Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


Մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված և պատասխանատու անձանց համախմբումը․ Մեսրոպ Առաքելյան

Հասարակություն

Ասում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

– «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Բայց նաեւ պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության եւ իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափում». հարցին՝ գործող կառավարությունը ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի մաս, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հստակեցումներ արեց սահմանազատման-սահմանագծման, անկլավներին վերաբերվող հարցերում: Կիսո՞ւմ եք իր արտահայտած դիրքորոշումները, ո՞ւր են դրանք տանելու:

– Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները համաձայնություն չեն կարող առաջացնել որեւէ մեկի մոտ, ով տեղյակ է Հայաստանի նորագույն շրջանի պատմությունից, կարդացել է Հայաստանի սահմանադրությունը եւ չի ցանկանում ուրանալ մեր հայկական պետությունների համար մղված տասնամյակների պայքարը։ Եվ ես ոչ թե ընդհանրապես չեմ կիսում այդ մոտեցումները, այլ՝ պահանջում եմ, որ նա հետ կանգնի մեր երկիրը դեպի անդունդը տանող ճանապարհից։

Ադրբեջանի ագրեսիայի չափերն ու ծավալապաշտական նկրտումները, կարծում եմ, լրացուցիչ ներկայացման կարիք չունեն։ Հիմա էլ Փաշինյանի սին պատրանքին՝ «խաղաղության օրակարգին», լրացնում է Հայաստանի «կադաստրի թուղթ» ունենալու նարատիվը, թե իբրեւ թե աննախադեպ իրավիճակ է ստեղծում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեր տարածքներով ներառյալ, ճանաչելը։ Սա արդեն անլուրջ չէ, հասել ենք ամենավտանգավորին… Մենք չենք կարող այսքան անկարող լինել, սա թույլատրել չի կարելի եւ թույլ չենք տալու։ Թույլ չի տալու հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի։

Նման որոշումները չեն կարող ընդունվել մեկ մարդու, ուժի ցանկությամբ ու որոշումով՝ պարտադրանքների դեմ պայքարում անընդունակ լինելու պատճառով։ Եթե անգամ ստեղծված իրավիճակում իշխող ուժը իր առաջարկներն է համարում որպես ճգնաժամի միակ լուծում, որպես «հայրենիքին փրկություն բերող» միակ տարբերակ, պետք է հաշվի նստի հասարակության հետ։ Նրանք իշխանության չեն եկել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի տարածքները զիջելու համար, ոչ ոք նրանց նման մանդատ, լիազորություն չի տվել։ Եվ նման որոշումներ կայացնելուց առաջ նախ պետք է ժողովրդին հարցնել։ Այնպես որ, հայտարարել ենք, հիմա էլ պնդում եմ, որ միայն հանրաքվեի միջոցով եւ միայն հանրաքվեն կարող է որոշել Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերը։

–Փաստորեն, գնդակն, այսպես ասած, ընդդիմության դաշտում է: Որո՞նք պետք է լինեն հավաքական ընդդիմության քայլերը:

– Եթե նկատի ունեք նախկին իշխանություններին, ապա նրանց գործողությունները միայն նպաստում են իշխանության նման գործելաոճին, քանի որ երկրի առջեւ ծառացած խնդիրների շուրջ քննարկումները արդեն քանի տարի է՝ փոխադարձ մեղադրանքների դաշտից դուրս չեն գալիս։ Իսկ մենք մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված եւ պատասխանատու անձանց համախմբումը՝ ստեղծված խնդիրները առավել արդյունավետ լուծելու նպատակով։ Վստահ ենք, որ մեր ժողովուրդը ունի այն կամքն ու ներուժը, որը կհամախմբի հասարակությանը արժանապատիվ կերպով հաղթահարելու նաեւ այս ճգնաժամային փուլը։

-«Ապրելու երկիրը» նախորդ շաբաթ հայտարարություն էր տարածել՝ պատրաստակամություն հայտնելով առաջնորդելու ընդդիմադիր շարժումը. ի՞նչ արձագանքներ հետեւեցին, առարկայական քայլեր կա՞ն: Հրապարակային որոշ արձագանքներում մեղադրանքներ հնչեցին կուսակցության անդամների հասցեին, որ 5 տարի, երբ շատերը ահազանգում էին սպասվելիք վտանգների մասին, դուք լռում էիք, ավելին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ու զինակիցներն էիք:

– Մի փոքր ճշգրտում՝ մեր նպատակը ոչ թե ընդդիմադիր շարժումը առաջնորդելն է, այլ առաջնորդելը ժողովրդին՝ ստանձնելով պատասխանատվություն պետության եւ ժողովրդի առջեւ։ Ինչ վերաբերվում է արձագանքողներին, դա բնական է, որովհետեւ այդ կերպ կարող են արձագանքել միայն նախկին իշխանությունները, ում դեմ մենք նույնպես պայքարել ենք ու վերադարձ անցյալին չի լինելու։ Չի շարունակվելու նաեւ ներկա վիճակը մեր պայքարի եւ առաջնորդության շնորհիվ։ Մեր իշխանության գալուց հետո նրանք կամ վերանալու են քաղաքական դաշտից, կամ, լավագույն դեպքում, շարունակելու են պայքարը ընդդիմադիր դաշտում գործող իշխանության հետ համատեղ։

– Արցախում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է ակտիվացել. պետնախարարի պաշտոն է ուզում, դեմ չէ Ռուբեն Վարդանյանի հետ անդամակցել ՊՊԿ-ին, ինչի առաջարկը Արցախի ԱԺ նախագահն արեց, պնդում է, որ ռուսական հատուկ ծառայությունների հետ երբեք կապ չի ունեցել, ինքն էլ Արցախի փրկության ծրագիր ունի, որը չի բարձրաձայնում եւ ասում է՝ «Եթե գտնում եք, որ Բաքվի հետ չպիտի խոսել, ապա Արցախի եւ Հայաստանի առաջին թշնամին եք»: Ի՞նչ եք մտածում Սամվել Բաբայանի գործունեության եւ ներկայիս ակտիվության մասին: – Սամվել Բաբայանի գործունեությունն ու հայտարարությունները մեկնաբանելուց զերծ կմնամ։ Նրա հայտարարությունները գնահատողը Արցախի ժողովուրդը կարող է լինել, որն ունի հիշողություն եւ իմաստություն, մարդկանց ու արարքները գնահատելու կարողություն։ Իսկ պետնախարարի պաշտոնը նշանակովի է, եւ թե ով կնշանակվի արդեն Արցախի նախագահի պատասխանատվության ոլորտում է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհՄասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ովԱյս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում․ Ռոնալդու«Ռոսատոմն» առաջարկում է միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել ՀայաստանումԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված