«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը


Ահա թե ինչու ենք թանկ վճարում…

Հասարակություն

Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ չնայած Հայաստանի պարենի շուկայում արդեն վաղուց է, ինչ եվրոպական գներ են հաստատված,սակայն մեզ այդպես էլ չի հաջողվում աշխատավարձերը համապատասխանեցնել գործող գների մակարդակին: Արդյունքում՝ շատ քաղաքացիներ, որոնք աշխատանքային գործունեություն են ծավալում տնտեսության զանազան ոլորտներում, պետական համակարգում, սեփական չոր աշխատավարձով ունակ են լինում լավագույն դեպքում ապրել ընդամենը 10-15 օր, որից հետո ստիպված են լինում ձեռնամուխ լինել եկամտի այլընտրանքային աղբյուրների որոնմանը, որում, ցավոք, ոչ բոլորն են հաջողում. այսօր շատ քաղաքացիներ ստիպված են աշխատել մի քանի աշխատավայրում, որպեսզի կարողանան հոգալ սեփական կարիքներն ու քիչ թե շատ մարդավայել կյանքով ապրել:

Իհարկե, կխնդրեի հաշվի առնել, որ ոչ բոլորին է հաջողվում մի քանի տեղ աշխատանք ունենալ, և շատերը հաճախ ստիպված են լինում բավարարվել ընդամենը մեկ աշխատատեղով: Հայաստանում միջին աշխատավարձի մասին պաշտոնական տվյալներ իհարկե կան, ու եթե մեզ հիմարի տեղ դնենք ու հավատանք նույն այդ պաշտոնական վիճակագրությանը, ապա պետք է համարենք, որ այն մոտ է200 000 դրամի շեմին: Բայց դե բոլորս ենք հասկանում, որ ներկայումս Հայաստանում շատ քչերը կարող են պարծենալ 200 000-ին մոտ աշխատավարձ ունենալով. աշխատավորների հիմնական զանգվածը ներկայումս ստիպված է բավարարվել 150 000-ից էլ պակաս ամսական եկամտով, ինչը, հաշվի առնելով մեր խանութներում գործող գները, բնավ էլ բավարար չի կարող համարվել՝ փոքրիշատե նորմալ կենսամակարդակ ապահովելու համար:

Համաձայն մի շարք սոցիոլոգիական ուսումնասիրությունների՝ Հայաստանից նկատվող արտագաղթի բարձր տեմպերի հիմնական պատճառներից մեկը, բացի երկրում աշխատատեղերի պակասից, նաևաշխատավարձերի խիստ ցածր լինելու հանգամանքն է, որը, համաձայնե՛ք, ոչ պակաս մտահոգիչ է, քան առհասարակ հավելյալ աշխատեղերի բացակայությունը:

Մի շարք մասնագետների համոզմամբ, օրինակ, երկրում տնտեսական նման վիճակը մեծապեսպայմանավորված է Հայաստանի տնտեսությունում առկա մենաշնորհներով, գերիշխող տնտեսավարողների կողմից սեփական դիրքերի չարաշահմամբ: Բանն այն է, որ երբ ուսումնասիրում ենք սպառողական շուկայում առկա ներքին գները, անմիջապես հասկանալի է դառնում, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող համադրվել այն գների հետ, որոնք առկա են արտադրող երկրների շուկաներում: Իսկ նման անհեթեթ իրավիճակի պատճառը, պարզվում է, մեր տկարությունն է՝ վարելու իրական հակամենաշնորհային քաղաքականություն՝ բավարարվելով միայն հայաստանյան շուկայում որոշ տնտեսվարողների ունեցած գերիշխող դիրքի որոշակի կարգավորում իրականացնելով: Արդյունքում ստացվում է, որ, օրինակ, միևնույն միրգը հայաստանցիներս 3 անգամ ավելի թանկ ենք գնում այստեղ, քան դա անում են Ռուսաստանում. նման իրավիճակի պատճառը երկրում տնտեսական մրցակցության համար պատասխանատու սուբյեկտի գործունեության խիստ թերի լինելն է, պետական համակարգում վխտացող կոռուպցիայի նյութական ապացույց:

Բոլորիս համար պետք է հստակ լինի մեկ պարզ բան՝ քանի դեռ հայրենի կառավարությունը չի հայտնել իրական վճռականություն՝ պայքարելու ոչ թե, այսպես ասած, մոնոպոլ դիրքերի չարաշահման, այլ՝ մոնոպոլիաների գոյության դեմ, մենք դատապարտված ենք լինելու ապրել մի քանի անգամ ավելի վատ ու միևնույն ապրանքի համար վճարել մի քանի անգամ ավելի թանկ, քան շատ երկրներում:

Դավիթ Բաբանով

«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինՄի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան«Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ«Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԳերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքըԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանՇտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանՁյուն, բուք, քամու ուժգնացում՝ վաղվանից. 8-12 աստիճանով ցրտելու է«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 5 զոհ կաUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» Շարժում«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը Ընտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն Հայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում
Ամենադիտված