Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Ես վստահում եմ ինձ ու միշտ առաջնորդվում եմ իմ ներքին ձայնով. Սոֆի Մխեյան

Life.panorama.am-ը գրում է.

Ընդամենը մեկ ու կես օր է, ինչ Սոֆի Մխեյանի եւ Վիգեն Հովսեփյանի «Մի քիչ»տեսահոլովակը ներկայացված է, բայց երգչուհու խոսքերով արդեն լավ արձագանքներն անհաշվելի են: Սոֆին պատմել է «Մի քիչ» երգի ստեղծման պատմության եւ Վիգեն Հովսեփյանի հետ համագործակցության մասին:

«Գրեթե երկու տարի առաջ էր՝ համացանցով ինձ գրեց անծանոթ մի աղջիկ Հասմիկ Մուրադյան անունով: Նա գրել էր, որ մի երգ ունի ու հենց ինձ է պատկերացնում այն կատարելիս: Դե իսկ ես էլ, քանի որ միշտ պատրաստ եմ նոր համագործակցությունների, խնդրեցի, որ ուղարկի երգը, իսկ լսելուն պես շատ հավանեցի ու խոստացա Հասմիկին, որ այն իմ երգացանկում հաստատ տեղ է գտնելու: Հետագայում ես անընդհատ ինչ-ինչ զբաղվածություններ ունեի, որի արդյունքում անընդհատ հետաձգվում էր «Մի քիչ» երգը կյանքի կոչել: Ի վերջո,  Հասմիկն ինձ սպասեց ու եկավ այն պահը, որ պետք է զբաղվեի այս երգով: Այն Նիկ Եգիբյանի գործիքավորմամբ ձայնագրեցի, բայց կրկին կարծես թե ներքին ձայնով չշտապեցի ներկայացնել: Պետք է հատուկ շեշտեմ, որ ես վստահում եմ ինձ ու միշտ առաջնորդվում եմ իմ ներքին ձայնով, այն ինձ երբեք հուսախափ չի արել,- պատմեց Սոֆին ու խոսեց իր եւ Վիգեն Հովսեփյանի հանդիպումից ու համագործակցությունից.

«Վիգենը 15 տարուց ավելի ապրել է Իսպանիայում եւ միայն վերջին տարիներին է եկել Հայաստան: Նրան վաղուց էի ճանաչում, շատ էի լսել իր կատարումները, բայց մի օր, երեւանյան ակումբներից մեկում նրան կենդանի կատարմամբ լսելով, վայրկյանական մտքիս եկավ, որ այս երգը նրա հետ զուգերգ կատարեմ. Հասկացա, որ մինչ այդ ինձ տանջող զգացումը, որ այս երգին մի բան պակասում է, դա հենց այս է, որ կա: Էլի հետեւելով ներքին ձայնիս՝ նրա հետ անմիջապես խոսեցի, փոխանցեցի երգը, որից հետո էլ շատ չանցած Վիգենը հայերեն ու իսպաներեն կատարեց երգն ու ինձ ուղարկեց: Երբ իսպաներեն հատվածը լսեցի, ասացի՝ միանշանակ այս տարբերակով պետք է լինի երգը: Արդյունքում կրկին Նիկ Եգիբյանի ու նաեւ «Duetro studio»-ի Էդգար Ալեքսանյանի մոտ գործիքավորեցինք եւ արդեն Վիգենի հետ ձայնագրվեցինք ու մտածեցինք այս գեղեցիկ երգին շատ արագ կյանք տալ տեսահոլովակի միջոցով»:

«Մի քիչ» երգի հետ կապված Սոֆին բոլորին անակնկալի է բերել. «Ես ոչ մեկին չէի ասում, որ նոր երգը իրականում զուգերգ է, երբ ընկերներիս խնդրում էի լսել այն, նրանք լսում էին ու հենց գալիս էր Վիգենի կտորը, բոլորն անմիջապես հաճելիորեն զարմանում էին ու ասում, թե ինչքան գեղեցիկ է ստացվել: Այս անգամ ես որոշեցի ինձ համար կարեւոր մարդկանց կարծիքը լսել՝ նայելով իրենց դեմքին եւ իրենց արտահայտած էմոցիաներին, այդպես շատ ավելի անկեղծ էր: Նույն կերպ տեսահոլովակի համար ռեժիսոր ընտրելիս՝ որոշեցի նախ ընկերական կերպով երգը ցույց տալ Արեն Բայադյանին: Նրան նախապես խնդրեցի, որպեսզի լսի երգը ու եթե այդ պահին մտքեր ու ոգեշնչումներ կլինեն, ուրեմն կաշխատենք միասին: Երբ Արենը կրկին անակնկալ կերպով լսեց երգն ու հասավ Վիգենի հատվածին, զարմացած նայեց ինձ ու ասաց, որ ինքն է ուզում նկարահանել այն: Արդյունքում ստցանք, ըստ իս, երգին համահունչ տեսահոլովակ, որի համար շատ շնորհակալ եմ Արենին»,- պատմեց երգչուհին:

Այս տեսահոլովակի համար նույն կերպ Սոֆին ընտրել է նաեւ ոճաբանին, նրա կրքոտ ու գեղեցիկ տեսքն ապահովել է Արմեն Գալյանը.

 

Ի դեպ, Սոֆի Մխեյանը նշեց նաեւ, որ «Մի քիչ» երգը առաջին անգամ բեմում կհնչի փետրվարի 27-ին՝ Մոսկվայում «Արմենիա» մրցանակաբաշխության հանդիսատեսի համար: 

 Մեզ հետ զրույցում Սոֆի Մխեյանը շեշտեց, որ իր եւ Վիգեն Հովսեփայնի համագործակցությունը «Մի քիչ» երգով չի ավարտվի. Երգչուհին այսուհետ կներկայանա որպես Վիգեն Հովսեփյանի պրոդյուսեր.

«Վիգենն առաջ երգում էր ակումբներում, բայց այս պահին ակումբներում նրան այլեւս չեք գտնի: Միտք ունենք, որ նա այսուհետ ներկայանա մեր հանդիսատեսին եւ հույս ունենք, որ նրան կսիրեն: Այս պահին Վիգենը զբաղված է իր ձայնասկավառակի աշխատանքներով, ես էլ կփորձեմ նրա պրոդյուսինգով զբաղվել: Անկեղծ եմ ասում՝ Վիգենը որքան գեղեցիկ իսպաներեն է երգում, նույնքան գեղեցիկ հայերեն է երգում: Ես ամեն կերպ կփորձեմ օգտակար լինել, որպեսզի առաջիկայում մեր երգարվեստում Վիգեն Հովսեփյան անունը հաճախ լսենք»,- նշեց Սոֆին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Երզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը
Ամենադիտված