Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում 1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Վթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3


«Համակեցության տարբերակ չեմ տեսնում». Ռուբեն Վարդանյանն արցախցիների և ադրբեջանցիների համակեցության մասին

Ուշադրության կենտրոնում

«Ես «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր եմ, սակայն բանկն ունի կառավարման մասնագիտական խորհուրդ, ուստի ես, որպես բաժնետեր, որևէ կերպ չեմ ազդում որոշումների կայացման վրա»,- այս մասին Economy of Armenia-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ՀՀ բանկերի կողմից ռուսական ընկերությունների սպասարկումը մերժելը։

Նա հավելել է, որ ռուսական ընկերությունների ներհոսքը Հայաստան տնտեսական ակտիվություն է, սակայն յուրաքանչյուր բանկի կողմից նրանց հետ համագործակցությունը՝ բանկի խնդիրն է։ Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանն են ուղղված եղել նաև իր կողմից իրականացված բազում բարեգործական ծրագրեր, որոնցից են Տաթևի ճոպանուղու կառուցումը, Դիլիջանի դպրոցի կառուցումը, մի շարք հանրային տարածքների, այգիների բարեկարգումը:

«Դիլիջանի դպրոցը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար։ Այն ոչ միայն կրթական համակարգի և ուսուցման տեսանկյունից է նորարարություն, այլև այն Հայաստանը դարձնում է հետաքրքիր օտարերկրյա քաղաքացիների համար։ Օրինակ, Հայաստանում այլ երկրների դեսպանությունների աշխատակիցների երեխաները, Հայաստանում ներդրումներ անող օտարերկրացիների երեխաներն իրենց հասանելի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունեն, ինչը խթանում է, որպեսզի օտարերկրացիները Հայաստան տեղափոխվեն»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին Արցախի ճակատագրի մասին: «Ես համակեցության տարբերակ չեմ տեսնում։ Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիներն ու արցախցիները կողք-կողքի ապրել։ Օրինակ, երբ ադրբեջանցիներն իրենց հաղթանակի օրը տոնեն, հայերն ի՞նչ պիտի անեն, դա անհնար է։

Երկու ժողովուրդների միասին ապրելը անվտանգ չէ, իսկ միջազգային երաշխիքների մասին խոսակցությունները պարզապես գեղեցիկ փաթեթավորված բառերի խումբ են։ Հայաստանն ու Արցախը երկու հայկական պետություններ են։ Դուք ասում եք, որ մենք թշնամուց ավելի թույլ ենք զենքով, տնտեսությամբ, դաշնակիցներով, բայց չէ՞ որ հենց դրա համար գոյություն ունի պետություն։ Պետությունը պետք է մտածի տնտեսությունը զարգացնելու, զենք ձեռք բերելու և դաշնակիցների հետ հարաբերությունները չվատացնելու գործերով։ Կապ չունի, որ այս պահին ավելի թույլ ենք, պետք է միավորվել, ոտքի կանգնել և ամեն ինչ կստացվի»,- ասաց  Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ ինքը պատրաստ է իր միջոցները ներդնել նույնիսկ զենքի արտադրության ոլորտում, սակայն միևնույն է, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պետության համագործակցությունը։  Նա նաեւ փաստեց, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը դուրս գա զոհի կարգավիճակից և աշխարհին ցույց տա, որ կարող ստեղծել ու տալ, ոչ թե միայն աշխարհից խնդրել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե Հովհաննիսյան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ
Ամենադիտված