Իրանը ԱՄՆ-ից hրադադար է խնդրել. Թրամփ ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ փոխգործակցել հիբրիդային ու կիբերuպառնալիքների դեմ պայքարում. Զախարովա Տնօրենը դաստիարակին ասում ա «մորգի աշխատողներ». մանկապարտեզի սանի ծնող Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ. նրան դիմավորել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Գազ չի լինի ապրիլի 3-ին․ հասցեներ Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ արգելափակված 90 միլիարդ եվրոյի հաշվին Բեռլինում մոռացել են պատմության դասերը. Զախարովա Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ Թրամփը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին․ Աշոտյան


Աշխարհահռչակ Shell ապրանքանիշն արդեն Հայաստանում է. գործարկվեցին առաջին բենզալցակայաննները

Հասարակություն

2023 թվականի հունիսի 29-ին Հայաստանում, Արտաշատի խճուղի 6/3 և 15/1 հասցեներում պաշտոնապես
գործարկվեցին աշխարհահռչակ Shell ապրանքանիշի երկու բենզալցակայանները։ Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերությունն է։

Բացման պաշտոնական միջոցառման հյուրերի թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը, Shell International BV Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և ԱՊՀ-ի կորպորատիվ հարաբերությունների գծով փոխնախագահ Ջոաննա Կուենսբերգը և այլ պաշտոնական հյուրեր։

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Shell ապրանքանիշի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու առիթով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է. «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն օրվա առիթով։ Shell-ն աշխարհի խոշորագույն 50 ընկերություններից է, և այսպիսի բրենդների ներկայությունը մեր երկրում կարող է խթան հանդիսանալ Հայաստանում միջազգային ներդրումների ակտիվացման առումով։ Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և մենք կտեսնենք որակական փոփոխութուն ընդհանուր շուկայում։ Այս առումով մեր ոգևորությունը շատ մեծ է»։

«Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանն իր խոսքում նշում է. «Հայաստանյան շուկայում որակապես նոր վառելիքի, ինչպես նաև բենզալցակայաններում սպասարկման նոր մոտեցումների ու չափանիշների կարիք կար, ուստի երկար ուսումնասիրելով միջազգային փորձը տարբեր կազմակերպությունների գործունեությունն ու աշխարհի առաջատար ընկերություննեի առաջարկները, ընտրեցինք Shell-ը։ Համաշխարհային մակարդակով Shell ընկերության տասնյակ տարիներով ձեռք բերված փորձն ու հնարավորությունները, միանշանակ, արդյունավետ կներազդեն մեր շուկայում որակի և ծառայությունների մակարդակի բարձրացման վրա՝ դրանք դարձնելով առավել մրցակցային, արդար և ազատ։ Թիմային մեծ աշխատանք է իրականացվել, և մենք շնորհակալ ենք Shell ընկերությանը ցուցաբերած մեծ վստահության, արդյունավետ համագործակցության և սպասվելիք հեռանկարների համար։
Մեզ համար կարևոր սկզբունք է՝ Shell-ի որպես համաշխարհային բրենդի պատիվը, նշանակությունն ու համբավը բարձր պահելը՝ ապահովելով մեր հաճախորդների ակնկալիքները։ Ըստ համագործակցության պայմանագրի՝ Հայաստանին վառելիք է ներմուծվելու եվրոպական այն երկրներից, որտեղ Shell-ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություններ։ Վառելիքը ներկրվելու է սկզբնական շրջանում Ռումինիայից և Հունաստանից, այնուհետև համագործակցության աշխարհագրությունը կմեծանա, և կներառվեն նաև եվրոպական այլ պետություններ։ Ի դեպ, ներկրվող վառելիքի ամեն խմբաքանակ ունի ծագման իր հավաստագիրը, որը ցույց է տալիս,թե որ երկիրն է մատակարարը»։

Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը նշում է. «Մենք հպարտ ենք, որ Հայաստանի մեր գործընկերոջ՝ «Ռոյալ Օյլ»-ի հետ միասին հնարավորություն ունեցանք հայաստանյան վարորդներին հասանելի դարձնել Shell ապրանքանիշի ծառայություններն ու պրոդուկտները։ Սա առաջիկա ամիսների և տարիների ընթացքում բացվող բազմաթիվ բենզալցակայաններից դեռևս առաջինն է։
Անհամբերությամբ սպասում ենք Shell ապանքանիշը տեսնել ներկայացված Հայաստանի տարբեր քաղաքներում և միջպետական մայրուղիներում»։

«Ռոյալ օյլ» ընկերությունը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց։ Ընկերության ռազմավարական նպատակներից է հայկական շուկա ներմուծել եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ վառելիք և իրականացնել բարձրորակ սպասարկում, սպառողի և մատակարարի միջև ստեղծել փոխվստահության մթնոլորտ, վերափոխել թերլիցքավորման հետ կապված անհաջող փորձի արդյունքում ձևավորված ընկալումները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ ծառայությունների մատուցմանն ու տնտեսության զարգացմանը։

Հայաստանյան սպառողին հասանելի է լինելու Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն արդեն 20 տարի է՝ ներկայացված է համաշխարհային շուկայում և ամենավաճառվող արդյունավետ վառելանյութերից մեկն է։ Աշխարհում Shell ապրանքանիշի վառելիք սպառողների 20%-ն ընտրում է Shell V-Power։ Այն Shell-ի նոր սերնդի լավագույն արտադրողական վառելիք է և ավելի շատ է նպաստում ինչպես հին, այնպես էլ նոր ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցների աշխատանքի բարելավմանը, քան Shell-ի նախկինում մշակված ցանկացած վառելիքը: Shell V-Power-ը 100% -ով մաքրում է շարժիչի կարևոր մասերը, ամբողջովին երիտասարդացնում այն։ Shell V-Power միակ վառելիքն է, որին վստահում և որը խորհուրդ են տալիս համաշխարհային ավտոմոբիլային այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Scuderia Ferrari-ին, BMW M շարքը և Ducati-ին:

                                                                                      ***

Shell-ը էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որն ունի ավելի քան 90,000 աշխատակից 70-ից ավել երկրում։ Աշխարհի մասշտաբով ունենանալով շուրջ 46,000 կայան և ներկայացված լինելով շուրջ 80 շուկայում՝ Shell-ն աշխարհում առաջատարն է նաև շարժական կետերի թվով մանրածախ առևտրի ոլորտում։ Shell կայաններ օրական այցելում են մինչև 32 միլիոն հաճախորդ վառելիք, տարբեր ապրանքներ, այդ թվում նաև խմիչք և թարմ սնունդ ձեռք բերելու ու տրանսպորտային միջոցի քսանյութերը փոխելու և ավտոլվացման ծառայություններից օգտվելու նպատակով։ Հատկանշական է, որ Shell-ի կայաններում
ամեն տարի վաճառում է 450 մլն բաժակ սուրճ, 1,5 միլիարդ սառը ըմպելիք և ավելի քան 1 միլիարդ նախուտեստ։ Ապրանքանիշը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ և առաջնորդվում է նորարարական մոտեցումներով՝ օգնելով կառուցել կայուն էներգետիկ ապագա: Shell-ն իր հաճախորդներին առաջարկում է արտանետումների ցածր մակարդակ ապահովող արտադրանք և ծառայություններ՝ կենսավառելիք, էլեկտրական մեքենաների լիցքավորում, ջրածին և տարբեր գազային վառելիքներ, ինչպիսիք է հեղուկացված բնական գազը։ Ընկերությունն աշխարհի ամենահեղինակավոր առաջնությունների շրջանակում համագործակցում է
համաշխարհային ավտոսպորտի ամենաառաջատար թիմերի հետ։ Ավտոսպորտում ընկերության գործընկերներն են Scuderia Ferrari-ն, Ducati Corse-ը MotoGP-ում, BMW-ն։ Shell-ը քսանյութերի թիվ մեկ մատակարարն է աշխարհում և ներկայացված է ավելի քան 100 երկրում։

 

                                                                                       ***

«Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերությունը զբաղվում է եվրոպական բարձրորակ վառելիքի ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով, նոր սերնդի բենզալցակայանների ցանցի զարգացմամբ։ 2022 թվականից Ընկերությունը հանդիսանում է Shell ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում։

Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ Ալեքսանյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Պուտինն ընդգծել է Թրամփի դերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասինՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է պատերազմինՍպասում ենք հիվանդությունների պատճենները բերեն, որպեսզի ներկայացնենք ՔԿՀ պետին․ ՄելքոնյանՄոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումըՉարենցավանի դատարանում ամբաստանյալի և տուժող հարազատների միջև ձեռնամարտ է եղել, կարգադրիչներ են վնաuվածքներ ստացելՊարզվել է՝ համակարգիչը անջատելը իսկապես օգնում է․ «միֆը» հաստատվեցՄոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ այրել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Իրանը ԱՄՆ-ից hրադադար է խնդրել. Թրամփ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել18-ամյա Դավիթը նիկոլի անողոք վրեժխնդրության, դաժան, ցուցադրական ու հրապարակային բեմադրված պատժից գործողության հերթական երիտասարդը դարձավ. Աննա ՄկրտչյանՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ փոխգործակցել հիբրիդային ու կիբերuպառնալիքների դեմ պայքարում. Զախարովա Տնօրենը դաստիարակին ասում ա «մորգի աշխատողներ». մանկապարտեզի սանի ծնող Թուրքիան Իրանին խնդրել է թույլատրել 11 նավերի անցումը Հորմուզի նեղուցովՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ. նրան դիմավորել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Դեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները Գազ չի լինի ապրիլի 3-ին․ հասցեներ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանԵվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ արգելափակված 90 միլիարդ եվրոյի հաշվին Բեռլինում մոռացել են պատմության դասերը. Զախարովա Մեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանԻրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ Թրամփը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին․ Աշոտյան Անձրև էլ կլինի ժամանակ առ ժամանակ․ եղանակն այս օրերին Զելենսկին պետք է հենց այսօր որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինվшծ nւժերի դուրսբերման մասին. Պեսկով Խնդրում եմ, ուշադիր նայեք՝ հարված չկա. փաստաբան (տեսանյութ) Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Նազիկ Ավդալյան Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունը Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Անատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Իրանից արձակված hրթիռը hարվածել է Քաթարի ջրերում գտնվող նավթային լցանավին Վթար. ջուր չի լինի Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Իրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին
Ամենադիտված