Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


«ՏաԹևեր» ճոպանուղու գործարկումից հետո Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան 5 հազարից դարձել է ավելի քան 150 հազար

Հասարակություն

Տաթեւում հանգստյան օրերին մեկնարկել է Սյունիքի պատմության եւ լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։

Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները, որոնց մեջ բավականին շատ են օտարերկրացիները, երկու օր անմիջականորեն շփվում են Սյունիքի պատմությանն ու լեգենդներին, ներկա լինում ու անձամբ մասնակցում թատերական բեմադրությունների, վարպետության դասերի, ունկնդրում են երաժշտություն, սովորում մեր ազգային պարերը եւ խաղերը, համտեսում ավանդական ուտեստներ, այցելում Սյունիքի պատմական գյուղեր։

Փառատոնի ծրագրում ամենատպավորիչներից մեկը, թերեւս, «ՏաԹեւեր» ճոպանուղու թռիչքն է Որոտանի կիրճի վրայով դեպի 9-րդ դարում հիմնադրված  միջնադարյան հոգեւոր, կրթական եւ ճարտարապետական կոթող Տաթեւ վանական համալիր։ Ու, թերեւս, քչերը գիտեն, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար մարդատար այս ճոպանուղին 2010 թվականին գործարկվել է Ռուբեն Վարդանյանի «Տաթեւի վերածնունդ» շահույթ չհետապնդող հիմնադրամի միջոցներով, որի հիմնական նպատակներն են Տաթեւի վանքի վերակառուցումը, Սյունիքի համայնքների զարգացումը, մարզում նոր աշխատատեղեր եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Տաթեւի զբոսաշրջային ուղղության զարգացումը, տեղական ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը։

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի հասարակության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց․ «Երբ 13 տարի առաջ Ռուբեն Վարդանյանը, նրա  ընկերները եւ համախոհները որոշեցին, որ պետք է կառուցել «ՏաԹեւեր» ճոպանուղին, հիմք դրվեց նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրին, որով կարելի է ասել, դրվեց Տաթեւի նոր պատմության հիմքը։ Ուղիղ 13 տարի հետո մենք այստեղ ենք ու ներկա ենք «Սարերում» խորագիրը կրող փառատոնին։ Խորագիրը շատ կարեւոր է, մանավանդ այս տարիներին, քանի որ Սյունիքը, հատկապես այս ժամանակահատվածում մեր երկրի կարեւորագույն մարզերից մեկն է։ Մենք փորձել ենք ստանալ հին պատմության եւ ժամանակակից մթնոլորտի մի համաձուլում։ Փառատոնում անցկացվում են իմերսիվ բեմադրություններ, որոնք առաջին անգամ ենք տարածաշրջանում տեսնում։ Այսինքն, հյուրերը ոչ միայն դիտում են դրանք, այլեւ մասնակցում են բեմադրություններին, որտեղ վերածնվում են Տաթեւում տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները եւ կարեւոր անձինք, մասնավորապես, Ստեփանոս Օրբելյանը, Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը՝ այն ամենակարեւոր կերպարները, որոնցով Սյունիքը ապրեց, վերածնվեց։

Փառատոնի մասնակիցների համար տուրեր են կազմակերպված Հին Հալիձոր, որտեղ մարդիկ ապրում են 18-րդ դարի շրջանում, տեսնում «այն ժամանակվա ապրելակերպը։

«Տաթեւի վերածնունդ» ծրագիրը ստեղծված է հենց զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Սյունիքի մարզը ամենահեռուն է մայրաքաղաքից։ Երբ 2010 թվականին ստեղծվում էր ճոպանուղին, այն ժամանակ տարեկան մոտ հինգ հազար զբոսաշրջիկ էր այցելում Սյունիք։ Իսկ այս 13 տարիների ընթացքում նվազագույն թիվը հասել է 150 հազարի հենց Ռուբեն Վարդանյանի այս նախագծի շնորհիվ։ Եվ 2010 թվականից մինչեւ օրս ունենք արդեն 1 միլիոն 300 հազարից ավելի զբոսաշրջիկ, որոնց սպասարկել է «ՏաԹեւեր» ճոպանուղին։ Այս թիվը գնալով մեծանում է։

 

Անպայման ուզում եմ հավելել, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը տեսանելի ազդեցություն է ունեցել նաեւ տեղի բնակչության համար զբաղվածության, աշխատատեղերի, ենթակառուցվածքների զարգացման առումով։

Aravot.am-ի հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո զբոսաշրջիկների հոսքի տատանում նկատվո՞ւմ է, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց․ «COVID-ի ժամանակ, չարաբաստիկ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո զբոսաշրջիկների հոսքը բավականին նվազել էր։ Բայց հիմա վերստին աճը  տեսանելի է եւ 2023 թվականին այն պետք է որ կրկնապատկվի, քանի որ հոսքը դեպի Տաթեւ եւ հետաքրքրությունը դեպի Հայաստան աճել է ու շարունակում է աճել»։

Աշոտ Հակոբյան


«Ռոսատոմն» առաջարկում է միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել ՀայաստանումԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան
Ամենադիտված