝ դրանց փոխարեն նշելով իր անձնականը։ Դրա միջոցով նա ակտիվացրել է «Մոբայլ-Բանքինգ» համակարգը, հաճախորդի անվամբ ձևակերպել ակնթարթային վարկ, ինչը փոխանցել է իր մոր քարտային հաշվին, ապա կանխիկացրել և հափշտակել է գումարը՝ նշված գործարքների վերաբերյալ հաճախորդի ստորագրության կեղծմամբ կազմելով և օգտագործելով բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Բացի այդ, վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքները չեղարկելու և նոր գործարքների ձևակերպման ճանապարհով նա կատարել է սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխություն, որի միջոցով փաստացի վճարված գումարի համեմատ 200.000-ական ՀՀ դրամ պակաս է մուտքագրել՝ հափշտակելով վարկառուների անվամբ բանկում առկա վարկերի մարման համար վճարված գումարներից, իսկ գործարքների վերաբերյալ հիշյալ հաճախորդների ստորագրությունների կեղծմամբ կազմել և օգտագործել է կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Նշված աշխատակիցը վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքը չեղարկելու և նոր գործարքի ձևակերպման ճանապարհով սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխության միջոցով, բանկի մասնաճյուղի վարկառուի անվամբ առկա վարկի մարման համար իրեն վճարված գումարի մի մասը չի մուտքագրել բանկի մասնաճյուղի դրամարկղ, չի ուղղել վարկի մարմանը՝ այդ կերպ յուրացման եղանակով կատարելով հափշտակություն:

Բացի այդ, աշխատակիցը բանկի կողմից իրեն հատկացված աշխատանքային համակարգչում ներբեռնված ծրագրի միջոցով ձևակերպել է հաճախորդների անվամբ բացված ավանդային հաշվից գումարներ նվազեցնելու վերաբերյալ գործարքներ, որոնց կատարումը հիմնավորելու համար իր համակարգչով կազմել է բովանդակությամբ կեղծ վճարման հանձնարարականներ։ Հաճախորդների փոխարեն ստորագրելով՝ այդ հանձնարարականները նա դրել է շրջանառության մեջ, ապա իր դրամարկղից ելքագրելով հիշյալ գումարները՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա բանկի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 1.1 կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (8 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:

Վարույթի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության ընթացքում աշխատակիցը բանկին պատճառված վնասից վերականգնել է 2 420 000 ՀՀ դրամը:

Լիբանանը կոչ է արել Միացյալ Նահանգներին արագացնել Իսրայելի դուրսբերումը հանրապետությունիցԳյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհՄասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ովԱյս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում․ Ռոնալդու«Ռոսատոմն» առաջարկում է միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել ՀայաստանումԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ
Ամենադիտված