Խորհրդարանում հյուրընակալեցի Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակությանը. Թագուհի Թովմասյան
BlogԳործընկերներիս ներկայացրի հայկական 2 հանրապետություններում առկա ծանր իրավիճակը, մասնավորապես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիքները, Արցախում հումանիտար ճգնաժամը, արցախահայության անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը։
Քննարկեցինք մարդու իրավունքների վիճակը Հայաստանում։
Բունդեսթագի պատգամավորին հայտնեցի, որ քաղաքական գործընթացներում ներգրավվող կանայք թիրախավորվում են, կին քաղաքական գործիչների նկատմամբ նույնիսկ օրենսդիր մարմնում ակնհայտորեն ուժ է գործադրվում, երբ նրանք պատգամավորական գործունեություն են իրականացնում՝ համաձայն իրենց խղճի և համոզմունքների։
<img src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tc/1/16/1f587.png" alt="